ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ճշմարիտ քրիստոնյաները բնորոշվում են սիրով. մերժենք եսասիրությունը և բարկությամբ բորբոքվելը
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Հիսուսն ասաց, որ իր աշակերտներին բնորոշելու է միմյանց հանդեպ ունեցած սերը (Հվ 13։34, 35)։ Քրիստոսի նման՝ սեր դրսևորած կլինենք, եթե փնտրենք ուրիշների շահը և բարկությամբ չբորբոքվենք (1Կթ 13։5)։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Երբ ինչ-որ մեկը ասում կամ անում է մի բան, ինչը քեզ ցավ է պատճառում, մի պահ կանգ առ ու մտածիր, թե որն է խնդրի պատճառը, կամ ինչ հետևանքներ կբերի այն, ինչ մտադրվել ես անել (Առ 19։11)։
Հիշիր, որ բոլորս էլ անկատար ենք և երբեմն ասում կամ անում ենք բաներ, որոնց համար հետո զղջում ենք։
Անմիջապես հարթիր տարաձայնությունները։
ԴԻՏԻՐ ««ՍԻՐԵՔ ԻՐԱՐ» — ՄԵՐԺԵՔ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԲՈՐԲՈՔՎԵԼԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ինչպե՞ս Լերին արձագանքեց Թոմի առաջարկին։
Ինչպե՞ս մի պահ կանգ առնելը և խորհրդածելը օգնեց Թոմին բարկությամբ չբորբոքվել։
Թոմի մեղմ պատասխանը ինչպե՞ս թուլացրեց լարվածությունը։
Ինչպե՞ս ենք օգուտ բերում ժողովին, երբ լարված իրավիճակում հանդարտություն ենք պահում