-
Ելք 29։1, 2Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
29 «Ահա թե ինչ պետք է անես Ահարոնին ու նրա որդիներին սրբագործելու* համար, որպեսզի նրանք ծառայեն ինձ որպես քահանաներ. վերցրու մեկ մատղաշ ցուլ ու երկու անարատ արու ոչխար,+ 2 ինչպես նաև անթթխմոր հացեր, յուղով հունցած օղակաձև անթթխմոր հացեր և վրան յուղ քսած անթթխմոր լոշիկներ,+ որոնք պետք է պատրաստվեն ցորենի մանր աղացած* ալյուրից:
-
-
Ելք 29։40, 41Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
40 Առաջին գառան հետ պետք է մատուցվի մանր աղացած ալյուր՝ մեկ տասներորդ արդուի* չափ, որը պետք է խառնած լինի մեկ քառորդ հիմեն* ծեծված ձիթապտղի յուղի հետ: Նաև պետք է մեկ քառորդ հիմեն գինի մատուցեք որպես ըմպելիքի ընծա: 41 Երկրորդ արու գառը, որը մատուցվելու է մթնշաղին, մատուցեք հացի ընծայի և ըմպելիքի ընծայի հետ, ինչպես որ առավոտյան: Այն մատուցեք Եհովային որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան:
-