-
Թվեր 20։10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը ողջ ժողովին հավաքեցին ժայռի առաջ, և Մովսեսն ասաց. «Լսե՛ք, ապստամբնե՛ր: Հիմա ի՞նչ, մենք ձեզ համար ջուր հանե՞նք այս ժայռից»:+
-
-
Թվեր 20։12Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Բայց հետո Եհովան Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Դուք հավատ չդրսևորեցիք իմ հանդեպ ու չսրբացրիք ինձ Իսրայելի ժողովրդի աչքի առաջ, այդ պատճառով այս ժողովին դուք չեք տանի այն երկիրը, որը նրանց եմ տալու»:+
-
-
2 Սամուել 12։9-11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Ինչո՞ւ արհամարհեցիր Եհովայի խոսքը և արեցիր այն, ինչը չար է նրա աչքին: Դու սրի մատնեցիր քետացի Ուրիային,+ ամմոնացիների սրով սպանեցիր նրան+ և հետո ամուսնացար նրա կնոջ հետ:+ 10 Ուստի սուրը երբեք չի հեռանա քո տնից,+ քանի որ արհամարհեցիր ինձ ու քետացի Ուրիայի կնոջը քեզ համար որպես կին առար»: 11 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ես չարիք կբերեմ քեզ վրա, որը դուրս կգա քո իսկ տնից.+ աչքիդ առաջ կվերցնեմ քո կանանց ու կտամ մեկ ուրիշ տղամարդու,*+ և օրը ցերեկով* նա հարաբերություն կունենա նրանց հետ:+
-