-
Սաղմոս 14։1-7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Հիմարներն ասում են իրենց սրտում.
«Եհովա գոյություն չունի»:+
Նրանց գործերը կեղտոտ են, և արարքները՝ նողկալի:
Չկա մեկը, որ բարին անի:+
2 Եհովան երկնքից նայում է մարդկանց որդիներին,
Որ տեսնի՝ հասկացողություն ունեցող մեկը կգտնվի՞,
Կա՞ մեկը, որ Եհովային փնտրի:+
3 Բայց բոլորն էլ ճանապարհից շեղվել են,+
Բոլորն էլ ապականվել են:
Բարին անող չկա,
Գեթ մեկն էլ չկա:
4 Ի՞նչ է, մեղսագործները ոչինչ չե՞ն հասկանում,
Որ հացի պես խժռում են իմ ժողովրդին:
Նրանք աղոթք չեն ուղղում Եհովային:
6 Դուք, մեղսագործնե՛ր, փորձում եք խափանել խեղճի ծրագրերը,
Բայց Եհովան է նրա ապաստանը:+
7 Երանի՜ Իսրայելի համար փրկություն գար Սիոնից:+
Եվ երբ Եհովան իր ժողովրդին վերադարձնի գերությունից,
Թող որ Հակոբն ուրախանա, թող Իսրայելը ցնծա:
-
-
Հռոմեացիներ 3։10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 ինչպես որ գրված է. «Արդար մարդ չկա, գեթ մեկն էլ չկա:+
-