ՄԱՍ 2
«Եհովան սիրում է արդարություն»
Մեր օրերում աշխարհը ողողված է անարդարությամբ, և հաճախ դրանում մեղադրում են Աստծուն։ Սակայն Աստվածաշունչը հայտնում է սիրտ ջերմացնող մի ճշմարտություն։ Այնտեղ ասվում է, որ «Եհովան սիրում է արդարություն» (Սաղմոս 37։28)։ Գրքի այս մասից մենք կիմանանք, թե ինչպես է նա ապացուցել այս խոսքերի ճշմարտացիությունը՝ հույս տալով ողջ մարդկությանը։