-
Ելք 29։16-18Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
16 Մորթիր արու ոչխարը, ապա վերցրու դրա արյունն ու շաղ տուր զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 17 Ոչխարը կտոր-կտոր արա, լվա դրա փորոտիքն ու սրունքները+ և այդ բոլոր կտորները գլխի հետ միասին հերթով շարիր զոհասեղանի վրա: 18 Ոչխարն ամբողջությամբ այրիր զոհասեղանի վրա, որ դրա ծուխը վեր բարձրանա: Սա Եհովային մատուցվող ողջակեզ է, որի բույրը հաճելի է* նրան:+ Սա հրկիզվող ընծա է Եհովային:
-
-
Ղևտական 8։18-21Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
18 Հետո նա բերեց ողջակեզի համար նախատեսված արու ոչխարը, և Ահարոնն ու իր որդիները իրենց ձեռքերը դրեցին դրա գլխին:+ 19 Մովսեսը մորթեց այն և արյունը շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին: 20 Նա ոչխարը կտոր-կտոր արեց և բոլոր կտորները գլխի ու ճարպի* հետ միասին այրեց զոհասեղանի վրա: 21 Մովսեսը ջրով լվաց փորոտիքն ու սրունքները և ոչխարն ամբողջությամբ այրեց զոհասեղանի վրա: Դա ողջակեզ էր՝ Եհովային մատուցվող հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան: Մովսեսն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:
-
-
Ղևտական 9։12-14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Հետո Ահարոնը մորթեց ողջակեզի համար բերված կենդանին: Ահարոնի որդիները արյունը բերեցին նրա մոտ, և նա այն շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 13 Ապա նրան տվեցին ողջակեզի կենդանու կտորներն ու գլուխը, և նա զոհասեղանի վրա այրեց դրանք: 14 Հետո լվաց փորոտիքն ու սրունքները և ողջակեզի մյուս կտորների հետ այրեց զոհասեղանի վրա:
-