-
2 Օրենք 30։1-3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
30 «Երբ այս բոլոր խոսքերը կատարվեն՝ ձեզ վրա գան այն օրհնություններն ու անեծքները,+ որ հայտնեցի ձեզ, և դուք մտաբերեք դրանք,+ երբ ապրելիս լինեք այն ազգերի երկրներում, որոնց մեջ ձեր Աստված Եհովան ցիրուցան կանի ձեզ,+ 2 ու հետ դառնաք դեպի ձեր Աստված Եհովան,+ ամբողջ սրտով և ամբողջ հոգով հնազանդվեք նրան՝ կատարելով այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ այսօր, ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները,+ 3 այդ ժամանակ ձեր Աստված Եհովան կվերադարձնի ձեզ գերությունից,+ կգթա ձեզ+ ու կհավաքի այն բոլոր վայրերից, ուր ձեր Աստված Եհովան ցիրուցան էր արել ձեզ:+
-
-
Եսայիա 43։6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Հյուսիսին կասեմ՝ «Տո՛ւր նրանց»,+
Հարավին կասեմ՝ «Նրանց քեզ մոտ մի՛ պահիր:
Հեռուներից հետ բեր իմ որդիներին,
Երկրի ծայրերից բեր իմ դուստրերին,+
-
Եսայիա 60։4Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Բարձրացրու աչքերդ և շուրջդ նայիր:
Նրանք բոլորը հավաքվել ու քեզ մոտ են գալիս:
-
-
-