Ամոս
8 Ահա թե ինչ ցույց տվեց ինձ Գերիշխան Տեր Եհովան. ամառային պտուղներով* մի զամբյուղ: 2 Նա հարցրեց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛ս»: Ես պատասխանեցի. «Ամառային պտուղներով* զամբյուղ»: Եվ Եհովան ասաց ինձ. «Իմ ժողովրդի՝ Իսրայելի վերջը* եկել է: Այլևս չեմ ներելու նրան:+ 3 Տաճարում հնչող երգերը այդ օրը ողբի են վերածվելու,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Շատ դիակներ կլինեն ամեն տեղ նետված...+ Շ՜շշ:
4 Լսե՛ք սա, դո՛ւք, որ տրորում եք աղքատին
Եվ կեղեքում եք ձեր երկրի հեզերին,+
5 Որ ասում եք. «Ե՞րբ է վերջանալու նորալուսնի տոնը,+ որ մեր հացահատիկը ծախենք,
Եվ Շաբաթը,+ որ ցորենը վաճառքի հանենք,
Որ քաշը պակասեցնենք, գինը բարձրացնենք ու մեր խարդախ կշեռքով խաբենք,+
6 Որ կարիքավորին գնենք արծաթով,
Աղքատին՝ մի զույգ սանդալով,+
Եվ վաճառենք հացահատիկի ոչ պիտանի մնացուկները»:
7 Եհովան երդվել է Հակոբի Պարծանքով.+
«Ես երբեք չեմ մոռանա նրանց արարքները:+
8 Այդ պատճառով երկիրը կցնցվի,
Եվ դրա բոլոր բնակիչները կսգան:+
Մի՞թե ամբողջ երկիրը չի բարձրանա Նեղոսի ջրերի պես,
Չի մոլեգնի ու իջնի Եգիպտոսի Նեղոսի պես»:+
9 Այդ օրը,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,–
Ես այնպես կանեմ, որ արևը մայր մտնի կեսօրին,
Եվ պայծառ օրը երկրի վրա խավար լինի:+
10 Ես ձեր տոները սգի կվերածեմ+
Եվ ձեր բոլոր երգերը՝ ողբերգի:
Բոլորի մեջքը քրձով կգոտևորեմ և բոլորի գլուխը կճաղատացնեմ:
Դուք կսգաք, ինչպես մինուճար որդու համար են սգում,
Եվ այդ օրվա վերջը դառը կլինի:
11 Ահա օրեր են գալիս,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,–
Երբ ես սով կուղարկեմ երկրի վրա,
Ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ,
Այլ Եհովայի խոսքը լսելու սով:+
12 Եվ նրանք կթափառեն ծովից ծով,
Հյուսիսից մինչև արևելք:*
Ամենուրեք շրջելով՝ նրանք կփնտրեն Եհովայի խոսքը, բայց չեն գտնի: