Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոս 53։ենթախորագիրը-6
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • Նվագավարին: Մախալաթ:* Մասքիլ:* Դավթի երգը:

      53 Հիմարներն ասում են իրենց սրտում.

      «Եհովա գոյություն չունի»:+

      Նրանց գործերը անարդար են, կեղտոտ ու նողկալի,

      Չկա մեկը, որ բարին անի:+

       2 Աստված երկնքից նայում է մարդկանց որդիներին,+

      Որ տեսնի՝ հասկացողություն ունեցող մեկը կգտնվի՞,

      Կա՞ մեկը, որ Եհովային փնտրի:+

       3 Բայց բոլորն էլ ճանապարհից շեղվել են,

      Բոլորն էլ ապականվել են,

      Բարին անող մեկը չկա,

      Գեթ մեկն էլ չկա:+

       4 Ի՞նչ է, մեղսագործները ոչինչ չե՞ն հասկանում,

      Որ հացի պես խժռում են իմ ժողովրդին:

      Նրանք աղոթք չեն ուղղում Եհովային:+

       5 Սակայն ահ ու սարսափ կպատի նրանց,

      Այնպիսի սարսափ, որ անծանոթ է նրանց:*

      Ձեզ վրա հարձակվողների ոսկորները ցիրուցան կանի Աստված:

      Դուք նրանց խայտառակ կանեք, որովհետև Եհովան մերժել է նրանց:

       6 Երանի՜ Իսրայելի համար փրկություն գար Սիոնից:+

      Եվ երբ Եհովան իր ժողովրդին վերադարձնի գերությունից,

      Թող որ Հակոբն ուրախանա, թող Իսրայելը ցնծա:

  • Հռոմեացիներ 3։10-12
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 10 ինչպես որ գրված է. «Արդար մարդ չկա, գեթ մեկն էլ չկա:+ 11 Չկա մեկը, որ խորությամբ ըմբռնի, չկա մեկը, որ Աստծու առաջնորդությունը փնտրի: 12 Բոլորն էլ ճանապարհից շեղվել են, բոլորն էլ անպիտան են դարձել, բարություն անող մարդ չկա, նույնիսկ մեկը չկա»:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը