Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2014թ. ապրիլի 28-ով սկսվող շաբաթվա ընթացքում։
Ինչո՞ւ Հովսեփը հրաժարվեց Պետափրեսի կնոջ հետ սեռական անբարոյություն գործելուց (Ծննդ. 39։7–12)։ [Մար. 3, w13 2/15, էջ 4, պարբ. 6; w07 10/15 էջ 23, պարբ. 16]
Ի՞նչ օրինակ է Հովսեփը նրանց համար, ովքեր անարդարության և հակառակության են բախվում (Ծննդ. 41։14, 39, 40)։ [Մար. 10, w04 1/15, էջ 29, պարբ. 6; w04 6/1 էջ 20, պարբ. 4]
Իսկապե՞ս Հովսեփը բաժակի միջոցով նախանշաններ էր մեկնում (Ծննդ. 44։5)։ [Մար. 17, w04 1/15, էջ 29, պարբ. 2]
Ինչպե՞ս Բենիամինի ցեղը կատարեց Ծննդոց 49։27-ի մարգարեությունը։ [Մար. 24, w12 1/1, էջ 29, շրջանակ]
Ի՞նչ է Ելք 3։7–10-ը սովորեցնում Եհովայի մասին։ [Մար. 31, w09 3/1, էջ 15, պարբ. 3–6]
Մովսեսի օրերում ինչպե՞ս Եհովան գործեց իր անվան նշանակության երեսակներից մեկի համաձայն (Ելք 3։14, 15)։ [Մար. 31, w13 3/15, էջ 25, 26, պարբ. 5, 6]
Ելք 7։1-ի համաձայն՝ ինչպե՞ս Մովսեսը «Աստված դարձավ փարավոնի համար»։ [Ապր. 7, w04 3/15, էջ 25, պարբ. 7]
Թեև իսրայելացիները տեսան Եհովայի փրկարար զորությունը, երբ նա դուրս բերեց նրանց Եգիպտոսից, ի՞նչ վերաբերմունք դրսևորեցին ավելի ուշ, և ի՞նչ ենք մենք սովորում (Ելք 14։30, 31)։ [Ապր. 14, w12 3/15, էջ 26, 27, պարբ. 8–10]
Իսկապե՞ս Կարմիր ծովի ջրերը «քարացան» այն իմաստով, որ սառույց դարձան (Ելք 15։8)։ [Ապր. 21, w04 3/15, էջ 26, պարբ. 2]
Ի՞նչ իմաստով է Եհովան «հայրերի հանցանքների» համար պատժում նրանց ապագա սերունդներին (Ելք 20։5)։ [Ապր. 28, w04 3/15, էջ 27, պարբ. 1]