Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2015 թ. ապրիլի 27-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Փակագծերում նշված ամսաթիվը կօգնի քարոզիչներին ամեն շաբաթ Դպրոցին պատրաստվելիս փնտրտուքներ անելու։
Ի՞նչ հատկություններ դրսևորեց Հռութը Նոեմիի նկատմամբ, և կյանքի ո՞ր բնագավառներում են այդ հատկությունները հատկապես անհրաժեշտ (Հռութ 1։16, 17)։ [Մարտ 2, w12 7/1, էջ 26, պարբ. 7]
Ինչպե՞ս Հռութը ձեռք բերեց «առաքինի կնոջ» համբավ (Հռութ 3։11)։ [Մարտ 2, w12 10/1, էջ 23, պարբ. 1]
Դժվարությունների բախվելիս ինչպե՞ս կարող է Աննայի օրինակը օգնել մեզ (1 Սամ. 1։16-18)։ [Մարտ 9, w07 3/15, էջ 16, պարբ. 4, 5]
Երբ Սամուելը «մեծանում էր Եհովայի մոտ», ի՞նչը նրան պաշտպանեց Հեղիի որդիների վատ ազդեցությունից (1 Սամ. 2։21)։ [Մարտ 9, w10 10/1, էջ 16, պարբ. 2, 3]
Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Սավուղը հեռու մնաց անխոհեմ քայլերից, երբ «անպիտան մարդիկ» չընդունեցին նրա թագավորական իշխանությունը (1 Սամ. 10։22, 27)։ [Մարտ 23, w05 3/15, էջ 23, պարբ. 1]
Ի՞նչ ենք սովորում Սավուղի սխալ մտածելակերպից՝ Եհովային զոհ մատուցելը հնազանդվելուց ավելի կարևոր է (1 Սամ. 15։22, 23)։ [Մարտ 30, w07 6/15, էջ 26, պարբ. 3, 4]
Ինչո՞ւ է մխիթարական իմանալ, որ Եհովան մարդու «սիրտն է տեսնում» (1 Սամ. 16։7)։ [Ապր. 6, w10 3/1, էջ 23, պարբ. 7]
Առակներ 1։4-ի համաձայն՝ Եհովան ակնկալում է, որ ի՞նչ անենք դժվարությունների բախվելիս (1 Սամ. 21։12, 13)։ [Ապր. 13, w05 3/15, էջ 24, պարբ. 4]
Ինչո՞ւ չենք կարող ասել, որ Դավթին և նրա մարդկանց նվերներ ուղարկելով՝ Աբիգեան ոտնահարեց իր ամուսնու գլխավորությունը (1 Սամ. 25։10, 11, 18, 19)։ [Ապր. 20, w09 7/1, էջ 20, պարբ. 4]
Աբիգեան ներողություն խնդրեց մի բանի համար, ինչը չէր արել։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանից (1 Սամ. 25։24)։ [Ապր. 20, w02 11/1, էջ 5, պարբ. 1, 4]