-
2 Թագավորներ 24։14, 15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Իսկ Երուսաղեմի բոլոր բնակիչներին՝ իշխաններին,+ զորեղ ռազմիկներին, արհեստավորներին ու մետաղագործներին՝*+ ընդհանուր առմամբ 10 000 մարդու, Բաբելոնի թագավորը գերի տարավ: Երկրում մնացին միայն ամենաաղքատ մարդիկ:+ 15 Այսպիսով՝ նա Հովաքինին+ գերության տարավ Բաբելոն,+ տարավ նաև թագավորի մորը, կանանց, պալատականներին ու երկրի անվանիներին. նրանց բոլորին Երուսաղեմից գերեվարեց Բաբելոն:
-
-
Դանիել 1։2, 3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
2 Եհովան նրա ձեռքը հանձնեց Հուդայի թագավոր Հովակիմին+ ու ճշմարիտ Աստծու տան պատկանելիքների մի մասը: Նա դրանք բերեց Սենաար երկիր՝*+ իր աստծու տուն, և դրեց իր աստծու գանձատանը:+
3 Հետո թագավորն իր գլխավոր պալատական Ասփանեզին հրամայեց իր մոտ բերել իսրայելացիներից* մի քանիսին, այդ թվում՝ թագավորական սերնդից ու ազնվատոհմ մարդկանցից ոմանց:+
-