Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp16 № 2 էջ 16
  • Ի՞նչ է կամ ո՞վ է Սատանան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է կամ ո՞վ է Սատանան
  • 2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է կամ ո՞վ է Սատանան
  • Սատանան կարո՞ղ է իր իշխանության տակ պահել մարդուն
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
    2013 Դիտարան
  • Հիսուսի պես՝ «հակառակվիր Բանսարկուին»
    2008 Դիտարան
  • Բանսարկու. ավելին, քան պարզապես սնահավատություն
    2001 Դիտարան
  • Հակառա՛կ կացեք Սատանային, և նա կփախչի
    2006 Դիտարան
Ավելին
2016 Դիտարան (հանրային թողարկում)
wp16 № 2 էջ 16
Հիսուսը դիմակայում է Սատանայի փորձություններին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ի՞նչ է կամ ո՞վ է Սատանան

ԹԵՐԵՎՍ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ, որ Սատանան

  • ոգեղեն անձնավորություն է

  • մարդու սրտում եղած չարությունն է

  • մարդկային երևակայության արդյունք է

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Սատանան խոսեց Հիսուսի հետ և «փորձեց» նրան (Մատթեոս 4։1–4)։ Հետևաբար, Սատանան երևակայական անձնավորություն չէ, ոչ էլ պարզապես չարության խորհրդանիշ է։ Նա չար ոգեղեն անձնավորություն է։

ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

  • Սատանան սկզբում սուրբ և անարատ հրեշտակ էր, բայց «ճշմարտության մեջ հաստատ չմնաց» (Հովհաննես 8։44)։ Նա դարձավ ստախոս և ըմբոստացավ Աստծու դեմ։

  • Ուրիշ հրեշտակներ էլ ըմբոստացան ու միացան Սատանային (Հայտնություն 12։9)։

  • Սատանան հոգևոր առումով կուրացնում է շատերին, որ նրանք չհավատան իր գոյությանը (2 Կորնթացիներ 4։4)։

Սատանան կարո՞ղ է իր իշխանության տակ պահել մարդուն

ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԱՍՈՒՄ ԵՆ, որ այն միտքը, թե Սատանան կառավարում է մարդկանց, պարզապես անհեթեթություն է։ Մինչդեռ ուրիշներն էլ մտածում են, որ հնարավոր է ընկնել չար ոգիների իշխանության տակ։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Սատանան մեծ ազդեցություն է բանեցնում ողջ մարդկության վրա, բայց նա չի կարող կառավարել յուրաքանչյուր մարդու անհատապես։

ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

  • Սատանան դիմում է խորամանկ միջոցների, որպեսզի ավելի շատ մարդկանց վրա ազդեցություն բանեցնի (2 Կորնթացիներ 11։14)։

  • Որոշ դեպքերում չար ոգիները կարող են իրենց իշխանության տակ պահել մարդկանց (Մատթեոս 12։22)։

  • Աստծու օգնությամբ կարող եք հաջողությամբ «հակառակվել Բանսարկուին» (Հակոբոս 4։7)։

Ավելի շատ տեղեկություն կարելի է գտնել այս գրքի 10-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Առկա է նաև www.pr418.com/hy կայքում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը