Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ba էջ 30
  • Գիրք ձե՞զ համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիրք ձե՞զ համար
  • Գիրք բոլորի համար
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես ստանալ մեծագույն օգուտը
  • Յոթ միջոց Աստվածաշնչի ընթերցանությունը արդյունավետ դարձնելու համար
    2010 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել քեզ
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել քեզ
    Վայելիր կյանքը հավիտյան. ծանոթություն աստվածաշնչյան դասընթացին
  • Ինչպե՞ս կարող ես լավագույնս օգուտ քաղել Աստվածաշնչից
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
Ավելին
Գիրք բոլորի համար
ba էջ 30

Գիրք ձե՞զ համար

«Շատ գրքեր շինելը ծայր չ’ունի»,⁠— եզրակացրեց Սողոմոնը շուրջ երեք հազար տարի առաջ (Ժողովող 12։12)։ Այդ հետևությունն այսօր ավելի տեղին է, քան երբևէ։ Ի հավելում ճանաչված դասականներին տարեկան հազարավոր նոր գրքեր են տպագրվում։ Այդքան գրքերի ընտրություն ունենալով հանդերձ, ինչո՞ւ է հարկավոր կարդալ Աստվածաշունչը։

ՇԱՏԵՐՆ ընթերցանությամբ են զբաղվում կամ զվարճանալու համար կամ՝ բանիմաց լինելու, կամ էլ, թերևս, երկու պատճառներից էլ դրդված։ Նույնն է պարագան Աստվածաշնչի հետ։ Այն կարող է և՛ բարենպաստ ազդեցություն ունենալ մարդու վրա և՛ հաճելի ընթերցանություն լինել նրա համար։ Սակայն Աստվածաշունչն ավելին է անում։ Այն գիտության մի անզուգական աղբյուր է հանդիսանում (Ժողովող 12։9, 10)։

Աստվածաշունչը տալիս է այն հարցերի պատասխանները, որոնց շուրջ մարդիկ երկար են խորհել՝ հարցեր մեր անցյալի, ներկայի և ապագայի մասին։ Շատերն ուզում են իմանալ՝ որտեղի՞ց ենք լույս աշխարհ եկել։ Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս կարելի է կյանքում երջանկություն գտնել։ Կյանքը կհարատևի՞ արդյոք երկրի վրա։ Ի՞նչ ունի ապագան մեզ համար պատրաստած։

Այստեղ ներկայացված բոլոր փաստերի ամբողջությունը հստակորեն հաստատում է, որ Աստվածաշունչը ճշգրիտ է ու վավերական։ Տեսանք արդեն, թե գրքի օգտակար խորհուրդն այսօր ինչպես է օգնում իմաստալից և երջանիկ կյանք վարելուն։ Քանի որ ներկայի վերաբերյալ նրա պատասխանները բավարարող են, ապա անցյալի ու ապագայի մասին նրա մարգարեությունները վստահաբար արժանի են ուշադրության։

Ինչպես ստանալ մեծագույն օգուտը

Շատերը սկսել են կարդալ Աստվածաշունչը, սակայն, դժվարանալով հասկանալ նրա որոշ հատվածները, դադարեցրել են։ Եթե նույնը պատահել է ձեզ հետ, ապա նկատի առեք որոշ օժանդակող միջոցներ։

Ոմանք սկսում են Ավետարանների ընթերցանությունից, որոնք պատմում են Հիսուսի կյանքի մասին, որի իմաստուն՝ ինչպես, օրինակ, Լեռան քարոզում ներկայացված ուսմունքները արտացոլում են մարդկային էության խորն ըմբռնումը և ընդգծում, թե ինչպես կարելի է բարելավել մեզ վիճակված կյանքը (տեսե՛ք Մատթէոս 5—7–րդ գլուխները)։

Աստվածաշնչի ընթերցանության հետ մեկտեղ թեմատիկ ուսուցումը կարող է լիովին ուսանելի լինել։ Դա իր մեջ ընդգրկում է որոշակի նյութի վերաբերյալ Աստվածաշնչի խոսքերի վերլուծությունը։ Թերևս զարմանաք՝ իմանալով, թե ի՛նչ է իրականում Սուրբ գիրքն ասում հոգու, երկնքի, կյանքի և մահվան, ինչպես նաև Աստծո թագավորության մասին. ի՛նչ է այն իրենից ներկայացնում և ի՛նչ է պատրաստվում իրագործել։a Եհովայի Վկաներն Աստվածաշնչի ուսուցման թեմատիկ ծրագիր ունեն, որը մատուցվում է անվճար։ Այդ մասին կարող եք տեղեկանալ՝ գրելով հրատարակիչներին 2–րդ էջում բերված որևէ հարմար հասցեով։

Այս վկայությունն ուսումնասիրելուց հետո շատերն են եզրակացրել, որ Աստվածաշունչն Աստծուն է պատկանում, որին Գրությունները ներկայացնում են «Եհովա» անունով (Սաղմոս 83։18)։ Թերևս համոզված չեք, որ Աստվածաշունչը գերմարդկային ծագում ունի, սակայն ինչո՞ւ ինքներդ դա չքննեք։ Վստահ ենք, որ ուսուցման դասընթացից, խորհրդածելուց և, գուցե, ձեր անձնական փորձառությունից ելնելով, նրա հարատև իմաստության գործնական արժեքը իմանալուց հետո, թերևս, կզգաք, որ Աստվածաշունչը իրոք բոլորի համար է, և դեռ ավելին՝ այն ձեզ համար է։

[Ծանոթագրություն]

a  Աստվածաշնչի թեմատիկ ուսուցման համար օժանդակող ձեռնարկ է «Նյու Յորքի Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» կողմից հրատարակված «Գիտություն, որը հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը