Երկնային Թագավորը օրհնություններ է բերում երկրին
41 Եհովան Հիսուսին թագավոր է նշանակել երկնքում (Եսայիա 9։6; Դանիէլ 7։13, 14; Գործք 2։32—36)։
42 Նա կթագավորի ամբողջ երկրի վրա (Դանիէլ 7։14; Մատթէոս 28։18)։
43 Հիշո՞ւմ ես, թե ինչ պիտի պատահի վատ մարդկանց հետ (Սաղմոս 37։9, 10; Ղուկաս 13։5)։
44 Հիշո՞ւմ ես առաջին հրեշտակի անունը, որը մեղանչեց։ Հիսուսը կվերացնի նրան և մնացած վատ հրեշտակներին։ Նրանց կուռքերն ու պատկերները կոչնչացվեն (Եբրայեցիս 2։14; Յայտնութիւն 20։2, 9, 10)։
45 Հիսուսը բազում լավ բաներ է անելու հնազանդ մարդկանց համար (Եբրայեցիս 5։9)։
46 Ոչ ոք այլևս չի հիվանդանա (Եսայիա 33։24; Յայտնութիւն 22։1, 2)։
Հիշո՞ւմ ես, թե Հիսուսն ինչպես էր բուժում հիվանդներին։
47 Բոլորն ապահովված կլինեն (Եսայիա 65։17, 21—23)։
48 Աստված հիշում է նույնիսկ մահացած մարդկանց։ Նա Հիսուսի միջոցով նրանց կյանքի է վերադարձնելու։ Դա կոչվում է հարություն (Յովհաննէս 5։28, 29; 11։25)։
49 Երբ բոլոր վատ մարդիկ արդեն բնաջնջված կլինեն, ոչ ոք այլևս չի մահանա։ Նույնիսկ վայրի կենդանիները վտանգավոր չեն լինի։ Յուրաքանչյուր մարդ հավերժ երջանիկ կլինի (Յայտնութիւն 21։4; Եսայիա 65։25; Սաղմոս 37։11, 29)։