Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • fg դաս 1 հարց 1–3
  • Ի՞նչ է բարի լուրը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է բարի լուրը
  • Բարի լուր Աստծուց
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ է անհրաժեշտ լսել Աստծուն
    2011 Դիտարան
  • Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
    2011 Դիտարան
  • Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
    Բարի լուր Աստծուց
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
    2015 Դիտարան
Ավելին
Բարի լուր Աստծուց
fg դաս 1 հարց 1–3

ԴԱՍ 1

Ի՞նչ է բարի լուրը

1. Ի՞նչ լուր է հայտնում Աստված։

Մարդիկ վայելում են կյանքը երկրի վրա

Աստված սիրում է մարդկանց և ուզում է, որ վայելեն կյանքը երկրի վրա։ Նա երկիրը և նրա վրա եղած ամեն բան ստեղծել է մարդկության համար։ Շուտով Աստված գործի է անցնելու, որ մենք լավ ապագա ունենանք։ Նա կվերացնի այն ամենը, ինչը տառապանք է պատճառում բոլորիս։ Կարդա՛ Երեմիա 29։11։

Ոչ մի կառավարության չի հաջողվել վերացնել բռնությունը, հիվանդությունները կամ մահը։ Բայց շուտով Աստված մարդկային կառավարությունների փոխարեն հաստատելու է իր կառավարությունը։ Սա բարի լուր է, քանի որ այդ Թագավորության հպատակները կապրեն խաղաղ պայմաններում և լավ առողջություն կունենան։ Կարդա՛ Եսայիա 25։8; 33։24; Դանիել 2։44։

2. Ինչո՞ւ է բարի լուրը հռչակելու գործը հրատապ։

Տառապանքին վերջ կդրվի միայն այն ժամանակ, երբ Աստված երկրի վրայից վերացնի չար մարդկանց (Սոփոնիա 2։3)։ Իսկ ե՞րբ դա տեղի կունենա։ Աստծու Խոսքում մարգարեացվել էր այն իրավիճակը, որն այսօր ահաբեկում է մարդկանց։ Ներկայիս դեպքերը ցույց են տալիս, որ մոտ է այն ժամանակը, երբ Աստված գործի կանցնի։ Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։1–5։

3. Ի՞նչ պետք է անենք մենք։

Մենք պետք է սովորենք Աստծու մասին նրա Խոսքից՝ Աստվածաշնչից։ Այն ասես նամակ լինի՝ գրված սիրող հոր կողմից։ Գրքում ասվում է, թե ինչպես կարող ենք ավելի լավ կյանքով ապրել հիմա և հավիտենական կյանք վայելել երկրի վրա ապագայում։ Այն, որ քեզ օգնում են հասկանալու Աստվածաշունչը, ոմանց գուցե դուր չգա։ Սակայն մի պահ մտածիր՝ մի՞թե արժե կորցնել հիանալի ապագա ունենալու հնարավորությունը։ Կարդա՛ Առակներ 29։25; Հայտնություն 14։6, 7։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը