-
Ղևտական 23։34-36Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
34 «Իսրայելացիներին ասա. «Յոթերորդ ամսվա 15-րդ օրվանից սկսած՝ յոթ օր Տաղավարների* տոնը պետք է նշեք Եհովայի պատվին:+ 35 Առաջին օրը սուրբ հավաքույթ կլինի: Այդ օրը դուք չպետք է դրսի գործ անեք: 36 Յոթ օր պետք է հրկիզվող ընծա մատուցեք Եհովային: Ութերորդ օրը սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար,+ և դուք հրկիզվող ընծա պետք է մատուցեք Եհովային: Դա հանդիսավոր հավաքույթի օր է. ոչ մի դրսի գործ չպետք է անեք:
-
-
2 Օրենք 16։13-15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Ձեր կալի, ձիթհանի և հնձանի արդյունքները հավաքելուց հետո յոթ օր տոնեք Տաղավարների* տոնը:+ 14 Տոնի ժամանակ ուրախացեք+ դուք և ձեր որդիները, դուստրերը, ձեր ստրուկներն ու ստրկուհիները և ձեր քաղաքներում ապրող ղևտացիները, պանդուխտները, որբերն ու այրիները: 15 Եհովայի ընտրած վայրում յոթ օր կնշեք այդ տոնը+ ձեր Աստված Եհովայի պատվին: Ձեր Աստված Եհովան կօրհնի ձեր ամբողջ բերքն ու այն ամենը, ինչ կանեք,+ և դուք անչափ ուրախ կլինեք:+
-
-
Նեեմիա 8։14-18Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Նրանք պարզեցին, որ Օրենքում գրված է, որ Եհովան Մովսեսի միջոցով իսրայելացիներին պատվիրել է յոթերորդ ամսում՝ Տաղավարների* տոնի ժամանակ, տաղավարներում բնակվել:+ 15 Նրանց բոլոր քաղաքներում ու Երուսաղեմում պետք է ազդարարվեր.+ «Գնացե՛ք լեռները և բերե՛ք ձիթենու, սոճու, մրտենու, արմավենու և այլ ծառերի տերևաշատ ճյուղեր, որ դրանցով տաղավարներ պատրաստեք, ինչպես որ գրված է»:
16 Ժողովուրդն էլ գնաց բերեց ու տաղավարներ պատրաստեց՝ ամենքն իրենց տանիքի վրա, իրենց բակում, ճշմարիտ Աստծու տան գավիթներում,*+ Ջրի դարպասի+ առջևի հրապարակում և Եփրեմի դարպասի+ առջևի հրապարակում: 17 Այսպիսով՝ գերությունից վերադարձածները* տաղավարներ շինեցին և մնացին դրանցում: Իսրայելացիների համար դա մեծ ուրախություն էր,+ քանի որ Նավեի որդի Հեսուի+ օրերից ի վեր այդ տոնը նման ձևով չէր նշվել: 18 Եվ ամեն օր՝ առաջին օրվանից մինչև վերջին օրը, բարձրաձայն ընթերցվում էր ճշմարիտ Աստծու Օրենքի գիրքը:+ Յոթ օր նրանք նշեցին այդ տոնը, իսկ ութերորդ օրը հանդիսավոր հավաքույթ եղավ, ինչպես և կարգն էր:+
-