Հոբ
21 Հոբը պատասխանեց.
2 «Ուշադիր լսեք խոսքերս,
Գոնե այդպես ինձ կմխիթարեք:
3 Համբերատար եղեք, մինչ ես կխոսեմ:
Ասելիքս վերջացնեմ, հետո կարող եք ինձ ծաղրել:+
4 Չէ՞ որ մարդուն չէ ուղղված գանգատս:
Եթե այդպես լիներ, մի՞թե կորցրած չէի լինի համբերությունս:
5 Ինձ նայեք ու ապշեք,
Ձեր բերանները փակեք:
6 Երբ մտածում եմ, նեղսրտում եմ,
Ամբողջ մարմինս սարսռում է:
8 Իրենց զավակները միշտ իրենց կողքին են,
Եվ նրանք անգամ իրենց զավակների սերունդներին են տեսնում:
9 Նրանք ապահով ապրում են իրենց տներում և չեն վախենում:+
Աստված իր գավազանով նրանց չի պատժում:
10 Նրանց ցլերը հաջողությամբ են զուգավորվում,
Եվ նրանց կովերը ծնում են, չեն վիժում:
11 Հոտերի պես դուրս են վազում նրանց տղաները,
Ուրախ ցատկոտում են նրանց երեխաները:
12 Նրանք դափի ու քնարի նվագակցությամբ երգում են,
Սրնգի հնչյունների տակ ուրախանում են:+
14 Նրանք ճշմարիտ Աստծուն ասում են. «Մեզ հետ գործ չունես:
Ճանապարհներիդ մասին սովորելու ցանկություն չունենք:+
16 Սակայն ես գիտեմ, որ նրանց բարեկեցիկ կյանքն իրենց ձեռքում չէ:+
Անօրենների մտածելակերպը* ինձ համար խորթ է:+
17 Բայց քանի՞ անգամ է անօրենների ճրագը հանգել,+
Քանի՞ անգամ է նրանց վրա աղետ եկել,
Քանի՞ անգամ է Աստված, բարկությամբ լցված, նրանց կործանել:
18 Երբևէ քամուց քշվե՞լ են ծղոտի պես
Կամ հողմի բերանն ընկած մղեղի* պես:
19 Աստված անօրենի հանցանքի պատիժը պահում է նրա որդիների համար:
Բայց թող որ անօրենն ինքը Աստծուց հատուցում ստանա, որ իմանա:+
20 Թող իր աչքով տեսնի իր կործանումը
Եվ անձամբ խմի Ամենակարողի ցասման բաժակը:+
23 Մեկը կյանքից հեռանում է՝ լի ավյունով,+
Բացարձակապես խաղաղ ու անհոգ,+
24 Ազդրերը պատված ճարպով,
Ոսկորներն ամուր:*
25 Իսկ մյուսը մեռնում է՝ խորապես ընկճված,
Երբեք բարիք չճաշակած:
27 Ես շատ լավ գիտեմ՝ ինչ եք մտածում,
Գիտեմ ձեր դավերը, որոնցով ինձ չարիք պատճառել եք ուզում:+
28 Դուք ասում եք. «Ո՞ւր է նշանավոր մարդու տունը,
Ո՞ւր է այն վրանը, որտեղ ապրում էր անօրենը»:+
29 Ի՞նչ է, չե՞ք հարցրել ճամփորդներին,
Մի՞թե մանրակրկիտ չեք քննել նրանց ասածները,
30 Որ աղետի ժամանակ չար մարդը խնայվում է,
Ցասման օրը նա փրկվում է:
31 Ո՞վ նրան բացեիբաց կհանդիմանի իր գործերի համար,
Ո՞վ կհատուցի նրան իր արածների համար:
32 Նրան գերեզմանոցում կթաղեն
Եվ նրա գերեզմանի վրա պահապան կդնեն:
Ողջ մարդկությունը նրա հետևից է գնում*+
Այն անթիվ-անհամար մարդկանց նման, որ նրանից առաջ անցել են նույն ուղով:
34 Ուրեմն ինչի՞ս է պետք ձեր անիմաստ մխիթարությունը,+
Ձեր ասածները միայն խաբեություն են»: