Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 7/1 էջ 30–31
  • Ինչպես գտնել նվիրված ընկերներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես գտնել նվիրված ընկերներ
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Սոդոմի և Գոմորի կործանումը
    2008 Դիտարան
  • Հիսուսը հրաշքով բուժումներ է անում
    2008 Դիտարան
  • Կեղծ մեղադրանք
    2011 Դիտարան
  • Հիսուսը հիացնում էր իր ունկնդիրներին
    2008 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 7/1 էջ 30–31

Պատանի ընթերցողների համար

Ինչպես գտնել նվիրված ընկերներ

Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Սուրբգրային համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։ Կենդանի դարձրու աստվածաշնչային արձանագրությունը։

Գլխավոր կերպարներ։ Հովնաթան, Դավիթ և Սավուղ

Ներկայացված դրվագը։ Դավիթը սպանում է Գողիաթին, Հովնաթանը դառնում է նրա ամենալավ ընկերը։

1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ Ա ԹԱԳԱՒՈՐԱՑ 17։57–18։11; 19։1; 20։1–17, 41, 42)։

Նկարագրիր, թե քո պատկերացմամբ ինչ տեսք կարող էր ունենալ Սավուղը (հուշող համար՝ Ա Թագաւորաց 10։20–23)։

_______

Երբ Դավիթը հանդիպեց Հովնաթանին, հավանաբար պատանի էր։ Ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ արտաքին ուներ նա (հուշող համար՝ Ա Թագաւորաց 16։12, 13)։

_______

Քո կարծիքով՝ ի՞նչ զգացումներ էր արտահայտում Դավթի ու Հովնաթանի ձայնը, երբ նրանք բաժանվում էին իրարից, ինչպես որ նկարագրված է Ա Թագաւորաց 20 գլխի վերջում։

_______

2 ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ։

Աստվածաշնչում նշվում է, որ «Յովնաթանի սիրտը կապուեցաւ Դաւիթի սրտի հետ», կամ ինչպես մեկ ուրիշ թարգմանության մեջ է ասվում, «Դավիթն ու Հովնաթանը դարձան շատ մտերիմ ընկերներ» (Ա Թագաւորաց 18։1, Contemporary English Version)։ Ի՞նչ հատկություններ ուներ Դավիթը, որոնք գրավեցին Հովնաթանին (հուշող համար՝ Ա Թագաւորաց 17։45, 46)։

_______

Հովնաթանը մոտավորապես 30 տարով մեծ էր Դավթից։ Ըստ քեզ՝ ի՞նչը օգնեց նրանց դառնալու «շատ մտերիմ ընկերներ»՝ չնայած տարիքային մեծ տարբերությանը։

_______

Որո՞նք են այս անկեղծ ընկերության հատկանշական կողմերը (հուշող համար՝ Առակաց 17։17; 18։24)։

_______

Ինչո՞ւ Հովնաթանը Դավթի հանդեպ իր նվիրվածությունը առավել համարեց իր հոր հանդեպ ունեցած նվիրվածությունից։

_______

3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ...

ընկերության մասին։

_______

նվիրվածության մասին։

_______

տարիքով մեծ մարդկանց հետ ընկերություն անելու մասին։

_______

այն մասին, թե ինչպես կարող ես գրավել լավ ընկերների։  _______

4 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ էՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։

______

ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԿԱՐՈՂ ես ԽՆԴՐԵԼ ՄԻ ՕՐԻՆԱԿ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՑ ԿԱՄ ՕԳՏՎԵԼ www.watchtower.org ԿԱՅՔԻՑ, ՈՐՏԵՂ ԱՅՆ ԱՌԿԱ է ՄԻ ՇԱՐՔ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը