ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ
Հոգևոր մարդիկ իմաստուն որոշումներ են կայացնում
Կարդա Ծննդոց 25։29-34 համարները և իմացիր, թե արդյոք Եսավն ու Հակոբը իմաստուն որոշումներ կայացրին։
Ուսումնասիրիր համատեքստը։ Ի՞նչ էր եղել մինչ այդ (Ծննդ. 25։20-28)։ Ի՞նչ եղավ դրանից հետո (Ծննդ. 27։1-46)։
Ուսումնասիրիր մանրամասները։ Այդ ժամանակներում որո՞նք էին առաջնեկ որդու իրավունքներն ու պարտականությունները (Ծննդ. 18։18, 19; w10 5/1, էջ 13)։
Արդյո՞ք Մեսիայի բոլոր նախածնողներն են առաջնեկության իրավունք ունեցել (w17.12, էջ 14-15)։
Մտածիր, թե ինչ դասեր կարող ես սովորել, և կիրառիր դրանք։ Ինչո՞ւ էր Հակոբը ավելի բարձր գնահատում առաջնեկության իրավունքը, քան Եսավը (Եբր. 12։16, 17; w03 10/15, էջ 28-29)։ Ի՞նչ կարծիք ուներ Եհովան այդ երկու եղբայրների մասին և ինչո՞ւ (Մաղ. 1։2, 3)։ Եսավը ո՞ր հարցերում կարող էր այլ կերպ վարվել, որպեսզի ճիշտ որոշումներ կայացներ։
Հարցրու ինքդ քեզ. «Շաբաթվա գրաֆիկը կազմելիս ինչպե՞ս կարող եմ ցույց տալ, որ թանկ եմ համարում հոգևոր բաները, օրինակ՝ ընտանեկան երկրպագությունը»։