Ղևտական
2 «Եթե որևէ մեկը Եհովային հացի ընծա+ մատուցի, նրա ընծան մանր աղացած* ալյուր պետք է լինի. նա դրա վրա պետք է ձիթայուղ լցնի և վրան կնդրուկ* դնի:+ 2 Այդ ամենը պետք է բերի Ահարոնի որդիների՝ քահանաների մոտ, և քահանան պետք է բռով վերցնի ձիթայուղի հետ խառնած մի փոքր ալյուր ու ողջ կնդրուկը և զոհասեղանի վրա այրի որպես այդ ողջ ընծայի խորհրդանիշ՝*+ որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային: 3 Ինչ որ մնա հացի ընծայից, Ահարոնին ու նրա որդիներին է պատկանում.+ այն անչափ սուրբ է՝+ վերցված Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից:
4 Եթե բերես հացի ընծա, որ թխվել է փռում, այն պետք է պատրաստված լինի մանր աղացած ալյուրից և պետք է լինի ձիթայուղով հունցած անթթխմոր օղակաձև հացերի կամ վրան ձիթայուղ քսած անթթխմոր լոշիկների տեսքով:+
5 Եթե քո ընծան թավայի մեջ եփված հացի ընծա է,+ այն պետք է պատրաստված լինի առանց թթխմորի՝ ձիթայուղի հետ խառնած մանր ալյուրից: 6 Այն պետք է կոտրելով մասերի բաժանվի, և վրան ձիթայուղ լցվի:+ Դա հացի ընծա է:
7 Եթե քո ընծան կաթսայի մեջ տապակած հացի ընծա է, այն պետք է պատրաստված լինի ձիթայուղով, մանր աղացած ալյուրից: 8 Դրանցից պատրաստված հացի ընծան պետք է բերես Եհովային. այն պետք է տրվի քահանային, որ նա բերի զոհասեղանի մոտ: 9 Քահանան հացի ընծայի մի մասը պետք է վերցնի որպես այդ ողջ ընծայի խորհրդանիշ*+ և զոհասեղանի վրա այրի այն որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:+ 10 Ինչ որ մնա հացի ընծայից, Ահարոնին ու նրա որդիներին է պատկանում. այն անչափ սուրբ է՝ վերցված Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից:+
11 Զոհասեղանի վրա Եհովային մատուցվող ոչ մի հացի ընծա չպետք է թթխմորով պատրաստված լինի.+ թթխմոր ու մեղր* չպետք է այրես որպես հրկիզվող ընծա Եհովայի համար:
12 Դրանք կարող ես մատուցել Եհովային որպես առաջին բերքից տրվող ընծա,+ բայց դրանք չպետք է այրես զոհասեղանի վրա իբրև այնպիսի ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան:
13 Բոլոր հացի ընծաները, որ կմատուցես, աղով համեմիր: Քո հացի ընծան չպետք է առանց աղի լինի: Աղը քեզ կհիշեցնի քո Աստծու ուխտի* մասին: Բոլոր ընծաներդ աղով մատուցիր:+
14 Եթե առաջին բերքից Եհովային հացի ընծա մատուցելու լինես, ապա պետք է բոված ու մանրացրած* նորահաս հացահատիկ մատուցես:+ 15 Դրա վրա պետք է ձիթայուղ լցնես, հետո կնդրուկ դնես: Դա հացի ընծա է: 16 Քահանան պետք է մանրացրած հացահատիկի և ձիթայուղի խառնուրդից վերցնի և ամբողջ կնդրուկի հետ միասին այրի զոհասեղանի վրա որպես այդ ողջ ընծայի խորհրդանիշ՝*+ որպես հրկիզվող ընծա Եհովայի համար»: