Surasak Suwanmake/Moment via Getty Images
ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Գլոբալ ջերմային ալիք՝ 2023 թ. ամռանը։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Ամբողջ աշխարհում մարդիկ բախվում են ռեկորդային բարձր ջերմաստիճանի և դրա հետևանքով առաջացած եղանակային անոմալիաների։ Ահա մի քանի տվյալներ.
«Սա օդերևութաբանական դիտարկումների 174-ամյա պատմության մեջ գրանցված ամենատաք հունիսն էր» (Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչություն, ԱՄՆ առևտրի նախարարություն, հուլիսի 13, 2023)։
«Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը ջերմային ալիքների են բախվում, և ակնկալվում է, որ Սիցիլիա և Սարդինիա կղզիներում օդի ջերմաստիճանը կհասնի 48°C-ի [118°F], ինչը Եվրոպայում երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշը կլինի» (Եվրոպական տիեզերական գործակալություն, հուլիսի 13, 2023)։
«Մինչ երկրագնդի ջերմաստիճանը բարձրանում է, կարող ենք ակնկալել, որ ավելի ու ավելի խիստ, հաճախակի և առատ տեղումներ կլինեն, որոնք էլ կհանգեցնեն առավել կործանարար ջրհեղեղների» (Ստեֆան Ուլենբրուկ, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ հիդրոլոգիայի, ջրոլորտի և սառցոլորտի փորձագետ, հուլիսի 17, 2023)։
Անոմալ եղանակի վերաբերյալ նման տեղեկությունները մտահոգո՞ւմ են ձեզ։ Նկատի առեք, թե Աստվածաշունչն ինչ է ասում այս օրհասական թեմայի վերաբերյալ։
Անոմալ եղանակները աստվածաշնչյան մարգարեությունների կատարո՞ւմն են
Այո՛։ Գլոբալ ջերմային ալիքները և անոմալ եղանակի այլ դրսևորումները համապատասխանում են մեր օրերի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեություններին։ Օրինակ՝ Հիսուսը մարգարեացավ, որ մեր օրերում «ահազդու երևույթներ», կամ՝ «ահավոր բաներ կլինեն» (Ղուկաս 21։11; «Արարատ» թարգմանություն)։ Ջերմաստիճանի գլոբալ բարձրացման պատճառով շատերը սկսել են վախենալ, որ մարդկությունը կկործանի երկիրը։
Երկրագունդը կդառնա՞ անբնակ
Ո՛չ։ Աստված երկիրը ստեղծել է որպես մարդկանց համար մշտական բնակավայր։ Նա թույլ չի տա, որ մարդիկ կործանեն այն (Սաղմոս 115:16; Ժողովող 1:4)։ Դեռ ավելին՝ նա խոստացել է «կործանել նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված կարող է և կպաշտպանի երկրագունդը բնապահպանական աղետից։
«[Աստված] խաղաղեցնում է փոթորիկը, և ծովի ալիքները հանդարտվում են» (Սաղմոս 107։29)։ Աստված բնության տարրերը ղեկավարելու զորություն ունի։ Նա կարո՛ղ է լուծել բնապահպանական խնդիրները և վերջ դնել սաստիկ եղանակային պայմանների պատճառով մարդկանց տառապանքին։
«Երկրի հանդեպ քո հոգածությունն ես ցույց տալիս, որ լիացնես այն, դու առատապես հարստացնում ես այն» (Սաղմոս 65։9)։ Աստծու օրհնությամբ՝ երկրագունդը դրախտի կվերածվի։
Շրջակա միջավայրի վերականգնման հետ կապված աստվածաշնչյան խոստումների մասին ավելին իմանալու համար կարդացեք «Ո՞վ կփրկի Երկիր մոլորակը» հոդվածը։