Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 8/15 էջ 3–7
  • Եհովան չի թողնի իրեն նվիրվածներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան չի թողնի իրեն նվիրվածներին
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ճնշումների ներքո
  • Հավատուրաց գաղափարների բախվելիս
  • Աստծուց ստացած հանձնարարությունները կատարելիս
  • Եհովան կպահպանի իրեն նվիրվածներին
  • Թագավորությունը բաժանվում է
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Թագավորությունը բաժանվում է
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Պահիր նվիրվածությունդ՝ միավորված սրտով
    2008 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 11. 1 Թագավորներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
2008 Դիտարան
w08 8/15 էջ 3–7

Եհովան չի թողնի իրեն նվիրվածներին

«[Եհովան] իր սուրբերին [«իրեն նվիրվածներին», ՆԱ] չէ թողում. նորանք յաւիտեան պահպանվում են» (ՍԱՂ. 37։28)։

1, 2. ա) Մ.թ.ա. 10–րդ դարում ինչպե՞ս փորձվեց Աստծու ծառաների նվիրվածությունը։ բ) Ո՞ր երեք իրավիճակներում Եհովան պահպանեց իրեն նվիրված անհատներին։

ՄԵՐ թվարկությունից առաջ 10–րդ դարն է։ Վճռորոշ ժամանակներ են։ Իսրայելի հյուսիսային ցեղերը անհանգիստ վիճակում են։ Քաղաքացիական պատերազմի բռնկման վտանգ կա, բայց այն կանխվում է, երբ այդ ցեղերին որոշակի անկախություն է տրվում։ Նրանց նորանշանակ թագավորը՝ Հերոբովամը, արագորեն քայլեր է ձեռնարկում իր իշխանությունը ամրապնդելու համար. նա նոր պետական կրոն է հաստատում։ Թագավորը իր հպատակներից լիակատար նվիրվածություն է պահանջում։ Ինչպե՞ս կվարվեն Եհովայի հավատարիմ ծառաները։ Նվիրված կմնա՞ն այն Աստծուն, որին երկրպագում են։ Հազարավորներ նվիրված են մնում և պահում են իրենց անարատությունը, ուստի Եհովան հոգ է տանում նրանց մասին (Գ Թագ. 12։1–33; Բ Մնաց. 11։13, 14)։

2 Աստծու ծառաների նվիրվածությունը այսօր նույնպես փորձվում է։ «Պահպանե՛ք ձեր զգոնությունը, արթո՛ւն եղեք,— կոչ է անում Աստվածաշունչը։— Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա»։ Կարո՞ղ ենք հաջողությամբ «դեմ կանգնել նրան՝ հավատում ամրացած» (1 Պետ. 5։8, 9)։ Եկեք քննարկենք մի քանի դեպքեր, որոնք առնչվում են Հերոբովամի՝ մ.թ.ա 997–ին թագավոր նշանակվելուն, և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։ Այդ լարված ժամանակներում Եհովայի հավատարիմ ծառաները ենթարկվում էին ճնշումների։ Բացի այդ, հավատուրացները գլուխ էին բարձրացրել, ինչը, իր հերթին, դժվարացնում էր Աստծու ծառաների՝ իրենց հանձնարարությունները կատարելը։ Այդ իրավիճակներից և ոչ մեկում Եհովան չթողեց իրեն նվիրված անհատներին։ Նա այդպես է վարվում նաև այսօր (Սաղ. 37։28)։

Ճնշումների ներքո

3. Ինչո՞ւ Դավիթ թագավորի իշխանությունը ճնշող չէր։

3 Եկեք նախ քննենք, թե ինչ հանգամանքներում Հերոբովամը թագավոր դարձավ։ Առակաց 29։2–ում ասվում է. «Երբոր ամբարիշտը իշխէ, ժողովուրդը կ’հեծէ»։ Հին Իսրայելի Դավիթ թագավորի օրոք ժողովուրդը չէր հեծում՝ հառաչում։ Դավիթը կատարյալ չէր, բայց նա նվիրված էր Աստծուն և վստահում էր նրան։ Դավթի իշխանությունը ճնշող չէր։ Եհովան ուխտ կապեց նրա հետ՝ ասելով. «Քո տունը եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է, քո աթոռը հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան» (Բ Թագ. 7։16)։

4. Ինչո՞վ էին պայմանավորված օրհնությունները Սողոմոնի օրոք։

4 Դավթի որդու՝ Սողոմոնի իշխանության սկզբում երկիրն այնքան խաղաղ ու բարգավաճ էր, որ այն իրավացիորեն կարող էր նախապատկերել Քրիստոս Հիսուսի Հազարամյա Իշխանությունը (Սաղ. 72։1, 17)։ Իսրայելի տասներկու ցեղերից և ոչ մեկը այդ ժամանակ ըմբոստանալու պատճառ չուներ։ Այնուամենայնիվ, թագավորն ու իր հպատակները օրհնություններ կարող էին վայելել մի պայմանով։ Եհովան Սողոմոնին ասել էր. «Եթէ դու գնաս իմ պատուիրանքներովը եւ իմ իրաւունքը կատարես եւ պահես իմ ամեն հրամանները որ նորանցում գնաս, այն ժամանակ ես կ’հաստատեմ իմ խօսքը քեզ հետ, որ քո հայր Դաւիթի հետ խօսել եմ։ Եւ կ’բնակուեմ Իսրայէլի որդկանց մէջ, եւ իմ Իսրայէլ ժողովուրդս չեմ թողիլ» (Գ Թագ. 6։11–13)։

5, 6. Ի՞նչ եղավ, երբ Սողոմոնը դադարեց Աստծուն հավատարիմ լինելուց։

5 Ծեր ժամանակ Սողոմոնը դադարեց Եհովային հավատարիմ լինելուց և սկսեց պաշտել կեղծ աստվածների (Գ Թագ. 11։4–6)։ Նա աստիճանաբար հեռացավ Եհովայի օրենքներից և խստացրեց իր իշխանությունը։ Դա այնքան ճնշող էր, որ Սողոմոնի մահից հետո ժողովուրդը բողոքեց նրա որդուն՝ Ռոբովամին, որը հաջորդ թագավորն էր։ Մարդիկ խնդրեցին նրան թեթևացնել իրենց վիճակը (Գ Թագ. 12։4)։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց Եհովան, երբ Սողոմոնը անհավատարիմ դարձավ։

6 Աստվածաշունչն ասում է. «Տէրը բարկացաւ Սողոմոնի վերայ, որ իր սիրտը ծռեց Իսրայէլի Տէր Աստուածանից, որ երկու անգամ իրան երեւեցել էր»։ Եհովան Սողոմոնին ասաց. «Որովհետեւ.... դու չ’պահեցիր իմ ուխտը եւ իմ քեզ հրամայած պատուէրները, ես անշուշտ պիտի քեզանից պատառեմ թագաւորութիւնը, եւ քո ծառային պիտի տամ» (Գ Թագ. 11։9–11)։

7. Թեև Եհովան մերժեց Սողոմոնին, ինչպե՞ս Նա հոգ տարավ իր նվիրված ծառաներին։

7 Այդ ժամանակ Եհովան իր մարգարե Աքիային ուղարկեց օծելու մի մարդու, ով կազատեր ժողովրդին Սողոմոնի լծից։ Դա Հերոբովամն էր, որը ընդունակ ու շնորհալի մարդ էր և Սողոմոնի պաշտոնյաներից էր։ Եհովան թույլ տվեց, որ 12 ցեղերը բաժանվեն երկու մասի, բայց դա չէր նշանակում, որ նա հավատարիմ չմնաց Դավթի հետ կնքած Թագավորության ուխտին։ Տասը ցեղ անցնելու էր Հերոբովամի իշխանության տակ, իսկ երկուսը մնալու էր Դավթի տոհմին, որի ներկայացուցիչը այդ ժամանակ Ռոբովամ թագավորն էր (Գ Թագ. 11։29–37; 12։16, 17, 21)։ Եհովան Հերոբովամին ասաց. «Կ’լինի որ եթէ լսես բոլոր իմ քեզ հրամայածին եւ գնաս իմ ճանապարհներումը, եւ անես իմ աչքի առաջին ուղիղը, որ պահես իմ պատուէրները եւ հրամանները ինչպէս որ անում էր իմ Դաւիթ ծառան, այն ժամանակ ես քեզ հետ կ’լինեմ եւ քեզ համար հաստատուն տուն կ’շինեմ ինչպէս որ շինել եմ Դաւիթի համար, եւ Իսրայէլը քեզ կ’տամ» (Գ Թագ. 11։38)։ Եհովան գործեց իր ժողովրդի օգտին և հոգ տարավ, որ նրանք ճնշումներից թեթևանալու միջոց ունենան։

8. Ի՞նչ ճնշումների են ենթարկվում Աստծու ծառաներն այսօր։

8 Այսօր մարդիկ ենթարկվում են ծանր ճնշումների, ամենուր անարդարություն է տիրում։ «Մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար»,— ասվում է Ժողովող 8։9–ում։ Առևտրականների ագահության և իշխանություն ունեցող մարդկանց ապականվածության պատճառով մարդիկ գուցե հայտնվեն ծանր տնտեսական պայմաններում։ Քաղաքական, գործարար և կրոնական առաջնորդները հաճախ վատ օրինակ են բարոյականության հարցում։ Ուստի, արդար Ղովտի պես, Աստծուն նվիրված մարդիկ այսօր «սաստիկ ընկճվել են այն բանից, որ օրենքն արհամարհող մարդիկ անձնատուր են եղել անառակ վարքին» (2 Պետ. 2։7)։ Թեև մենք խաղաղ կերպով ձգտում ենք ապրել Աստծու չափանիշներով, հաճախ ամբարտավան կառավարիչների հալածանքի թիրախ ենք դառնում (2 Տիմոթ. 3։1–5, 12)։

9. ա) Ի՞նչ է Եհովան արդեն արել իր ժողովրդին ազատելու համար։ բ) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հիսուսը միշտ նվիրված կլինի Աստծուն։

9 Այնուամենայնիվ, կարող ենք վստահ լինել հետևյալ հիմնարար ճշմարտության մեջ. Եհովան չի՛ թողնի իրեն նվիրվածներին։ Միայն խորհիր, թե ինչ քայլեր է նա արդեն ձեռնարկել՝ աշխարհի ապականված կառավարիչներին իշխանությունից հեռացնելու համար։ Աստծու Մեսիական Թագավորությունը, որը գլխավորում է Քրիստոս Հիսուսը, արդեն իսկ հաստատվել է։ Հիսուս Քրիստոսն արդեն մոտ հարյուր տարի է, ինչ կառավարում է երկնքում։ Շուտով նա լիակատար թեթևացում կբերի Աստծու անունից վախեցողներին (կարդա՛ Հայտնություն 11։15–18)։ Հիսուսը արդեն փաստել է իր նվիրվածությունը. նա մինչև մահ հավատարիմ մնաց Աստծուն։ Սողոմոնը հիասթափեցրեց իր հպատակներին, բայց Հիսուսը երբեք չի հիասթափեցնի (Եբր. 7։26; 1 Պետ. 2։6)։

10. ա) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք Աստծու Թագավորությունը։ բ) Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել փորձությունների ժամանակ։

10 Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է և վերջ կդնի հարստահարությանն ու ճնշումներին։ Մենք նվիրված ենք միայն Եհովա Աստծուն և նրա Թագավորությանը։ Լիովին վստահելով այս կառավարությանը՝ մենք մերժում ենք աշխարհի ամբարշտությունը և նախանձախնդրորեն հետևում ենք բարի գործերի (Տիտոս 2։12–14)։ Մենք ձգտում ենք անբիծ մնալ այս աշխարհում (2 Պետ. 3։14)։ Ինչ փորձությունների էլ բախվենք ներկայումս, կարող ենք համոզված լինել, որ Եհովան կպաշտպանի մեզ հոգևոր վնասից (կարդա՛ Սաղմոս 97։10)։ Ավելին, Սաղմոս 116։15–ը հավաստիացնում է. «Պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի [«իրեն նվիրվածների», ՆԱ] մահը»։ Եհովայի ծառաները այնքան թանկ են իր համար, որ նա թույլ չի տա, որ նրանք՝ որպես խումբ, ոչնչանան։

Հավատուրաց գաղափարների բախվելիս

11. Ինչպե՞ս Հերոբովամը դարձավ անհավատարիմ։

11 Հերոբովամ թագավորի կառավարումը կարող էր որոշ չափով թեթևացնել Աստծու ժողովրդի վիճակը։ Սակայն նրա գործողությունների պատճառով ժողովրդի՝ Աստծու հանդեպ նվիրվածությունը շարունակեց փորձվել։ Չբավարարվելով իրեն տրված պատվով և առանձնաշնորհումով՝ Հերոբովամը սկսեց ուղիներ փնտրել իր դիրքը ամրապնդելու համար։ «Եթէ այս ժողովուրդը վեր գնայ Երուսաղէմ Տիրոջ տանը զոհ մատուցանելու համար,— մտածում էր նա,— այն ժամանակ այս ժողովրդի սիրտը պիտի դառնայ դէպի իրանց տէրը՝ Յուդայի թագաւոր Ռոբովամը, եւ ինձ պիտի սպանեն եւ ետ դառնան Յուդայի թագաւոր Ռոբովամին»։ Ուստի Հերոբովամը նոր կրոն ստեղծեց՝ երկու ոսկե հորթերի պաշտամունքը։ «Եւ մէկը դրաւ Բեթէլ եւ մէկը դրաւ Դան։ Եւ այս բանը մեղքի պատճառ դառաւ, եւ ժողովուրդը գնում էր մէկի առաջը մինչեւ Դան։ Նաեւ շինեց բարձրաւանդակների տունը եւ քահանաներ շինեց ժողովրդի այն մասերից՝ որ Ղեւիի որդիներից չէին»։ Հերոբովամը նույնիսկ իր անձնական որոշումով առանձնացրեց մեկ օր և «տօն սահմանեց Իսրայէլի որդկանց համար» և «սեղանին վրայ զոհեր մատուցանելով խունկ ծխեց» (ԱԱ) (Գ Թագ. 12։26–33)։

12. Ի՞նչ կարող էին անել Աստծու՝ հյուսիսային թագավորությունում ապրող նվիրված ծառաները, երբ Հերոբովամը Իսրայելում հիմնեց հորթի պաշտամունքը։

12 Ի՞նչ կարող էին անել Աստծու՝ հյուսիսային թագավորությունում ապրող նվիրված ծառաները։ Իրենց հավատարիմ նախահայրերի պես՝ ղևտացիները, որ ապրում էին տասցեղ թագավորության՝ իրենց տրված քաղաքներում, չհապաղեցին վճռական քայլեր ձեռնարկել (Ելից 32։26–28; Թուոց 35։6–8; Բ Օրին. 33։8, 9)։ Թողնելով իրենց ժառանգությունը՝ նրանք ընտանիքներով տեղափոխվեցին հարավ՝ Հուդա, որտեղ կարող էին շարունակել առանց խոչընդոտների երկրպագել Եհովային (Բ Մնաց. 11։13, 14)։ Մյուս իսրայելացիները, որոնք ժամանակավորապես ապրում էին Հուդայում, որոշեցին մնալ մշտապես և չվերադառնալ տուն (Բ Մնաց. 10։17)։ Եհովան հոգ տարավ, որ վերադարձի ուղին դեպի ճշմարիտ երկրպագություն բաց մնա, որպեսզի հյուսիսային թագավորությունում ապրողների սերունդները հնարավորություն ունենան թողնելու հորթի պաշտամունքը և վերադառնալու Հուդա (Բ Մնաց. 15։9–15)։

13. Մեր ժամանակներում հավատուրացները ինչպե՞ս են փորձում Աստծու ժողովրդի նվիրվածությունը։

13 Հավատուրացները այսօր ևս վտանգ են ներկայացնում Աստծու ժողովրդի համար։ Որոշ կառավարիչներ փորձել են իրենց պետական կրոնը հաստատել՝ ստիպելով հպատակներին ընդունել այն։ Քրիստոնեական աշխարհի հոգևորականությունը և ուրիշ ամբարտավան մարդիկ փորձում են պնդել, որ իրենք են «թագավորական քահանայությունը»։ Սակայն միայն ճշմարիտ քրիստոնյաների մեջ ենք գտնում իսկական օծյալների, որոնք կազմում են «թագավորական քահանայություն» (1 Պետ. 2։9; Հայտն. 14։1–5)։

14. Ինչպե՞ս պետք է արձագանքենք հավատուրաց գաղափարներին։

14 Մ.թ.ա. 10–րդ դարում ապրած ղևտացիների պես՝ Աստծուն նվիրված անհատները չեն խաբվում հավատուրաց գաղափարներով։ Օծյալները և նրանց քրիստոնյա ընկերակիցները առանց հապաղելու մերժում են հավատուրաց գաղափարները և խուսափում են դրանցից (կարդա՛ Հռոմեացիներ 16։17)։ Մենք ոչ հոգևոր հարցերում հոժարակամորեն հպատակվում ենք պետական իշխանությանը, բայց չեզոք ենք մնում աշխարհի հակամարտություններում և նվիրված ենք միայն Աստծու Թագավորությանը (Հովհ. 18։36; Հռոմ. 13։1–8)։ Մենք մերժում ենք այն մարդկանց սխալ գաղափարները, ովքեր ասում են, թե ծառայում են Աստծուն, բայց իրականում իրենց վարքով անպատվում են նրան (Տիտոս 1։16)։

15. Ինչո՞ւ է «հավատարիմ և իմաստուն ծառան» արժանի մեր նվիրվածությանը։

15 Հիշենք նաև այն, որ Եհովան ազնվասիրտ մարդկանց հնարավորություն է տվել դուրս գալու ամբարիշտ աշխարհից և մտնելու իր ստեղծած հոգևոր դրախտը (2 Կորնթ. 12։1–4)։ Երախտագիտությամբ լի սրտերով՝ մենք մնում ենք «հավատարիմ և իմաստուն ծառայի [կողքին], որին իր տերը իր տնեցիների վրա նշանակեց, որպեսզի նրանց կերակուրը տա ճիշտ ժամանակին»։ Քրիստոսը այս ծառային նշանակել է «իր ողջ ունեցվածքի վրա» (Մատթ. 24։45–47)։ Ուստի, եթե անձամբ լիովին չենք հասկանում ծառա դասակարգի որևէ դիրքորոշում, դա պատճառ չէ, որ մերժենք այն կամ վերադառնանք Սատանայի աշխարհ։ Ընդհակառակը՝ նվիրվածությունը կմղի մեզ խոնարհություն դրսևորելու և սպասելու, մինչև որ Եհովան տվյալ հարցը հասկանալի դարձնի մեզ համար։

Աստծուց ստացած հանձնարարությունները կատարելիս

16. Ի՞նչ հանձնարարություն ստացավ Հուդայում ապրող մարգարեն։

16 Եհովան դատապարտեց Հերոբովամին նրա հավատուրացության համար։ Նա Հուդայում ապրող մի մարգարեի հանձնարարեց գնալ հյուսիս՝ Բեթել, ու երևալ Հերոբովամին, որն այդ ժամանակ ծիսական արարողություն էր կատարում զոհասեղանի մոտ։ Մարգարեն պետք է մի ցնցող վճիռ հայտներ նրան։ Ինչ խոսք, դա հեշտ հանձնարարություն չէր (Գ Թագ. 13։1–3)։

17. Ինչպե՞ս Եհովան պաշտպանեց իր պատգամաբերին։

17 Հերոբովամը իսկույն լցվեց ցասումով՝ լսելով Եհովայի դատաստանը։ Նա իր ձեռքը մեկնեց դեպի Աստծու ներկայացուցիչը և իր մոտ կանգնած մարդկանց հրամայեց. «Բռնեցէք դորան»։ Բայց մի ակնթարթում, երբ դեռ ոչ ոք չէր հասցրել տեղից շարժվել, «չորացաւ նորա ձեռքը, որ մեկնել էր նորա վերայ, եւ չ’կարողացաւ նորան ետ քաշել դէպի իրան։ Եւ սեղանը պատառուեցաւ եւ մոխիրը թափուեցաւ սեղանիցը իբրեւ նշան»։ Հերոբովամը ստիպված էր մարգարեին խնդրել, որ նա աղոթի Եհովային, և իր չորացած ձեռքը բուժվի։ Մարգարեն աղոթեց, և այդպես էլ եղավ։ Այսպես Եհովան պաշտպանեց իր պատգամաբերին վտանգից (Գ Թագ. 13։4–6)։

18. Ինչպե՞ս է Եհովան պահպանում մեզ, մինչ մենք անվախորեն սրբազան ծառայություն ենք մատուցում նրան։

18 Մենք նվիրված քարոզում ենք Թագավորության բարի լուրը և աշակերտներ ենք պատրաստում, բայց երբեմն բախվում ենք անբարյացակամ և նույնիսկ թշնամական վերաբերմունքի (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Եթե վախենանք մերժվելուց, ապա դա կնվազեցնի մեր քարոզչական եռանդը։ Հերոբովամի օրերի անանուն մարգարեի պես՝ մենք ունենք «[Եհովային] անվախորեն սրբազան ծառայություն մատուցելու առանձնաշնորհումը՝ նվիրվածությամբ»a (Ղուկ. 1։74, 75)։ Թեև չենք ակնկալում, որ մեր օրերում Եհովան հրաշքով օգնի մեզ, այնուամենայնիվ նա շարունակում է պահպանել ու աջակցել իր Վկաներին սուրբ ոգու և հրեշտակների միջոցով (կարդա՛ Հովհաննես 14։15–17; Հայտնություն 14։6)։ Աստված երբեք չի թողնի նրանց, ովքեր անվախորեն շարունակում են խոսել իր խոսքը (Փիլիպ. 1։14, 28)։

Եհովան կպահպանի իրեն նվիրվածներին

19, 20. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան երբեք չի թողնի մեզ։ բ) Ի՞նչ հարցեր կքննարկենք հաջորդ հոդվածում։

19 Մեր Աստվածը՝ Եհովան, նվիրված Աստված է (Հայտն. 15։4; 16։5)։ Նա «նվիրված է իր բոլոր գործերում» (Սաղ. 145։17, ՆԱ)։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է. «Նա պահում է իր բարեպաշտների [«իրեն նվիրվածների», ՆԱ] ճանապարհը» (Առակ. 2։8)։ Փորձությունների, հավատուրաց գաղափարների բախվելիս կամ դժվար հանձնարարություններ կատարելիս Աստծու նվիրված ծառաները կարող են վստահ լինել, որ Եհովան կառաջնորդի ու կաջակցի իրենց։

20 Իսկ հիմա մեզնից յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն հարց տալ. «Ի՞նչը կօգնի ինձ շարունակելու նվիրված մնալ Եհովային՝ անկախ փորձություններից կամ գայթակղություններից։ Այլ խոսքով՝ ինչպե՞ս կարող եմ ամրացնել Աստծուն նվիրված լինելու վճռականությունս»։ Այս մասին կխոսվի հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություն]

a Հաջորդ հոդվածում կխոսվի այն մասին, թե արդյոք մարգարեն շարունակեց հնազանդվել Եհովային, և թե ինչ պատահեց նրան հետո։

Ինչպե՞ս կպատասխանեք

• Ինչպե՞ս է Եհովան ցույց տվել, որ չի թողնում իրեն նվիրված անհատներին, երբ նրանք ճնշումների են ենթարկվում։

• Ինչպե՞ս պետք է արձագանքենք հավատուրացներին և նրանց գաղափարներին։

• Ինչպե՞ս է Եհովան պահպանում իր նվիրված ծառաներին քարոզչական ծառայության մեջ։

[Քարտեզ/նկար 5–րդ էջի վրա]

(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Դան

ՍՅՈՒՔԵՄ

Բեթել

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐՈՒՍԱՂԵՄ

[նկար]

Եհովան չթողեց իրեն նվիրվածներին, երբ Հերոբովամը հիմնեց հորթի պաշտամունքը

[նկար 3–րդ էջի վրա]

Սողոմոնն ու նրա հպատակները օրհնություններ կարող էին վայելել մի պայմանով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը