ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՄԻՏՔ
Օգտագործիր «հոգևոր նվերդ»
Բոլորս էլ թանկ ենք գնահատում այն փոխադարձ քաջալերանքը, որ ստանում ենք՝ շփվելով մեր եղբայրների ու քույրերի հետ։ Բայց այդ քաջալերանքը ստանալու համար բավական չէ պարզապես միասին հավաքվել։ Հարկավոր է նաև ամրացնել միմյանց հավատը։ Մեր այդ ունակությունը Աստվածաշունչը կոչում է «հոգևոր նվեր» (Հռոմ. 1։11, 12, ծնթ.)։ Ինչպե՞ս կարող ենք այդ նվերը լիարժեքորեն օգտագործել։
Քաջալերիր լավ ընտրված բառերով։ Օրինակ՝ կարող ենք ժողովում այնպիսի մեկնաբանություններ անել, որոնք ուշադրություն են հրավիրում ոչ թե մեզ վրա, այլ Եհովայի, նրա Խոսքի և նրա ժողովրդի։ Իսկ հավատակիցների հետ զրույցներում խոսենք կառուցողական թեմաներով։
Քաջալերիր քո որոշումներով և գործերով։ Օրինակ՝ ոմանք որոշել են չթողնել լիաժամ ծառայությունը՝ չնայած անձնական խնդիրներին։ Ուրիշներն էլ կանոնավորաբար հաճախում են միջշաբաթյա հանդիպմանը, թեպետ ունեն ծանր աշխատանքային գրաֆիկ կամ տառապում են քրոնիկ հիվանդությամբ։
Քո խոսքերն ու գործերը քաջալերո՞ւմ են եղբայրներիդ և քույրերիդ։ Իսկ տեսնո՞ւմ ես հավատակիցներիդ տված հոգևոր նվերը՝ նրանց խոսքերն ու գործերը, և քաջալերվո՞ւմ ես դրանցով։