Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 10/15 էջ 32
  • Քաջալերանք «երեխաների.... բերանով»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քաջալերանք «երեխաների.... բերանով»
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ազատազրկված՝ հավատի համար — Ռուսաստան
    Ազատազրկված՝ հավատի համար
  • Խաղաղ ժողովուրդը պաշտպանում է իր բարի անունը
    2011 Դիտարան
  • Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Ռուսաստան
    2015 Դիտարան
  • Իրավաբանական հաշվետվություն
    2014 Եհովայի վկաների տարեգիրք
Ավելին
2012 Դիտարան
w12 10/15 էջ 32

Քաջալերանք «երեխաների.... բերանով»

2009թ. դեկտեմբերին Ռուսաստանի Գերագույն դատարանը հաստատեց մի որոշում, որի հետևանքով Տագանրոգ քաղաքի (Ռուսաստան) տեղի Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը լուծարվեց, Թագավորության սրահը բռնագրավվեց և մեր հրատարակություններից 34-ը հայտարարվեց ծայրահեղական։ Այս ցնցող իրադարձության մասին տեղեկությունները, ինչպես նաև այդ որոշման հետևանքով տուժած Վկաների, այդ թվում նաև փոքր երեխաների լուսանկարները տեղադրվեցին Եհովայի վկաների պաշտոնական կայքում։

Լարիսան և Կոդին

Ավստրալիացի երեխաները

Մի քանի ամիս հետո Ռուսաստանի՝ Եհովայի վկաների վարչական կենտրոնը մի փաթեթ ու մի նամակ ստացավ, որոնք ուղարկել էր Քվինսլենդում (Ավստրալիա) ապրող Վկաների մի ընտանիք։ Նրանք կայքում կարդացել էին դատարանի որոշման մասին։ «Սիրելի՛ եղբայրներ, մեր երեխաները՝ Կոդին և Լարիսան, անչափ ազդվել են՝ իմանալով Ռուսաստանի իրենց ընկերների փորձությունների և դրսևորած հավատի մասին։ Նրանք բացիկներ ու նամակներ են գրել, և մենք նվերների մի փոքրիկ փաթեթի հետ դրանք ուղարկում ենք տագանրոգցի երեխաներին։ Ուզում ենք, որ նրանք իմանան, որ իրենցից շա՜տ հեռու կան ուրիշ երեխաներ, ովքեր նույնպես հավատարմորեն ծառայում են Եհովային և մտածում են իրենց մասին։ Կոդին և Լարիսան պինդ գրկում են այդ երեխաներին և ուղարկում են իրենց ջերմ սերը»։

Նվերները ստանալուց հետո տագանրոգցի երեխաները շնորհակալական նկարազարդ նամակներ գրեցին Ավստրալիայում ապրող այս ընտանիքին։ Ռուսաստանի մասնաճյուղում ծառայող մի Վկա, տպավորված՝ «երեխաների.... բերանով» ասված քաջալերական խոսքերից, Կոդիին և Լարիսային գրեց. «Պատկերացրեք, թե որքան տհաճ է թե՛ երեխաներին, թե՛ մեծերին, երբ իրենց պատժում են մի բանի համար, ինչն իրենք չեն արել։ Տագանրոգի մեր եղբայրներն ու քույրերը ոչ մի վատ բան չեն արել, բայց նրանց Թագավորության սրահը վերցրել են իրենցից։ Դա շատ է տխրեցրել նրանց։ Այդ եղբայրներն ու քույրերը շատ կքաջալերվեն՝ իմանալով, որ աշխարհի մյուս ծայրում կա մեկը, ով մտածում է իրենց մասին։ Շնորհակալություն ձեզ ձեր ցուցաբերած ջերմ և առատաձեռն ոգու համար» (Սաղ. 8։2)։

Տագանրոգցի երեխաները (Ռուսաստան)

Ռուսաստանցի երեխաները նվերներ են ստացել ավստրալիացի երեխաներից

Մենք համաշխարհային եղբայրության մաս ենք կազմում, և միմյանց հանդեպ ունեցած սերն օգնում է մեզ պայքարելու դժվարությունների և փորձությունների դեմ։ Մինչ դատական ատյանները քննարկում են այն հարցը, թե արդյոք Եհովայի վկաների հրատարակությունները ատելություն են հրահրում, մեր երեխաները, առանց իրենց վրա ուշադրություն հրավիրելու և չնայելով ազգային ու մշակութային տարբերություններին, ցույց են տալիս, որ անհանգստանում են միմյանց բարօրությամբ։ Այդպիսով նրանք փաստում են, թե որքան ճշմարիտ են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։35)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը