Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w14 2/15 էջ 26–27
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2014 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Նրանք սպասում էին Մեսիային
    2011 Դիտարան
  • Դանիելի մարգարեության մեջ կանխագուշակվել էր, թե երբ էր գալու Մեսիան
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Ինչպես է Դանիելի մարգարեությունը նախագուշակում Մեսիայի գալուստը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 3
    2012 Արթնացե՛ք
Ավելին
2014 Դիտարան
w14 2/15 էջ 26–27

Ընթերցողների հարցերը

Մեսիային «սպասելու» ի՞նչ հիմքեր ունեին հրեաները առաջին դարում։

«Գուցե նա՞ է Քրիստոսը»» (Ղուկ. 3։15)։ Ինչո՞ւ էին հրեաները Մեսիային այդ ժամանակ սպասում։ Դրա համար կար մի քանի պատճառ։

Եհովայի հրեշտակը խոսում է հովիվների հետ Բեթլեհեմի մոտակայքում

Հիսուսի ծննդից հետո Եհովայի հրեշտակը հայտնվեց հովիվների, որոնք իրենց հոտերը արածեցնում էին Բեթլեհեմի մոտակա դաշտերում(1)։ Հրեշտակը ազդարարեց. «Դավթի քաղաքում այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց՝ Քրիստոս Տերը» (Ղուկ. 2։8–11)։ Հետո «երկնային զորքի մի բազմություն հայտնվեց, որ գովաբանում էր Աստծուն ու ասումa. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և խաղաղությո՜ւն երկրի վրա նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ»» (Ղուկ. 2։13, 14)։

Այդ լուրը, անշուշտ, անջնջելի տպավորություն թողեց այդ խոնարհ հովիվների վրա։ Նրանք անմիջապես ճանապարհ ընկան դեպի Բեթլեհեմ։ Երբ գտան Հովսեփին, Մարիամին ու նորածին Հիսուսին, «պատմեցին, թե ինչ ասվեց իրենց երեխայի մասին»։ «Բոլորը, ովքեր լսում էին հովիվների պատմածը, զարմանում էին» (Ղուկ. 2։17, 18)։ «Բոլորը, ովքեր լսում էին» արտահայտությունը ցույց է տալիս, որ հովիվները, բացի Հովսեփից ու Մարիամից, խոսել են նաև ուրիշների հետ։ Հետո նրանք վերադարձան տուն՝ «փառավորելով և գովաբանելով Աստծուն այն ամենի համար, ինչ որ լսեցին ու տեսան, ինչպես և իրենց ասվել էր» (Ղուկ. 2։20)։ Անկասկած, այդ հովիվները չէին լռում և մարդկանց պատմում էին այն լավ բաները, որ լսել էին Քրիստոսի մասին։

Փոքրիկ Հիսուսը՝ Մարիամի գրկում, իսկ Աննա մարգարեուհին շնորհակալություն է հայտնում Աստծուն

Երբ Մարիամն իր առաջնեկին բերեց Երուսաղեմ՝ ներկայացնելու Եհովային, ինչպես որ պահանջվում էր Մովսիսական օրենքով, Աննա մարգարեուհին «սկսեց շնորհակալություն հայտնել Աստծուն և խոսել երեխայի մասին բոլոր նրանց հետ, ովքեր սպասում էին Երուսաղեմի ազատագրմանը»(2) (Ղուկ. 2։36–38; Ելք 13։12)։ Այդպիսով Մեսիայի հայտնվելու մասին լուրը շարունակում էր տարածվել։

Հետո «արևելքից աստղագուշակներ եկան Երուսաղեմ ու ասացին. «Որտե՞ղ է հրեաների թագավորը, որ ծնվել է։ Երբ արևելքում էինք, նրա աստղը տեսանք և եկել ենք խոնարհվելու նրա առաջ»» (Մատթ. 2։1, 2)։ «Լսելով այդ մասին՝ Հերովդես թագավորը խռովվեց, և նրա հետ նաև ամբողջ Երուսաղեմը։ Ժողովրդի բոլոր ավագ քահանաներին ու դպիրներին մեկտեղ հավաքելով՝ նա սկսեց հարցուփորձ անել նրանց, թե որտեղ պիտի ծնվեր Քրիստոսը»(3) (Մատթ. 2։3, 4)։ Այսպիսով՝ բազմաթիվ մարդիկ էին տեղեկանում, որ Մեսիան եկել էb։

Հերովդես թագավորը հարցուփորձ է անում Քրիստոսի մասին։ Արևելքից եկած աստղագուշակները հետևում են աստղին

Ղուկաս 3։15-ը, որը նշվեց վերևում, ցույց է տալիս, որ որոշ հրեաներ կարծում էին, թե Հովհաննես Մկրտիչն է Քրիստոսը։ Սակայն Հովհաննեսը հստակ ցույց տվեց, որ դա այդպես չէ՝ ասելով. «Ինձանից հետո եկողը ինձանից ավելի զորավոր է, որի սանդալները հանելու ես արժանի չեմ։ Նա սուրբ ոգով և կրակով կմկրտի ձեզ» (Մատթ. 3։11)։ Հովհաննեսի այս համեստ խոսքերը, անշուշտ, ավելի մեծացրին Մեսիայի հետ կապված սպասումները։

Հնարավո՞ր է, որ առաջին դարի հրեաները Մեսիայի գալստյան ժամանակը հաշված լինեին՝ հիմնվելով Դանիել 9։24–27-ում գրված 70 շաբաթների մասին մարգարեության վրա։ Դա չենք կարող բացառել, բայց չենք էլ կարող հաստատել։ Իրողությունն այն է, որ Հիսուսի օրերում 70 շաբաթների հետ կապված իրարամերժ բազմաթիվ բացատրություններ կային, և դրանցից ոչ մեկը մոտ չէ մեր ներկա հասկացողությանըc։

Տարածված կարծիք կա, որ եսենները հրեա վանականների աղանդ են եղել։ Նրանք սովորեցնում էին, որ 490 տարիների վերջում երկու Մեսիա է հայտնվելու։ Բայց մենք չենք կարող միանշանակ ասել, որ եսենները իրենց հաշվարկները արել են Դանիելի մարգարեության հիման վրա։ Եթե նույնիսկ այդպես լիներ, դժվար է պատկերացնել, որ հրեաների շրջանում տարածվեր այդ մեկուսի խմբի կազմած ժամանակագրությունը։

Երկրորդ դարում որոշ հրեաների կարծիքով՝ 70 շաբաթներն ընդգրկում էին մ.թ.ա. 607-ից (երբ կործանվեց առաջին տաճարը) մինչև 70թ. (երբ կործանվեց երկրորդ տաճարը) ընկած ժամանակաշրջանը։ Ուրիշները մարգարեության կատարումը կապում էին Մակաբայեցիների կառավարման շրջանի հետ (մ.թ.ա. 2-րդ դար)։ Այսպիսով՝ չկար մեկ ընդհանուր կարծիք 70 շաբաթները հաշվելու վերաբերյալ։

Եթե առաջին դարում հրեաները 70 շաբաթների տևողությունը ճիշտ հասկացած լինեին, ապա կարելի էր մտածել, որ առաքյալները և առաջին դարի մյուս քրիստոնյաները այդ մասին հիշատակած կլինեին ապացուցելու համար, որ խոստացված Մեսիան՝ հանձին Հիսուս Քրիստոսի, եկել է ճիշտ ժամանակին։ Բայց չկա որևէ ապացույց, որ վաղ քրիստոնյաները դա արել են։

Մեկ ուրիշ բան էլ է ուշադրության արժանի։ Ավետարանագիրները հաճախ են նշում, որ Եբրայերեն Գրությունների այս կամ այն մարգարեությունը կատարվել է Հիսուս Քրիստոսի վրա (Մատթ. 1։22, 23; 2։13–15; 4։13–16)։ Բայց նրանցից ոչ մեկը Հիսուսի՝ երկիր գալը չի կապում 70 շաբաթների մասին մարգարեության հետ։

Ամփոփենք։ Մենք չենք կարող հաստատ ասել, թե արդյոք Հիսուսի օրերի մարդիկ ճիշտ են հասկացել 70 շաբաթների մասին մարգարեությունը։ Այդուհանդերձ, Ավետարաններում նշվում են հիմնավոր պատճառներ այն բանի, թե ինչու մարդիկ կարող էին «սպասել» Մեսիային։

a Աստվածաշունչը չի ասում, որ հրեշտակները Հիսուսի ծննդյան կապակցությամբ երգել են։

b Գուցե հարցնենք. «Ինչպե՞ս աստղագուշակները «աստղի»՝ արևելքում հայտնվելը կապեցին «հրեաների թագավորի» ծննդյան հետ։ Հնարավո՞ր է՝ նրանք Հիսուսի ծննդյան մասին լսած լինեին Իսրայելի միջով անցնելիս»։

c 70 շաբաթների մասին մարգարեության մեր ներկա հասկացողության վերաբերյալ տե՛ս «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գիրքը, գլուխ 11 (անգլ., ռուս.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը