Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Առակներ 1 ։ 1–31 ։ 31
  • Առակներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Առակներ
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Առակներ

ԱՌԱԿՆԵՐ

1 Դավթի որդու՝+ Իսրայելի թագավոր+ Սողոմոնի առակները:+

 2 Դրանք իմաստություն+ են սովորեցնում և խրատում են,

Օգնում են ըմբռնել իմաստուն խոսքերը,

 3 Խրատելով+ դարձնում են խորաթափանց,

Արդար,+ խելամիտ*+ և ուղղամիտ,*

 4 Միամիտներին* օգնում են ձեռք բերել խորագիտություն,+

Երիտասարդներին՝ գիտելիք և խորհելու կարողություն:+

 5 Իմաստուն մարդը լսում և ավելին է սովորում,+

Հասկացողություն ունեցողը իմաստուն խորհուրդներ է ձգտում ստանալ,*+

 6 Որ հասկանա առակներն ու այլաբանությունները,

Իմաստունների խոսքերն ու հանելուկները:+

 7 Եհովայի հանդեպ վախը* գիտելիքների սկիզբն է:+

Միայն հիմարներն են արհամարհում իմաստությունն ու խրատը:+

 8 Որդի՛ս, լսի՛ր քո հոր խրատը+

Եվ մի՛ մերժիր քո մոր խորհուրդները:*+

 9 Դրանք գեղեցիկ պսակ են գլխիդ համար+

Եվ չքնաղ վզնոց՝ պարանոցիդ համար:+

10 Որդի՛ս, եթե մեղսագործները փորձեն հրապուրել քեզ,

Մի՛ ընկիր նրանց ազդեցության տակ:+

11 Եթե նրանք ասեն. «Արի մեզ հետ,

Արի դարան մտնենք, որ արյուն թափենք:

Հենց այնպես՝ դարան մտած կսպասենք անմեղներին,

12 Ողջ-ողջ կուլ կտանք նրանց, ինչպես գերեզմանը,*

Ամբողջովին կկլանենք նրանց,

Ինչպես փոսն է կլանում այնտեղ իջնողներին:

13 Արի նրանց ողջ հարստությունը հափշտակենք

Եվ մեր տները ավարով լցնենք:

14 Միացիր մեզ,

Եվ մենք գողոնը հավասար կկիսենք»,*

15 Որդի՛ս, նրանց չհետևես,

Նրանց ուղին չբռնես,+

16 Քանի որ նրանք շտապում են չարիք անելու,

Վազում են արյուն թափելու:+

17 Անիմաստ է ցանց տարածել թռչունների աչքի առաջ:

18 Դա է պատճառը, որ նրանք դարանամուտ են լինում արյուն թափելու համար

Եվ թաքնվում են կյանքեր խլելու համար:

19 Այդպես են վարվում նրանք,

Ովքեր անազնիվ ճանապարհով են եկամուտ ձեռք բերում:

Բայց այդ մարդիկ իրենց կյանքով կհատուցեն դրա համար:+

20 Ճշմարիտ իմաստությունը+ գոչում է փողոցներում+

Եվ ձայն է տալիս հրապարակներում,+

21 Բանուկ խաչմերուկներում կանչում է

Եվ քաղաքի դարպասների մոտ ասում.+

22 «Ո՛վ միամիտներ, մինչև ե՞րբ պիտի սիրեք միամտությունը,

Ո՛վ ծաղրողներ, մինչև ե՞րբ պիտի հաճույք ստանաք ծաղրելուց,

Եվ դո՛ւք, ո՛վ հիմարներ, մինչև ե՞րբ պիտի ատեք գիտելիքը:+

23 Ուշադրություն դարձրեք իմ խրատին,+

Եվ ես իմ ոգին կթափեմ ձեզ վրա

Ու իմ խոսքերը կհայտնեմ ձեզ:+

24 Ես ձայն տվեցի, բայց դուք չցանկացաք լսել,

Ձեռքս մեկնեցի, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց:+

25 Դուք արհամարհում էիք իմ բոլոր խորհուրդները

Եվ իմ խրատը չէիք ընդունում:

26 Ուստի ես կծիծաղեմ, երբ աղետ գա ձեզ վրա,

Եվ կծաղրեմ, երբ տեղի ունենա այն, ինչից սարսափում եք,+

27 Երբ փոթորկի պես գա այն, ինչից զարհուրում եք,

Երբ մրրիկի պես վրա հասնի աղետը,

Եվ երբ վիշտն ու դժբախտությունը թակեն ձեր դուռը:

28 Այդ ժամանակ դուք* կկանչեք ինձ, բայց ես չեմ պատասխանի,

Անձկագին կփնտրեք ինձ, բայց չեք գտնի,+

29 Որովհետև ատեցիք գիտելիքը+

Եվ չցանկացաք վախ ունենալ Եհովայի հանդեպ:+

30 Դուք չընդունեցիք իմ խորհուրդները

Ու արհամարհեցիք իմ բոլոր խրատները:

31 Ուստի դուք կկրեք ձեր արարքների հետևանքները+

Եվ կքաղեք ձեր իսկ մտադրությունների* պտուղը:

32 Միամիտներին կսպանի իրենց համառությունը,

Եվ հիմարներին կկործանի իրենց անհոգությունը:

33 Իսկ ով լսում է ինձ, ապահով կբնակվի+

Եվ փորձանքից չի սարսափի»:+

2 Որդի՛ս, եթե ընդունես իմ խոսքերը

Եվ գանձի պես փայփայես* իմ պատվիրանները՝+

 2 Ականջ դնելով իմաստությանը+

Եվ սրտանց ձգտելով խորաթափանցության,+

 3 Ավելին, եթե աղերսես հասկացողություն ձեռք բերելու համար+

Եվ աղաչես խորաթափանցություն ունենալու համար,+

 4 Եթե դրանք փնտրես ինչպես արծաթը+

Եվ որոնես ինչպես թաքցված գանձերը,+

 5 Այդ ժամանակ կհասկանաս, թե ինչ է նշանակում վախենալ Եհովայից,+

Եվ Աստծու մասին գիտելիքներ կգտնես,+

 6 Քանի որ Եհովան է իմաստություն տալիս,+

Նրա բերանից են գիտելիք ու խորաթափանցություն դուրս գալիս:

 7 Ուղղամիտների համար նա իմաստություն է պահում,

Նա վահան է անարատ վարք ունեցողների համար,+

 8 Նա պահպանում է արդարության ճանապարհով քայլողներին

Ու կպահպանի իրեն նվիրվածների ուղին:+

 9 Դու կհասկանաս, թե ինչն է ճիշտ, արդար ու ազնիվ,

Թե որ ճանապարհով պետք է գնաս:+

10 Երբ իմաստությունը հաճելի լինի սրտիդ,+

Եվ գիտելիքը ցանկալի դառնա հոգուդ,*+

11 Խորհելու կարողությունը քեզ կպահպանի,+

Եվ խորաթափանցությունը կպաշտպանի:

12 Դրանք կազատեն քեզ չար ճանապարհից

Եվ ապականված բաներ խոսող մարդուց,+

13 Նաև նրանցից, ովքեր թողնում են ուղիղ ճանապարհները,

Որ քայլեն խավարի ուղիներով,+

14 Նրանցից, ովքեր ուրախանում են չարիք գործելուց,

Ովքեր ցնծում են չար ու ապականված բաներով,

15 Նրանցից, ում ճանապարհները ծուռ են,

Եվ ովքեր իրենց ողջ կյանքում անազնվությամբ են վարվում:

16 Իմաստությունը կազատի քեզ անառակ* կնոջից,

Անբարո* կնոջ գայթակղիչ* խոսքերից,+

17 Որը լքել է իր կողակցին, ում հետ երիտասարդ տարիքից ամուսնացած է եղել,+

Եվ որը մոռացել է իր Աստծու ուխտը:*

18 Նրա տուն գնացողը դեպի մահ է գնում,

Նրա տան ճանապարհը գերեզման* է տանում:+

19 Նրա հետ հարաբերություն ունեցողներից* ոչ մեկը հետ չի գա

Եվ նորից չի կանգնի կյանքի ճանապարհին:+

20 Ուստի քայլիր լավ մարդկանց ճանապարհով

Եվ մնա արդարների ուղու վրա,+

21 Որովհետև երկրի վրա միայն ուղղամիտներն են բնակվելու,

Եվ անարատներն են մնալու դրա վրա:+

22 Իսկ չարիք գործողները վերանալու են երկրից,+

Եվ անհավատարիմները բնաջինջ են լինելու:+

3 Որդի՛ս, մի՛ մոռացիր այն, ինչ սովորեցնում եմ քեզ,*

Եվ սրտանց հնազանդվիր իմ պատվիրաններին,

 2 Որովհետև դրանց շնորհիվ կյանքիդ օրերն ու տարիները կավելանան,

Եվ դու խաղաղություն կունենաս:+

 3 Թույլ մի՛ տուր, որ սերն* ու հավատարմությունը* հեռանան քեզնից:+

Դրանք պարանոցիդ կապիր և սրտումդ* դաջիր:+

 4 Այդպես դու Աստծու և մարդկանց մոտ խորաթափանց մարդու համբավ ձեռք կբերես

Ու նրանց հավանությանը կարժանանաս:+

 5 Ամբողջ սրտովդ Եհովային վստահիր+

Եվ քո հասկացողության վրա մի՛ հիմնվիր:+

 6 Ինչ էլ որ անես, հաշվի առ նրան,+

Եվ նա կառաջնորդի քեզ ճիշտ ճանապարհով:+

 7 Քո աչքին իմաստուն մի՛ եղիր:+

Վախեցի՛ր Եհովայից և չար բաներից հեռո՛ւ մնա:

 8 Դա կբուժի քո մարմինը*

Եվ ուժ կտա քո ոսկորներին:

 9 Պատվիր Եհովային քո ունեցած արժեքավոր բաներով,+

Ողջ բերքիդ* առաջին պտուղներով:*+

10 Այդ ժամանակ քո ամբարները մինչև վերջ կլցվեն,+

Եվ քո հնձաններից գինին կհորդի:

11 Որդի՛ս, Եհովայի խրատը մի՛ մերժիր+

Եվ մի՛ զզվիր, երբ նա ուղղում է քեզ,+

12 Որովհետև Եհովան խրատում է նրան, ում սիրում է,+

Ինչպես հայրն է խրատում իր սիրելի որդուն:+

13 Երջանիկ է այն մարդը, ով իմաստություն է գտել,+

Եվ այն մարդը, ով խորաթափանց է դարձել:

14 Ավելի լավ է իմաստություն ձեռք բերել, քան արծաթ,

Այն ավելի շատ օգուտ է տալիս, քան ոսկին:+

15 Այն մարջաններից* ավելի թանկ է,

Եվ քեզ համար ցանկալի ոչ մի բան չի կարող համեմատվել դրա հետ:

16 Դրա աջ ձեռքում երկարակեցություն է,

Իսկ ձախ ձեռքում՝ հարստություն ու փառք:

17 Դրա ճանապարհներով քայլելը հաճելի է,

Դրանցով գնալը խաղաղություն է տալիս:+

18 Իմաստությունը կյանքի ծառ է նրանց համար, ովքեր ամուր կառչում են դրան,

Եվ նրանք, ովքեր բաց չեն թողնում այն, երջանիկ կկոչվեն:+

19 Եհովան իմաստությամբ հիմնեց երկիրը,+

Նա խորաթափանցությամբ հաստատեց երկինքը:+

20 Նրա գիտելիքների շնորհիվ խոր ջրերը բաժանվեցին,

Եվ ամպոտ երկնքից անձրև սկսեց մաղել:+

21 Որդի՛ս, թող դրանք* աչքիդ առաջ լինեն:

Իմաստությունն ու խոհեմությունը մի՛ կորցրու,

22 Դրանք քեզ կյանք կպարգևեն

Եվ պարանոցդ կզարդարեն:

23 Այդ ժամանակ ապահով կքայլես քո ճանապարհով

Եվ երբեք չես սայթաքի:+

24 Երբ պառկես քնելու, չես վախենա.+

Դու կպառկես, և քունդ քաղցր կլինի:+

25 Չես վախենա հանկարծահաս աղետից,+

Փոթորկից, որ գալիս է չար մարդու վրա,+

26 Քանի որ Եհովան կլինի քո վստահության աղբյուրը,+

Եվ նա կպահպանի ոտքդ որոգայթից:+

27 Բարություն արա նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:*+

Ձեռքդ հետ մի՛ պահիր, եթե ի զորու ես օգնելու:+

28 Մի՛ ասա դրացուդ՝ «Գնա, վաղը արի, կտամ»,

Եթե այդ պահին կարող ես տալ:

29 Չար բան մի՛ ծրագրիր դրացուդ դեմ,+

Ով ապրում է քո կողքին ու վստահում է քեզ:

30 Անտեղի մի՛ վիճիր մարդու հետ,+

Մի՛ վիճիր, եթե նա քեզ ոչ մի վատ բան չի արել:+

31 Բռնարար մարդուն մի՛ նախանձիր,+

Նրան մի՛ ընդօրինակիր,

32 Որովհետև խաբեբա մարդը գարշելի է Եհովայի համար,+

Բայց ուղղամիտ մարդու հետ նա մտերմություն է անում:+

33 Եհովայի անեծքը չար մարդու տան վրա է,+

Բայց արդարների տունը նա օրհնում է:+

34 Ծաղրողների վրա նա ծիծաղում է,+

Բայց հեզերի հանդեպ բարեհաճ է:+

35 Իմաստունները պատվի կարժանանան,

Իսկ հիմարները մեծարում են այն, ինչը անպատվություն է բերում:+

4 Որդինե՛րս, լսեք հոր խրատը+ և ուշադրություն դարձրեք դրան,

Որպեսզի հասկացողություն ձեռք բերեք,

 2 Քանի որ ես ձեզ օգտակար խորհուրդներ եմ տալու:

Մի՛ մերժեք իմ սովորեցրածները:*+

 3 Ես լավ որդի եմ եղել հորս համար,+

Մորս սիրելի որդին:+

 4 Հայրս սովորեցնում էր ինձ՝ ասելով. «Սրտումդ ամուր պահիր իմ խոսքերը:+

Հնազանդվիր իմ պատվիրաններին ու երկար ապրիր:+

 5 Ձեռք բեր իմաստություն, ձեռք բեր հասկացողություն:+

Մի՛ մոռացիր իմ ասածներն ու մի՛ շեղվիր դրանցից:

 6 Մի՛ մերժիր իմաստությունը, և այն կպահպանի քեզ:

Սիրիր այն, և այն կպաշտպանի քեզ:

 7 Իմաստությունը ամենակարևոր բանն է,+ ուստի ձեռք բեր այն:

Եվ ինչ էլ որ ձեռք բերես, նաև հասկացողություն ձեռք բեր:+

 8 Բարձր գնահատիր իմաստությունը, և այն կբարձրացնի քեզ:+

Այն պատիվ կբերի քեզ, եթե փարվես նրան:+

 9 Այն քո գլխին սքանչելի պսակ կդնի

Ու քեզ գեղեցկության թագով կզարդարի»:

10 Լսիր, որդի՛ս, և ընդունիր իմ խոսքերը

Ու երկար կյանք կունենաս:+

11 Քեզ կսովորեցնեմ իմաստության ուղին+

Եվ կտանեմ ուղղամտության ճանապարհներով:+

12 Երբ քայլես, ոտքդ քարին չի դիպչի,

Ու եթե վազես, չես սայթաքի:

13 Պինդ բռնիր խրատը, բաց մի՛ թող+ և պահպանիր,

Քանի որ այն քո կյանքն է:+

14 Մեղավոր մարդկանց ճամփին ոտք մի՛ դիր

Եվ չարերի ուղիով մի՛ քայլիր:+

15 Հեռո՛ւ մնա այդ ճանապարհից և դրանով մի՛ գնա.+

Շրջանցիր այն և կողքով անցիր,+

16 Որովհետև այդ մարդիկ մինչև չար բան չեն անում, չեն քնում,

Նրանց քունը չի տանում, մինչև մեկին չեն վնասում:

17 Չարագործությունը նրանց հացն է,

Եվ բռնությունը՝ նրանց գինին:

18 Սակայն արդարների ճանապարհը լուսաբացի պայծառ լույսի պես է,

Որն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կեսօր է լինում:+

19 Մեղավորների ճանապարհը խավար է.

Նրանք չեն իմանում, թե ինչին են բախվում ու սայթաքում:

20 Որդի՛ս, ականջ դիր իմ խոսքերին

Եվ ուշադրություն դարձրու իմ ասածներին:

21 Մի՛ մոռացիր դրանք,

Այլ սրտիդ խորքում պահիր,+

22 Որովհետև այդ խոսքերը կյանք են դրանք գտնողների համար+

Եվ առողջություն՝ նրանց ողջ մարմնի համար:

23 Ամեն ինչից առավել քո սիրտը պահպանիր,+

Որովհետև դրանից են բխում կյանքի աղբյուրները:*

24 Հեռացրու քեզնից անազնիվ խոսքերը,+

Եվ շուրթերդ թող սուտ բաներ չխոսեն:

25 Թող աչքերդ ուղիղ առաջ նայեն,

Եվ հայացքդ ուղղված լինի քո դիմաց:+

26 Հարթիր* քո ուղին,+

Եվ քո բոլոր ճանապարհները ապահով կլինեն:

27 Աջ կամ ձախ մի՛ շեղվիր:+

Հեռո՛ւ մնա չար բաներից:

5 Որդի՛ս, ականջ դիր իմաստուն խոսքերիս,

Ուշադրություն դարձրու խորաթափանցության մասին ասածներիս,+

 2 Որպեսզի չկորցնես խոհեմությունդ,

Եվ շուրթերդ միշտ ճշմարտությունը խոսեն:*+

 3 Անառակ* կնոջ շուրթերից մեղր է ծորում, ինչպես մեղրախորսխից,+

Եվ նրա խոսքերը յուղից էլ փափուկ են,+

 4 Բայց վերջում նա օշինդրի պես դառնանում է+

Եվ երկսայրի սրի պես սուր դառնում:+

 5 Նրա ոտքերը դեպի մահ են գնում,

Նրա քայլերը գերեզման* են տանում:

 6 Կյանքի ուղու մասին նա չի խորհում:

Նա թափառում է՝ չիմանալով, թե իր քայլերն ուր են տանում:

 7 Ուստի հիմա, որդինե՛րս, լսեք ինձ

Եվ մի՛ անտեսեք իմ խոսքերը:

 8 Հեռու մնա նրանից,

Նրա տան մուտքին մի՛ մոտեցիր,+

 9 Որ քո արժանապատվությունը չկորցնես*+

Եվ ողջ կյանքում տառապանք չհնձես,+

10 Որ քո ունեցվածքը* օտարներին չհասնի,+

Եվ քրտինքով վաստակածդ ուրիշի տունը չլցնի,

11 Այլապես կյանքիդ վերջում կհառաչես,

Երբ ուժերդ լքեն քեզ, և մարմինդ հյուծվի,+

12 Եվ կասես. «Ինչո՞ւ ատեցի խրատը,

Ինչո՞ւ սիրտս արհամարհեց խորհուրդը:

13 Ես չլսեցի ինձ խրատողներին,

Ուշադրություն չդարձրի ուսուցիչներիս ասածներին,

14 Եվ քիչ էր մնում՝ բոլորի աչքի առաջ* կործանվեի»:+

15 Դու քո ջրամբարից ջուր խմիր,

Եվ թարմ* ջուր՝ քո ջրհորից:+

16 Ինչո՞ւ քո աղբյուրները դրսում տարածվեն,

Եվ քո վտակները՝ հրապարակներում:+

17 Թող դրանք միայն քոնը լինեն,

Ոչ թե և՛ քոնը, և՛ ուրիշինը:+

18 Թող քո ջրի աղբյուրը օրհնյալ լինի,

Եվ ուրախացիր այն կնոջ հետ, ում հետ երիտասարդ տարիքում ես ամուսնացել՝+

19 Սիրելի եղնիկի և նրբագեղ այծյամի* հետ:+

Թող նրա կրծքերը հաճույք պատճառեն քեզ ամեն ժամանակ:

Թող նրա սերը անդադար գերի քեզ:+

20 Որդի՛ս, ինչո՞ւ անառակ կնոջով գերվես

Եվ անբարո կնոջ կուրծքը գրկես:+

21 Մարդու ճանապարհները Եհովայի աչքի առաջ են.

Նա ուշադիր հետևում է նրա բոլոր քայլերին:+

22 Չարագործը իր հանցանքների թակարդը կընկնի

Եվ իր իսկ մեղքի պարաններով կկապվի:+

23 Նա կշեղվի ճանապարհից, քանի որ շատ հիմար է,

Եվ կմեռնի, որովհետև չխրատվեց:

6 Որդի՛ս, եթե երաշխավոր ես դարձել դրացուդ համար,+

Եթե սեղմել ես օտարի ձեռքը,+

 2 Եթե թակարդն ես ընկել տվածդ խոստման պատճառով,

Եթե խոսքերդ քեզ ծուղակն են գցել,+

 3 Ապա, որդի՛ս, այսպես վարվիր և ազատիր քեզ,

Քանի որ դրացուդ ձեռքն ես ընկել.

Խոնարհեցրու քեզ և թախանձագին աղերսիր դրացուդ,+

 4 Քուն մի՛ տուր աչքերիդ

Եվ ոչ էլ նինջ՝ կոպերիդ:

 5 Ազատիր ինքդ քեզ, ինչպես վիթն* է ազատվում որսորդի ձեռքից,

Եվ թռչունը՝ թռչնորսի ձեռքից:

 6 Գնա մրջյունի մոտ, ո՛վ ծույլ,+

Ուշադիր հետևիր, թե ինչ է անում, և իմաստուն դարձիր:

 7 Թեև նա չունի ղեկավար, հսկիչ կամ առաջնորդ,

 8 Բայց ամռանը ուտելիքի պաշար է հավաքում+

Եվ հնձի ժամանակ սնունդ է կուտակում:

 9 Ո՛վ ծույլ, դեռ ինչքա՞ն ես պառկելու:

Ե՞րբ ես քնիցդ արթնանալու:

10 Մի քիչ քնես, մի քիչ ննջես,

Մի քիչ ձեռքերդ ծալած նստես,+

11 Չքավորությունը վրա կհասնի ավազակի պես,

Եվ կարիքը՝ զինված մարդու պես:+

12 Անպիտան ու չար մարդը սուտ խոսելով ման է գալիս,+

13 Նա աչքով է անում+ և ոտքերով ու մատներով նշաններ է ցույց տալիս:

14 Նրա սիրտը ապականված է,

Նա միշտ չարիք է ծրագրում+ և վեճեր հրահրում:+

15 Այդ պատճառով նրա վրա հանկարծահաս աղետ կգա,

Եվ մի ակնթարթում նա անդառնալիորեն կկործանվի:+

16 Վեց բան կա, որ Եհովան ատում է,

Եվ յոթ բան գարշելի են նրա* համար.

17 Գոռոզ աչքերը,+ ստախոս լեզուն,+ անմեղ արյուն թափող ձեռքերը,+

18 Չարիք ծրագրող սիրտը,+ չար բան անելու համար արագ վազող ոտքերը,

19 Կեղծ ցուցմունք տվող վկան, որի ամեն մի խոսքը սուտ է,+

Եվ եղբայրների մեջ վեճ գցողը:+

20 Որդի՛ս, պահիր քո հոր պատվիրանները

Եվ մի՛ մերժիր քո մոր խորհուրդները:*+

21 Դրանք միշտ փաթաթիր սրտիդ

Եվ կապիր պարանոցիդ:

22 Երբ քայլես, դրանք կառաջնորդեն քեզ,

Երբ պառկես, կպահպանեն,

Եվ երբ արթնանաս, կսովորեցնեն:

23 Որովհետև պատվիրանը ճրագ է,+ օրենքը՝ լույս,+

Իսկ խորհուրդներն ու խրատը՝ կյանքի ճանապարհ:+

24 Դրանք կպաշտպանեն քեզ չար կնոջից,+

Անբարո* կնոջ գայթակղիչ լեզվից:+

25 Քո սրտում մի՛ ցանկացիր նրա գեղեցկությունը,+

Եվ թույլ մի տուր, որ նա գայթակղի քեզ իր գրավիչ աչքերով,

26 Որովհետև մարմնավաճառ կնոջ պատճառով մարդ ցամաք հացի հույսին կմնա,+

Իսկ ուրիշի կնոջ պատճառով թանկ կյանքը կկորցնի:

27 Մի՞թե հնարավոր է, որ մարդ իր ծոցը կրակ դնի, և իր հագուստը չվառվի:+

28 Կամ մի՞թե հնարավոր է, որ մարդ շիկացած ածուխների վրայով քայլի, ու նրա ոտքերը չայրվեն:

29 Նմանապես նա, ով հարաբերություն ունենա իր դրացու կնոջ հետ,

Նա, ով դիպչի նրան, անպատիժ չի մնա:+

30 Գողին արհամարհանքով չեն վերաբերվում,

Եթե նա սոված լինելու պատճառով է գողանում:

31 Բայց երբ բռնվի, յոթնապատիկ կհատուցի.

Իր տան բոլոր թանկարժեք իրերը կտա:+

32 Ով որ ուրիշի կնոջ հետ շնություն* է գործում, անխոհեմ է:*

Այդպես վարվողը կործանում է իրեն:+

33 Նա ցավ ու անպատվություն կհնձի,+

Եվ նրա խայտառակությունը չի մոռացվի,+

34 Որովհետև խանդը բորբոքում է ամուսնու ցասումը.

Նա վրեժ կառնի ու չի խնայի:+

35 Նա ոչ մի փոխհատուցում* չի ընդունի

Եվ չի խաղաղվի, որքան էլ նվերը մեծ լինի:

7 Որդի՛ս, հնազանդվիր իմ ասածներին

Եվ գանձի պես փայփայիր* իմ պատվիրանները:+

 2 Պահիր իմ պատվիրանները, որ ապրես,+

Ու պահպանիր իմ խորհուրդները* աչքիդ բիբի պես:

 3 Կապիր դրանք մատներիդ

Եվ սրտումդ* դաջիր:+

 4 Իմաստությանն ասա՝ «Դու իմ քույրն ես»,

Եվ հասկացողությանը՝ «Դու իմ բարեկամն ես»,

 5 Որպեսզի դրանք պաշտպանեն քեզ անառակ* կնոջից՝+

Անբարո* կնոջից, և նրա գայթակղիչ* խոսքերից:+

 6 Մի անգամ իմ տան պատուհանից՝

Պատուհանի ճաղերից, ներքև նայեցի

 7 Եվ երբ նայում էի միամիտ* մարդկանց,

Երիտասարդների մեջ տեսա անխոհեմ մի պատանու:+

 8 Նա անցնում էր այդպիսի մի կնոջ տան փողոցի մոտով

Ու գնում էր նրա տան կողմը:

 9 Մթնշաղ էր՝ երեկո,+

Մոտենում էր գիշերը, և իջնում էր խավարը:

10 Եվ հանկարծ այդ կինը, որ խորամանկ սիրտ ուներ,

Մարմնավաճառի պես հագնված՝+ դուրս եկավ նրա առաջ:

11 Նա շատախոս է ու սանձարձակ:+

Նա երբեք տանը չի մնում:

12 Նա մե՛կ փողոցում է, մե՛կ հրապարակներում

Եվ ամեն անկյունում դարան մտած սպասում է:+

13 Նա բռնեց պատանուն, համբուրեց նրան

Եվ անամոթաբար ասաց.

14 «Ես պետք է խաղաղության զոհեր մատուցեի+

Եվ այսօր իմ երդումները կատարեցի:

15 Դրա համար դուրս եկա, որ հանդիպեմ քեզ,

Ես փնտրում էի քեզ ու գտա:

16 Անկողնուս վրա փռել եմ գեղեցիկ ծածկոցներ,

Եգիպտոսից բերված երփներանգ կտավ:+

17 Մահճիս վրա զմուռս,* հալվե* և դարչին եմ ցանել:+

18 Եկ մինչև առավոտ սիրով հարբենք

Ու միասին հաճույք ստանանք կրքոտ սիրուց:

19 Ամուսինս տանը չէ,

Նա հեռավոր ճանապարհորդության է գնացել:

20 Նա քսակով փող է վերցրել

Եվ մինչև լիալուսնի օրը տուն չի գալու»:

21 Համոզիչ խոսքերով կինը մոլորեցրեց նրան,+

Գայթակղիչ խոսքերով հրապուրեց:

22 Եվ ահա նա գնում է այդ կնոջ հետևից, ինչպես մի ցուլ՝ մորթվելու,

Եվ ինչպես մի հիմար, որին պատժում են՝ կոճղի* մեջ դնելով:+

23 Նրա վերջը կգա, երբ նետը ճեղքի նրա լյարդը:

Թռչնի պես նա դեպի թակարդն է նետվում՝

Չիմանալով, որ իր կյանքով է հատուցելու:+

24 Հիմա, որդինե՛րս, լսեք ինձ

Եվ ուշադրություն դարձրեք խոսքերիս:

25 Թող քո սիրտը չհակվի նրա կողմը,

Նրա ճանապարհներին ոտք մի՛ դիր,+

26 Որովհետև շատերն են նրա պատճառով կործանվել,+

Եվ մեծ է նրա կողմից սպանվածների թիվը:+

27 Նրա տուն գնացողը գերեզման* է գնում,

Իջնում է դեպի մահվան խավարը:*

8 Արդյոք իմաստությունը ձայն չի՞ տալիս,

Խորաթափանցությունը չի՞ գոչում:+

 2 Այն կանգնում է խաչմերուկների

Եվ ճանապարհի մոտ գտնվող բլուրների վրա:+

 3 Քաղաքի դարպասների կողքին,

Մուտքերի մոտ այն աղաղակում է.+

 4 «Ո՛վ մարդիկ, ձեզ եմ կանչում,

Դիմում եմ ձեզնից յուրաքանչյուրին:

 5 Ո՛վ միամիտներ,* խորագիտություն սովորեք,+

Եվ դո՛ւք, հիմարնե՛ր, հասկացող սիրտ ձեռք բերեք:

 6 Լսե՛ք, որովհետև այն, ինչ ասում եմ, կարևոր է,

Շուրթերս ճիշտ բաներ են խոսում:

 7 Բերանս ճշմարտությունն է ասում մեղմ ձայնով,

Եվ սուտ բաները ատելի են իմ շուրթերի համար:

 8 Իմ բոլոր խոսքերն արդար են,

Դրանցում ոչ մի աղավաղված կամ սուտ բան չկա:

 9 Դրանք բոլորը շիտակ են խորաթափանց մարդու համար

Եվ ճիշտ՝ նրանց համար, ովքեր գիտելիք են գտել:

10 Արծաթի փոխարեն իմ խրատն ընդունեք,

Եվ ընտիր ոսկու փոխարեն՝ գիտելիքներ,+

11 Որովհետև իմաստությունը մարջաններից* լավ է,

Եվ մյուս բոլոր ցանկալի բաները չեն կարող համեմատվել դրա հետ:

12 Ես՝ իմաստությունս, խորագիտության հետ եմ բնակվում:

Ես գիտելիք ու խորհելու կարողություն եմ ձեռք բերել:+

13 Եհովայից վախենալ նշանակում է ատել չարը:+

Ես ատում եմ ինքնամեծարումն ու հպարտությունը,+

Չար ընթացքն ու ապականված խոսքը:+

14 Իմն են լավ խորհուրդներն ու իմաստությունը,+

Հասկացողությունն+ ու զորությունը:+

15 Իմ օգնությամբ են թագավորներն իշխում,

Եվ բարձրաստիճան պաշտոնյաները արդար օրենքներ սահմանում:+

16 Ինձնով են իշխանները ղեկավարում,

Եվ մեծամեծները արդարությամբ դատում:

17 Ինձ սիրողներին ես սիրում եմ,

Եվ ինձ փնտրողները գտնում են ինձ:+

18 Ինձ մոտ են հարստությունն ու փառքը,

Մնայուն ունեցվածքն* ու արդարությունը:

19 Իմ պտուղը ոսկուց լավ է, նույնիսկ զտված ոսկուց,

Եվ իմ տված օգուտը ընտիր արծաթից ավելի լավ է:+

20 Ես քայլում եմ արդարության ճանապարհով,

Արդարադատության ուղիներով:

21 Ինձ սիրողներին հարուստ ժառանգություն եմ տալիս

Եվ լցնում եմ նրանց ամբարները:

22 Ես առաջինն էի, ում Եհովան ստեղծեց,+

Նրա վաղեմի գործերից ամենաառաջինը:+

23 Հնագույն ժամանակներից է նա ինձ պատվավոր դիրքի արժանացրել՝+

Ամենասկզբից՝ երկրի հիմնվելուց առաջ:+

24 Ես ծնվեցի,* երբ դեռ խոր ջրերը չկային,+

Երբ չկային ջրառատ աղբյուրները:

25 Ես ծնվեցի, նախքան լեռներն առաջ կգային,

Եվ բլուրները կգոյանային,

26 Երբ նա դեռ չէր ստեղծել երկիրը, դաշտերը

Եվ երկրի առաջին հողագնդերը:

27 Երբ նա պատրաստում էր երկինքը,+ ես այնտեղ էի:

Երբ նա ջրերի մակերեսին գծում էր հորիզոնը,*+

28 Երբ վերևում հաստատում էր* ամպերը,

Երբ լցնում էր խոր ջրերի աղբյուրները,

29 Երբ ծովի համար կանոն էր սահմանում,

Որ դրա ջրերը իր հաստատած սահմաններից դուրս չգան,+

Եվ երբ գցում էր երկրի հիմքերը,

30 Այդ ժամանակ ես հմուտ վարպետ էի նրա կողքին,+

Նա ամեն օր ուրախանում էր ինձնով,+

Եվ ես միշտ ուրախանում էի նրա առաջ:+

31 Ես ուրախանում էի այն երկրով, որը նա ստեղծել էր բնակության համար,

Բայց հատկապես ուրախանում էի մարդկանցով:

32 Այժմ, որդինե՛րս, լսեք ինձ.

Երջանիկ են նրանք, ովքեր քայլում են իմ ճանապարհներով:

33 Խրատ+ լսեք ու իմաստուն դարձեք

Եվ երբեք այն մի՛ արհամարհեք:

34 Երջանիկ է այն մարդը, ով լսում է ինձ՝

Ամեն օր վաղ առավոտյան իմ դռների մոտ գալով

Եվ իմ տան մուտքի մոտ սպասելով,

35 Քանի որ ինձ գտնողը կյանք կգտնի+

Ու Եհովայի հավանությանը կարժանանա:

36 Բայց ով արհամարհում է ինձ, իրեն է վնասում,

Եվ ովքեր ատում են ինձ, մահն են սիրում»:+

9 Ճշմարիտ իմաստությունը կառուցեց իր տունը

Եվ դրա համար յոթ սյուներ կանգնեցրեց:*

 2 Այն միս պատրաստեց,

Համեմեց գինին և սեղան գցեց:

 3 Իր աղախիններին ուղարկեց,

Որ քաղաքի բարձունքներից գոչեն.+

 4 «Ով միամիտ* է, թող այստեղ գա»:

Իսկ անխոհեմ մարդկանց* այն ասում է.

 5 «Եկեք, կերեք իմ հացը

Եվ խմեք այն գինին, որ համեմել եմ:

 6 Թողեք ձեր միամտությունը,* որ ապրեք,+

Եվ հասկացողության ճանապարհով քայլեք»:+

 7 Նա, ով ուղղի ծաղրողին, անպատվություն կբերի իր վրա,+

Եվ չարագործին նախատողը կվնասվի:

 8 Մի՛ ուղղիր ծաղրողին, այլապես նա կատի քեզ:+

Ուղղիր իմաստունի՛ն, և նա կսիրի քեզ:+

 9 Սովորեցրու իմաստունին, և նա ավելի իմաստուն կդառնա,+

Ուսուցանիր արդարին, և նա ավելի շատ բան կսովորի:

10 Եհովայի հանդեպ վախը իմաստության սկիզբն է,+

Եվ Ամենասուրբի մասին գիտելիքները+ հասկացողություն են տալիս:

11 Իմ շնորհիվ օրերդ կշատանան,+

Եվ կյանքիդ տարիները կավելանան:

12 Եթե իմաստուն ես դարձել, քո իսկ օգտի համար ես դարձել,

Իսկ եթե ծաղր անող մարդ ես, ինքդ ես կրելու հետևանքները:

13 Հիմար կինը աղմկարար է,+

Նա տգետ է և ոչինչ չգիտի:

14 Նա նստում է իր տան մուտքի մոտ՝

Քաղաքի բարձր տեղերում,+

15 Եվ կանչում է անցորդներին,

Ովքեր գնում են իրենց ճանապարհով.

16 «Ով միամիտ է, թող այստեղ գա»:

Իսկ անխոհեմ մարդուն ասում է.+

17 «Գողացված ջրերը քաղցր են,

Եվ ախորժելի է այն հացը, որը թաքուն է ուտվում»:+

18 Բայց անխոհեմը չգիտի, որ նրա տունը մեռելներով է լցված,

Որ նրա հյուրերը գերեզմանի* խորքում են:+

10 Սողոմոնի առակները:+

Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը,+

Իսկ հիմար որդին իր մոր տրտմությունն է:

 2 Անազնվությամբ ձեռք բերված գանձերը անօգուտ կլինեն,

Բայց արդարությունը կազատի մահից:+

 3 Եհովան արդարին սոված չի թողնի,+

Բայց չար մարդկանց ցանկությունը կմերժի:

 4 Ծույլ ձեռքերը աղքատության կտանեն,+

Բայց ժրաջան ձեռքերը հարստություն կբերեն:+

 5 Այն որդին, որն ամռանն է հավաքում բերքը, հասկացողությամբ է գործում,

Իսկ այն որդին, որը հնձի ժամանակ խորը քնում է, ամոթալի կերպով է վարվում:+

 6 Օրհնությունները արդարի վրա են թափվում,+

Իսկ չարագործի խոսքերը թաքցնում են նրա դաժան մտադրությունները:

 7 Արդարին օրհնելով կհիշեն,+

Մինչդեռ չարագործի անունը կփտի:+

 8 Իմաստուն սիրտ ունեցողը կընդունի խորհուրդները,*+

Բայց հիմար բաներ խոսողը կտուժի:+

 9 Անարատ վարք ունեցողը ապահով կքայլի,+

Բայց անազնիվ մարդը կքողազերծվի:+

10 Նա, ով նենգորեն աչքով է անում, տրտմություն է պատճառում,+

Եվ հիմարաբար խոսողը կտուժի:+

11 Արդարի խոսքերը կյանքի աղբյուր են,+

Իսկ չարագործի բերանը թաքցնում է իր դաժան մտադրությունները:+

12 Ատելությունը վեճեր է հրահրում,

Բայց սերը ծածկում է բոլոր հանցանքները:+

13 Հասկացող մարդու շուրթերին իմաստություն կա,+

Իսկ անխոհեմ* մարդու մեջքի համար գավազան է պատրաստված:+

14 Իմաստունները գանձի պես փայփայում* են գիտելիքները,+

Իսկ հիմարի լեզուն կործանում է իրեն:+

15 Հարուստ մարդու ունեցվածքը նրա համար ամուր քաղաք է,

Իսկ աղքատի չքավորությունն իր կործանումն է:+

16 Արդարի գործերը կյանքի են տանում,

Իսկ չարագործը իր եկամուտն օգտագործում է մեղք գործելու համար:+

17 Ով ուշադրություն է դարձնում խրատին, կյանքի է առաջնորդում ուրիշներին,*

Իսկ ով արհամարհում է խորհուրդը, շեղում է ճիշտ ճանապարհից:

18 Իր ատելությունը թաքցնողը սուտ է խոսում,+

Եվ ուրիշների մասին չար բաներ տարածողը հիմար է:

19 Շատախոս մարդը չի խուսափի մեղքից,+

Բայց իր շուրթերը հսկողը խոհեմությամբ է վարվում:+

20 Արդարի լեզուն ընտիր արծաթ է,+

Իսկ չարագործի սիրտը* չնչին արժեք ունի:

21 Արդարի շուրթերը սնում* են շատերին,+

Բայց հիմարները մեռնում են անխոհեմության պատճառով:+

22 Եհովայի օրհնությունն է հարստացնում,+

Եվ նա այդ օրհնության հետ ցավ* չի բերում:

23 Հիմարի համար ամոթալի վարքը խաղի պես է,

Բայց իմաստությունը խորաթափանց մարդուն է բնորոշ:+

24 Ինչից չարագործը վախենում է, դա էլ կգա նրա վրա,

Բայց արդարների ցանկությունը կիրագործվի:+

25 Երբ փոթորիկ լինի, չարագործը կվերանա,+

Բայց արդարը հիմքի պես է, որն առհավետ անսասան է:+

26 Ինչպես քացախն է գրգռում ատամները, և ծուխը՝ աչքերը,

Այնպես էլ ծույլ մարդն է նյարդայնացնում իր գործատուին:*

27 Եհովայի հանդեպ վախը երկարացնում է կյանքը,+

Իսկ չարագործների տարիները կկրճատվեն:+

28 Արդարների ակնկալիքը* ուրախություն է բերում,+

Բայց չար մարդկանց հույսը չի իրականանա:+

29 Եհովայի ճանապարհը անարատի համար ամրոց է,+

Իսկ չարագործի համար՝ կործանում:+

30 Արդարը երբեք չի ընկնի,+

Իսկ չարագործները այլևս երկրի վրա չեն բնակվի:+

31 Արդարի բերանից իմաստություն է բխում,

Իսկ ապականված լեզուն կկտրվի:

32 Արդարի շուրթերից հաճելի խոսքեր են հնչում,

Բայց չարագործի լեզուն ապականված է:

11 Խարդախ կշեռքը գարշելի է Եհովայի համար,

Բայց ճշգրիտ* կշռաքարը հաճելի է նրան:+

 2 Հանդգնությանը հաջորդում է անպատվություն,+

Բայց իմաստությունը համեստների հետ է:+

 3 Ուղղամիտներին իրենց անարատությունն է առաջնորդում,+

Բայց անհավատարիմների նենգությունը իրենց կկործանի:+

 4 Հարստությունը* անօգուտ կլինի ցասման օրը,+

Բայց արդարությունը կազատի մահից:+

 5 Անարատի արդարությունը ուղիղ է դարձնում նրա ճանապարհը,

Բայց չար մարդը իր իսկ չարության պատճառով կընկնի:+

 6 Ուղղամիտների արդարությունը կազատի նրանց,+

Բայց անհավատարիմները իրենց իսկ ցանկությունների ծուղակը կընկնեն:+

 7 Երբ չարագործը մեռնում է, նրա հույսը կորչում է,

Կորչում է նաև սեփական ուժերի նկատմամբ իր վստահությունը:+

 8 Արդարը ազատվում է նեղությունից,

Եվ նրա փոխարեն չարագործն է ընկնում դրա մեջ:+

 9 Հավատուրացը* իր խոսքերով կործանում է իր դրացուն,

Բայց արդարը գիտելիքի շնորհիվ փրկվում է:+

10 Արդարի բարությունը* ուրախություն է քաղաքի համար,

Եվ երբ չարագործները կործանվում են, դրա բնակիչները ցնծում են:+

11 Ուղղամիտների օրհնությամբ քաղաքը բարգավաճում է,+

Իսկ չարագործների լեզուն քանդում է այն:+

12 Անխոհեմ* մարդը արհամարհանքով է վերաբերվում իր դրացուն,

Բայց իսկապես խորաթափանց մարդը լուռ է մնում:+

13 Զրպարտողը գաղտնի զրույցները հայտնելով ման է գալիս,+

Բայց վստահելի մարդը պահում է գաղտնիքը:

14 Առանց իմաստուն* առաջնորդության՝ ժողովուրդը տառապում է,

Իսկ երբ խորհրդատուները շատ են, գործը հաջողվում է:*+

15 Օտար մարդու համար երաշխավոր լինողը հաստատ կտուժի,+

Բայց ով խուսափում է* ձեռքսեղմումից, ապահով կլինի:

16 Բարեսիրտ և հմայիչ կինը փառքին արժանանում է,+

Իսկ բռնավորները հարստությանը տիրանում են:

17 Բարի* մարդուն իր բարությունը օգուտ է բերում,+

Բայց դաժան մարդը փորձանք* է բերում իր վրա:+

18 Չար մարդու եկամուտը փուչ է,+

Բայց նա, ով արդարություն է ցանում, իսկական վարձատրություն է հնձում:+

19 Նա, ով հաստատ կանգնած է արդարության կողմը, կյանքի ճանապարհին է,+

Իսկ նա, ով չարության հետևից է ընկնում, դեպի մահ է գնում:

20 Խարդախ սիրտ ունեցողները գարշելի են Եհովայի համար,+

Բայց անարատ վարք ունեցողները ուրախացնում են նրան:+

21 Համոզված եղիր. չար մարդը անպատիժ չի մնա,+

Բայց արդարի երեխաները կփրկվեն:

22 Ինչպես ոսկե օղն է խոզի քթին,

Նույնպես էլ այն կինն է, որը թեև գեղեցիկ է, բայց առողջ դատողություն չունի:

23 Արդարների ցանկությունը բարիք է բերում,+

Իսկ չարագործների հույսը Աստծու ցասումն է առաջ բերում:

24 Մեկը առատաձեռնորեն տալիս է, բայց ավելի շատ է ունենում,+

Իսկ մյուսը չի տալիս անգամ այն, ինչ պետք է տա, բայց աղքատանում է:+

25 Առատաձեռն մարդը կբարգավաճի,+

Եվ ուրիշներին թարմություն բերողը, ինքն էլ կթարմանա:+

26 Ով հացահատիկը պահում է ու չի վաճառում, նրան ժողովուրդը կանիծի,

Իսկ ով վաճառում է, նրան կօրհնի:

27 Նա, ով փափագում է բարիք անել, հավանության կարժանանա,+

Իսկ ով ձգտում է չարիք անել, անշուշտ, իր վրա չարիք կբերի:+

28 Իր հարստությանն ապավինողը աղետալի հետևանքներ կկրի,+

Բայց արդարները դալար սաղարթի պես կփարթամանան:+

29 Ով իր տան վրա փորձանք է բերում, քամի կժառանգի,+

Եվ հիմար մարդը իմաստուն սիրտ ունեցողի ծառան կլինի:

30 Արդարի գործերը կյանքի ծառ են,+

Եվ նա, ով ուրիշներին օգնում է ճիշտն անել,* իմաստուն է:+

31 Եթե արդարն է երկրի վրա հատուցում ստանում,

Ապա որքա՜ն առավել հատուցում կստանան չարագործն ու մեղավորը:+

12 Խրատ սիրողը գիտելիքներ է սիրում,+

Բայց խորհուրդ ատողը անխոհեմ* է:+

 2 Բարի մարդը Եհովայի հավանությանն է արժանանում,

Բայց չարիք ծրագրող մարդուն Նա դատապարտում է:+

 3 Ոչ մի մարդ չարությամբ ապահովություն ձեռք չի բերի,+

Իսկ արդարները երբեք արմատախիլ չեն լինի:

 4 Լավ* կինը պսակ է իր ամուսնու համար,+

Բայց ամոթալի վարք ունեցող կինը ասես փտություն լինի նրա ոսկորներում:+

 5 Արդարների մտքերը արդար են,

Իսկ չարագործների տված առաջնորդությունը՝ խաբեություն:

 6 Չար մարդկանց խոսքերը մահվան ծուղակ են,+

Բայց ուղղամիտների լեզուն փրկում է իրենց:+

 7 Չարագործները բնաջնջվում են և չքվում,

Բայց արդարների տունը կանգուն կմնա:+

 8 Նա, ով մտածված է խոսում, գովաբանվում է,+

Բայց ապականված սիրտ ունեցողը արհամարհվում է:+

 9 Ավելի լավ է հասարակ մարդ լինել, բայց ծառա ունենալ,

Քան սեփական անձը մեծարել, բայց հացի կարոտ լինել:+

10 Արդարը հոգ է տանում իր ընտանի կենդանիների համար,+

Բայց չար մարդկանց գթասրտությունն անգամ դաժան է:

11 Իր հողը մշակողը կուշտ կլինի,+

Իսկ փուչ բաների հետևից ընկնողը ողջամտություն չունի:*

12 Չար մարդը նախանձով փափագում է մյուս չարագործների բռնած որսը,

Իսկ արդարներն ասես խոր արմատներ ունեցող պտղատու ծառ լինեն:

13 Չար մարդը որոգայթն է ընկնում իր իսկ մեղսալի խոսքերի պատճառով,+

Բայց արդարը փրկվում է նեղությունից:

14 Մարդը իր լավ խոսքերի պտուղներն է քաղում+

Եվ իր ձեռքի գործի շնորհիվ կվարձատրվի:

15 Հիմարին թվում է, թե ճիշտ ճանապարհով է գնում,+

Բայց իմաստունն ընդունում է խորհուրդը:+

16 Հիմարը անմիջապես* ցույց է տալիս իր վրդովմունքը,+

Բայց խորագետը անտեսում* է վիրավորանքը:

17 Ազնիվ վկան ճիշտն* է ասում,

Իսկ անազնիվ վկան խաբում է:

18 Անմտածված խոսքը սրի պես խոցում է,

Բայց իմաստունների լեզուն բուժում է:+

19 Ճշմարտախոս շուրթերը կմնան հավիտյան,+

Բայց ստախոս լեզուն՝ լոկ մի ակնթարթ:+

20 Չար բաներ ծրագրողների սրտում նենգություն կա,

Իսկ խաղաղարար մարդիկ ուրախ են:+

21 Արդարին ոչ մի վնաս չի լինի,+

Բայց չարագործների կյանքը փորձանքներով լի կլինի:+

22 Ստախոս շուրթերը գարշելի են Եհովայի համար,+

Բայց ազնիվ մարդը հաճելի է նրան:

23 Խորագետը թաքցնում է իր իմացածը,

Բայց հիմարի սիրտը դուրս է հանում իր հիմարությունը:+

24 Ժրաջան մարդիկ կիշխեն,+

Բայց ծույլերը հարկադիր աշխատանք կկատարեն:+

25 Մտահոգությունը ընկճում է մարդու սիրտը,+

Բայց բարի խոսքը ուրախացնում է այն:+

26 Արդարը ընտրում է լավագույն արոտավայրերը,

Իսկ չարագործների ճանապարհը մոլորեցնում է իրենց:

27 Ծույլը իր որսի հետևից չի ընկնում,+

Սակայն աշխատասիրությունը թանկարժեք գանձ է:

28 Արդարության ճանապարհը կյանքի է առաջնորդում,+

Եվ այն մահվան չի տանում:

13 Իմաստուն որդին ընդունում է հոր խրատը,+

Բայց ծաղրողը մերժում է խիստ դիտողությունը:+

 2 Մարդն իր լավ խոսքերի պտուղներով կկշտանա,+

Բայց նենգ մարդիկ բռնության ծարավ են:

 3 Իր լեզուն հսկողը պահպանում է իր կյանքը,+

Իսկ նա, ով չի զսպում այն, կկործանվի:+

 4 Ծույլը շատ բան է ցանկանում, բայց ոչինչ չունի,+

Սակայն աշխատասեր մարդկանց ցանկությունները կիրականանան:+

 5 Արդարը ատում է սուտը,+

Իսկ չար մարդկանց գործերը ամոթ և անպատվություն են բերում իրենց վրա:

 6 Արդարությունը պահպանում է անարատ վարք ունեցողին,+

Բայց չարությունը խորտակում է մեղսագործին:

 7 Կա մարդ, որ ձևացնում է, թե հարուստ է, բայց ոչինչ չունի:+

Կա մարդ էլ, որ ձևացնում է, թե աղքատ է, բայց մեծ հարստություն ունի:

 8 Հարուստը փրկագին է վճարում իր կյանքի համար,+

Բայց աղքատին նույնիսկ չեն սպառնում:+

 9 Արդարների լույսը վառ շողում է,*+

Բայց չարագործների ճրագը կհանգչի:+

10 Հանդգնությունը միայն կռիվ է առաջ բերում,+

Բայց խորհուրդ փնտրողները* իմաստուն են:+

11 Արագ* ձեռք բերված հարստությունը կպակասի,+

Բայց ով քիչ-քիչ* է հավաքում հարստությունը, կշատացնի այն:

12 Ձգձգվող ակնկալիքը* հիվանդացնում է սիրտը,+

Բայց իրականացած ցանկությունը կյանքի ծառ է:+

13 Ով արհամարհում է հրահանգը, կհատուցի դրա համար,+

Իսկ ով հարգում է պատվիրանը, կվարձատրվի:+

14 Իմաստունի սովորեցրածը* կյանքի աղբյուր է.+

Այն պաշտպանում է մահվան ծուղակներից:

15 Խորաթափանցը հավանության է արժանանում,

Բայց անհավատարիմների բռնած ուղին ցավ է պատճառում:

16 Խորագետ մարդը խելքով է գործում,+

Բայց հիմարը ի ցույց է դնում իր հիմարությունը:+

17 Անվստահելի պատգամաբերը փորձանքի մեջ է ընկնում,+

Սակայն հավատարիմ պատվիրակը ամոքում է բերում:+

18 Խրատն արհամարհողը կաղքատանա և խայտառակ կլինի,

Բայց խորհուրդն ընդունողը փառքի կարժանանա:+

19 Իրականացած ցանկությունը ուրախացնում է մարդուն:+

Չար բանից հեռու մնալը ատելի է հիմարների համար:+

20 Իմաստունների հետ շփվողը իմաստուն կդառնա,+

Բայց հիմարների հետ ընկերակցողը* կտուժի:+

21 Մեղսագործներին փորձանքն է հետապնդում,+

Իսկ արդարները առատորեն վարձատրվում են:+

22 Բարի մարդը ժառանգություն է թողնում իր թոռներին,

Իսկ մեղսագործի հարստությունը արդարի համար կպահվի:+

23 Աղքատի հերկված դաշտը շատ բերք է տալիս,

Բայց անարդարության պատճառով այն* կարող է կորչել:

24 Ով չի պատժում* իր որդուն, ատում է նրան,+

Բայց ով սիրում է իր որդուն, ջանասիրաբար* խրատում է:+

25 Արդարը ուտում և կշտանում է,+

Բայց չարագործների ստամոքսը դատարկ է:+

14 Իմաստուն կինը կառուցում է իր տունը,+

Բայց հիմարը իր իսկ ձեռքով քանդում է այն:

 2 Ուղղամտությամբ վարվողը վախենում է Եհովայից,

Բայց ծուռումուռ ճանապարհներով քայլողը արհամարհում է Նրան:

 3 Հանդուգն խոսքերը գավազան են հիմարի բերանում,

Բայց իմաստունի շուրթերը կպաշտպանեն իրեն:

 4 Որտեղ անասուն չկա, մսուրը մաքուր է,

Բայց ցլի զորության շնորհիվ բերքն առատ է:

 5 Վստահելի վկան չի ստի,

Բայց անազնիվ վկայի ամեն մի խոսքը սուտ է:+

 6 Ծաղրողը իմաստություն է փնտրում, սակայն չի գտնում,

Իսկ հասկացողություն ունեցողը հեշտությամբ է գիտելիքներ ձեռք բերում:+

 7 Հեռու մնա հիմար մարդուց,

Որովհետև նրա բերանից ոչ մի իմաստուն բան չես լսի:+

 8 Իմաստության շնորհիվ խորագետը հասկանում է, թե ինչ ճանապարհով է գնում,

Բայց հիմարը խաբվում է* իր իսկ հիմարությամբ:+

 9 Հիմարը կատակով է վերաբերվում իր մեղքերին,*+

Բայց ուղղամիտը պատրաստ է հաշտության գալու:

10 Մարդն ինքը գիտի իր սրտի դառնությունը,

Եվ ոչ ոք չի կարող կիսել նրա ուրախությունը:

11 Չարագործների տունը կավերվի,+

Բայց ուղղամիտների վրանը կշենանա:

12 Կա ճանապարհ, որ ճիշտ է թվում մարդու աչքին,+

Բայց այն մահվան է տանում:+

13 Նույնիսկ երբ մարդ ծիծաղում է, սիրտը կարող է ցավ զգալ,

Եվ ուրախությունը կարող է տրտմության վերածվել:

14 Քմահաճ սիրտ ունեցողը կկրի իր արարքների հետևանքները,+

Իսկ բարի մարդը կքաղի իր լավ գործերի պտուղները:+

15 Միամիտը* հավատում է ամեն խոսքի,

Բայց խորագետը կշռադատում է իր ամեն մի քայլը:+

16 Իմաստունը զգուշավոր է և հեռու է մնում չար բաներից,

Բայց հիմարը անշրջահայաց* է ու չափազանց ինքնավստահ:

17 Նա, ով արագ բարկանում է, հիմարաբար է վարվում,+

Սակայն նա, ով ամեն բան կշռադատում է, ատված է:

18 Հիմարությունը միամիտների ժառանգությունը կլինի,

Բայց գիտելիքները թագ կլինեն խորագետների գլխին:+

19 Վատ մարդիկ կխոնարհվեն լավ մարդկանց առաջ,

Եվ չարագործները՝ արդարների դարպասների մոտ:

20 Աղքատին նույնիսկ իր մերձավորն է ատում,+

Բայց հարուստի ընկերները շատ են:+

21 Իր դրացուն արհամարհողը մեղք է գործում,

Բայց ով կարեկցում է խեղճին, երջանիկ է:+

22 Մի՞թե չարիք ծրագրողները չեն մոլորվի:

Սակայն ովքեր ձգտում են բարին անել,

Նրանց հանդեպ սեր* ու հավատարմություն կցուցաբերվի:+

23 Ամեն տեսակ տքնաջան աշխատանքից օգուտ կա,

Բայց պարզապես խոսելը կարիքի մեջ է գցում:+

24 Իմաստունների թագը իրենց հարստությունն է:

Իսկ հիմարների ունեցածը՝ լոկ հիմարություն:+

25 Ազնիվ վկան կյանքեր է փրկում,

Մինչդեռ ստախոս վկայի ամեն մի խոսքը սուտ է:

26 Եհովայի հանդեպ վախ ունեցողը լիովին վստահում է նրան,+

Եվ այն ապաստան կլինի նրա զավակների համար:+

27 Եհովայի հանդեպ վախը կյանքի աղբյուր է.

Այն պաշտպանում է մահվան ծուղակներից:

28 Մեծաթիվ ժողովուրդը թագավորի պատիվն է,+

Բայց հպատակներ չունեցող ղեկավարին կործանում է սպասում:

29 Նա, ով չի շտապում բարկանալ, շատ խորաթափանց է,+

Բայց անհամբեր մարդը ի ցույց է դնում իր հիմարությունը:+

30 Հանդարտ սիրտը կյանք* է մարմնի համար,

Իսկ նախանձը՝* փտություն ոսկորներում:+

31 Նա, ով խաբում է խեղճին, վիրավորում է նրա Ստեղծչին,+

Բայց աղքատի հանդեպ կարեկցանք ցուցաբերողը փառավորում է Նրան:+

32 Չար մարդը իր չարության պատճառով կկործանվի,

Բայց արդարն իր անարատության շնորհիվ ապաստան կգտնի:+

33 Իմաստությունը լուռ հանգրվանում է հասկացողություն ունեցողի սրտում,+

Բայց հիմարները ինչ որ գիտեն, բարձրաձայնում են:

34 Արդարությունը պատիվ է բերում ազգին,+

Իսկ մեղքը՝ անարգանք:

35 Թագավորին հաճելի է խորաթափանցությամբ վարվող ծառան,+

Բայց անամոթաբար վարվողը խիստ բարկացնում է նրան:+

15 Մեղմ* պատասխանը հանդարտեցնում է ցասումը,+

Իսկ կոպիտ* խոսքը բարկություն է բորբոքում:+

 2 Իմաստունների լեզուն գիտելիքներն օգտագործում է ի բարին,+

Սակայն հիմարների բերանից հիմարություն է բխում:

 3 Եհովայի աչքերն ամենուր են.

Դրանք դիտում են թե՛ չարերին, թե՛ բարիներին:+

 4 Մեղմ* լեզուն կյանքի ծառ է,+

Բայց խեղաթյուրված խոսքերը հուսալքում են:*

 5 Հիմարը արհամարհում է իր հոր խրատը,+

Բայց խորագետն ընդունում է դիտողությունը:+

 6 Արդարի տանը մեծ հարստություն կա,

Բայց չարագործի եկամուտը* խնդրի մեջ է գցում իրեն:+

 7 Իմաստունների շուրթերը գիտելիքներ են տարածում,+

Բայց հիմարների սիրտը այդպիսին չէ:+

 8 Չար մարդկանց զոհաբերությունը գարշելի է Եհովայի համար,+

Բայց ուղղամիտների աղոթքը հաճելի է նրան:+

 9 Եհովայի համար գարշելի է չարագործի բռնած ուղին,+

Բայց արդարությանը հետամուտ լինողին Նա սիրում է:+

10 Ճիշտ ուղուց հեռացողի համար խրատը տհաճ* է,+

Բայց խրատն ատողը կմահանա:+

11 Գերեզմանը՝* փտության վայրը,* բաց է Եհովայի առաջ,+

Առավել ևս՝ մարդկանց սրտերը:+

12 Ծաղրողն իրեն դիտողություն անողին չի սիրում:+

Իմաստունների հետ նա չի խորհրդակցի:+

13 Սրտի ուրախությունից մարդու երեսը փայլում է,

Բայց սրտի ցավից ոգին փշրվում է:+

14 Հասկացող սիրտը գիտելիք է փնտրում,+

Բայց հիմարների բերանը հիմարությամբ է սնվում:*+

15 Տառապող մարդու բոլոր օրերը մռայլ են,+

Բայց ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է:+

16 Ավելի լավ է քիչ ունենալ, բայց վախենալ Եհովայից,+

Քան մեծ հարստություն ունենալ, բայց հանգիստ չունենալ:+

17 Ավելի լավ է բանջարեղենով կերակուր ուտել սիրո մթնոլորտում,+

Քան պարարտ ցուլ՝ ատելության մթնոլորտում:+

18 Բռնկվող մարդը կռիվ է հրահրում,+

Բայց նա, ով չի շտապում բարկանալ, հանդարտեցնում է վեճը:+

19 Ծույլի ճանապարհը փշերով է պատված,*+

Բայց ուղղամիտների ճանապարհը հարթ է:+

20 Իմաստուն որդին ուրախացնում է հորը,+

Իսկ հիմարը արհամարհում է իր մորը:+

21 Հիմարությունը ուրախացնում է անխոհեմ մարդուն,*+

Իսկ խորաթափանցը ուղիղ ճանապարհով է գնում:+

22 Առանց խորհրդակցության՝* ծրագրերը ձախողվում են,

Բայց երբ խորհրդատուները շատ են, հաջողություն է լինում:+

23 Մարդը ուրախանում է, երբ ճիշտ պատասխան է տալիս,+

Եվ որքա՜ն լավ է, երբ խոսքը ճիշտ ժամանակին է ասվում:+

24 Հասկացողություն ունեցող մարդը գնում է կյանքի ճանապարհով՝

Մի ուղով, որը դեպի վեր է տանում+

Ու հեռացնում է նրան գերեզմանից:+

25 Գոռոզների տունը Եհովան կկործանի,+

Բայց այրու տարածքի սահմանները կպահպանի:+

26 Եհովան ատում է չարագործի ծրագրերը,+

Բայց լավ խոսքերը հաճելի են նրան:+

27 Անազնիվ ճանապարհով եկամուտ ձեռք բերողը փորձանք* է բերում իր տան վրա,+

Բայց կաշառք ատողը կապրի:+

28 Արդարը նախքան պատասխանելը մտածում է,+

Բայց չար խոսքերը ցայտում են չարագործի բերանից:

29 Եհովան հեռու է չար մարդուց,

Բայց արդարի աղոթքը լսում է:+

30 Զվարթ հայացքը* ուրախացնում է սիրտը,

Եվ լավ լուրը ուժ է տալիս ոսկորներին:+

31 Նա, ով ականջ է դնում կենսատու խորհրդին,

Իմաստուն մարդկանց հետ է քայլում:+

32 Խրատը մերժողը իր կյանքը չի արժևորում,+

Իսկ խորհուրդ լսողը հասկացողություն* է ձեռք բերում:+

33 Եհովայի հանդեպ վախը իմաստություն է սովորեցնում,+

Եվ փառքին նախորդում է խոնարհությունը:+

16 Մարդն է կարգավորում իր մտքերը,

Բայց ճիշտ պատասխանը Եհովայից է:+

 2 Մարդու աչքին իր բոլոր ճանապարհները ճիշտ* են,+

Բայց Եհովան քննում է մղումները:+

 3 Քո բոլոր գործերը Եհովային հանձնիր,+

Եվ քո ծրագրերը կհաջողվեն:

 4 Եհովան ամեն ինչ ծառայեցնում է իր նպատակի իրագործման համար,

Նույնիսկ չարագործին, որը կործանվելու է աղետի օրը:+

 5 Բոլոր նրանք, ովքեր հպարտ սիրտ ունեն, գարշելի են Եհովայի համար:+

Համոզվա՛ծ եղիր. նրանք անպատիժ չեն մնա:

 6 Սերն* ու հավատարմությունը քավում են մեղքը,+

Եվ Եհովայի հանդեպ վախը հեռու է պահում չարից:+

 7 Երբ Եհովային հաճելի է մարդու բռնած ուղին,

Նա անգամ նրա թշնամիներին է հաշտեցնում նրա հետ:+

 8 Ավելի լավ է քիչ ունենալ, բայց արդար լինել,+

Քան շատ* ունենալ և անարդար լինել:+

 9 Մարդը կարող է կշռադատել իր անելիքը,

Բայց նրա քայլերին ուղղություն տվողը Եհովան է:+

10 Թագավորը Աստծու առաջնորդության համաձայն* պետք է որոշումներ կայացնի:+

Նա երբեք չպետք է անարդարությամբ դատի:+

11 Ճշգրիտ նժարն ու կշեռքը Եհովայինն են,

Պարկի միջի բոլոր կշռաքարերը նրանից են:+

12 Չարագործությունը գարշելի է թագավորների համար,+

Որովհետև գահն արդարությամբ է հաստատուն մնում:+

13 Ճիշտ խոսքը հաճելի է թագավորներին,

Նրանք սիրում են ազնվությամբ խոսողին:+

14 Թագավորի զայրույթը ասես մահվան պատգամաբեր լինի,+

Բայց իմաստուն մարդը հանդարտեցնում է այն:*+

15 Թագավորի պայծառ դեմքը կյանք է,

Նրա բարեհաճությունը ասես անձրևային ամպ լինի գարնանը:+

16 Շատ ավելի լավ է իմաստություն ձեռք բերել, քան ոսկի,+

Հասկացողություն ունենալ, քան արծաթ:+

17 Ուղղամիտները հեռու են մնում սխալ ճանապարհից,

Եվ ով ուշադրություն է դարձնում իր քայլերին, պահպանում է իր կյանքը:+

18 Հպարտությունը նախորդում է կործանմանը,

Եվ գոռոզությունը՝ վայր ընկնելուն:+

19 Ավելի լավ է խոնարհ լինել հեզերի միջավայրում,+

Քան հպարտների ավարից բաժին ունենալ:

20 Ով որևէ հարցում խորաթափանցություն է դրսևորում, հաջողություն* կունենա,

Եվ երջանիկ է նա, ով ապավինում է Եհովային:

21 Իմաստուն սիրտ ունեցողին հասկացող կկոչեն,+

Եվ բարի խոսքերը վստահություն են ներշնչում:+

22 Խորաթափանցությունը կյանքի աղբյուր է նրա համար, ով ունի այն,

Բայց հիմարները խրատվում են իրենց իսկ հիմարությամբ:

23 Իմաստունը ծանրութեթև անելով է ընտրում իր խոսքերը,+

Եվ նրա ասածը համոզիչ է հնչում:

24 Հաճելի խոսքերը մեղրախորիսխ են՝

Քաղցր են հոգու* համար և բուժիչ՝ ոսկորների համար:+

25 Կա ճանապարհ, որ ճիշտ է թվում մարդու աչքին,

Բայց այն մահվան է տանում:+

26 Մարդու ախորժակը մղում է նրան տքնաջան աշխատել,

Որովհետև քաղցն է ստիպում նրան:+

27 Անպիտան մարդը չարիք է ծրագրում,+

Նրա խոսքերը ասես խանձող կրակ լինեն:+

28 Սադրիչ մարդը վեճ է գցում,+

Եվ զրպարտողը բաժանում է մտերիմ ընկերներին:+

29 Բռնարար մարդը հրապուրում է իր դրացուն

Եվ նրան չար ճանապարհով տանում:

30 Նա աչքով է անում, երբ չար բան է ծրագրում,

Եվ շուրթերը սեղմելով՝ իր նենգ մտադրություններն է իրագործում:

31 Ալևորությունը գեղեցիկ* պսակ է,+

Եթե այն կրում է արդարության ճանապարհով քայլող մարդը:+

32 Նա, ով չի շտապում բարկանալ,+ հզոր մարդուց լավ է,

Եվ ինքնատիրապետում ունեցողը* քաղաքը գրավողից է լավ:+

33 Հագուստի փեշի վրա վիճակ* է գցվում,+

Բայց այդ միջոցով կայացված ամեն որոշում Եհովայից է:+

17 Ավելի լավ է մի կտոր չոր հաց՝ խաղաղ մթնոլորտում,+

Քան առատ կերակուրներ՝* վեճերով լի տանը:+

 2 Շրջահայաց ծառան կիշխի ամոթալի վարք ունեցող որդու վրա

Եվ բաժնեկից կլինի իր տիրոջ որդիների ժառանգությանը:

 3 Զտման անոթը արծաթի համար է, հնոցը՝ ոսկու,+

Իսկ սրտեր քննողը Եհովան է:+

 4 Չարագործը ուշադրություն է դարձնում վնասաբեր խոսքերին,

Եվ ստախոսը լսում է չարախոսությունները:+

 5 Նա, ով ծաղրում է աղքատին, վիրավորում է նրա Ստեղծչին,+

Եվ ուրիշի դժբախտության վրա ուրախացողը անպատիժ չի մնա:+

 6 Թոռները տարեցների պսակն են,

Եվ հայրերը՝* իրենց որդիների* փառքը:

 7 Լավ* խոսքերը հիմար մարդուն չեն սազում,+

Առավել ևս ստախոս լեզուն՝ ղեկավարին:+

 8 Նվերը թանկարժեք* քար է իր տիրոջ համար.+

Ուր էլ նա գնա, այն հաջողություն կբերի նրան:+

 9 Ով ներում* է մեղքը, հետամուտ է լինում սիրո,+

Իսկ ով շարունակ խոսում է դրա մասին, բաժանում է մտերիմ ընկերներին:+

10 Հասկացողի վրա նկատողությունը ավելի խոր ազդեցություն է թողնում,+

Քան հարյուր հարվածը՝ հիմարի վրա:+

11 Չար մարդը միայն ըմբոստության է ձգտում,

Բայց դաժան պատգամաբեր կգա ու կպատժի նրան:+

12 Ավելի լավ է հանդիպել ձագերին կորցրած արջի,

Քան մի հիմարի՝ իր հիմարությամբ:+

13 Ով չարով հատուցի բարուն,

Նրա տնից չարիքը չի հեռանա:+

14 Կռիվ սկսելը ջրարգելակը բացելու պես է,

Ուստի նախքան վեճի բռնկվելը հեռացիր:+

15 Թե՛ չարագործին արդարացնողը և թե՛ արդարին դատապարտողը+

Գարշելի են Եհովայի համար:

16 Հիմարին ի՞նչ օգուտ, որ իմաստություն ձեռք բերելու կարողություն ունի,

Եթե նա դրա ցանկությունը չունի:*+

17 Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ.+

Նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված:+

18 Ողջամտություն չունեցող մարդը ձեռք է սեղմում

Եվ իր դրացու ներկայությամբ ուրիշի համար երաշխավոր լինում:+

19 Վեճ սիրողը մեղք է սիրում:+

Ով բարձր դարպաս է կառուցում, իր տուն փորձանք է հրավիրում:+

20 Խարդախ սիրտ ունեցողը հաջողություն չի ունենա,+

Եվ ստախոս մարդը փորձանքի մեջ կընկնի:

21 Հիմար երեխայի հայրը կվշտանա,

Անմիտ երեխայի հայրը չի ուրախանա:+

22 Ուրախ սիրտը լավ դեղամիջոց* է,+

Բայց փշրված ոգին քամում է ուժերը:*+

23 Չարագործը գաղտնի կաշառք է վերցնում,

Որ խեղաթյուրի արդարադատությունը:+

24 Խորաթափանց մարդու հայացքն ուղղված է դեպի իմաստությունը,

Բայց հիմարի աչքերը այստեղ-այնտեղ* են թափառում:+

25 Հիմար որդին վշտացնում է իր հորը

Եվ ցավեցնում մոր սիրտը:+

26 Արդարին պատժելը լավ չէ,

Եվ պատվավոր մարդուն խարազանելը անարդար է:

27 Իմաստուն* մարդը զսպում է իր լեզուն,+

Եվ խորաթափանց մարդը անվրդով է մնում:+

28 Նույնիսկ հիմարը, եթե լուռ մնա, իմաստուն կհամարվի,

Եվ նա, ով ոչինչ չի ասում, խորաթափանց կհամարվի:

18 Մեկուսանալով մարդն իր եսասիրական ցանկությունների վրա է կենտրոնանում.

Նա մերժում է իմաստությունը:

 2 Հիմարը չի ուզում որևէ բան հասկանալ,

Նրան միայն դուր է գալիս ասել այն, ինչ մտածում է:+

 3 Երբ չարագործը գալիս է, արհամարհանք էլ է գալիս,

Եվ որտեղ անպատվություն կա, կա նաև խայտառակություն:+

 4 Մարդու խոսքերը խոր ջրեր են:+

Իմաստության աղբյուրը առատահոս վտակ է:

 5 Չարագործի կողմը բռնելը+

Կամ արդարին արդարադատությունից զրկելը լավ չէ:+

 6 Հիմարի խոսքերը վեճ են հրահրում,+

Եվ նրա լեզուն իրեն ծեծելու առիթ է տալիս:+

 7 Հիմարի խոսքերը իր կործանումն են,+

Եվ նրա լեզուն որոգայթ է իր համար:

 8 Զրպարտողի խոսքերը նման են համեղ պատառների,+

Որոնք մարդիկ ագահորեն կուլ են տալիս, և դրանք ստամոքսն են իջնում:+

 9 Ծույլ աշխատողը ավերողի եղբայրն է:+

10 Եհովայի անունը ամուր աշտարակ է:+

Այնտեղ է փախչում արդարը և պաշտպանություն ստանում:*+

11 Հարուստի ունեցվածքը նրա համար ամուր քաղաք է:

Նրա երևակայության մեջ այն բարձր պարիսպ է:+

12 Անկումից առաջ մարդու սիրտը հպարտանում է,+

Իսկ փառքին խոնարհությունն է նախորդում:+

13 Առանց լսելու պատասխան տալը

Անմիտ է և նվաստացուցիչ:+

14 Մարդու ոգին ամրացնում է նրան հիվանդության ժամանակ,+

Բայց եթե ոգին խոցված է, ո՞վ կարող է դիմանալ:*+

15 Հասկացողություն ունեցողի սիրտը գիտելիք է ձեռք բերում,+

Իմաստունների ականջը գիտելիք է փնտրում:

16 Մարդու տված նվերը լայն դուռ է բացում իր առաջ:+

Այն մեծամեծների մոտ մտնելու հնարավորություն է տալիս:

17 Ով դատարանում առաջինն է խոսում, նա ճիշտ է թվում,+

Մինչև որ չի գալիս մյուս կողմը և հարցաքննում նրան:+

18 Վիճակ գցելը դադարեցնում է վիճաբանությունները+

Եվ հարթում է զորեղ հակառակորդների միջև եղած տարաձայնությունը:

19 Այն եղբայրը, որին վիրավորել են, ամուր քաղաքից ավելի անառիկ է,+

Եվ կան վեճեր, որոնք ամրոցի դարպասների նիգերի* են նման:+

20 Մարդն իր խոսքերի պտուղներով կլցնի իր ստամոքսը,+

Նա կկշտանա իր ասածներով:

21 Մահն ու կյանքը լեզվի իշխանության տակ են:+

Ով սիրում է խոսել, իր խոսքերի պտուղը կուտի:+

22 Նա, ով լավ կին է գտել, գանձ է գտել+

Ու Եհովայի բարեհաճությունն է վայելում:+

23 Աղքատը աղաչելով է խոսում,

Բայց հարուստը կոպիտ է պատասխանում:

24 Կան ընկերներ, որ պատրաստ են միմյանց հոշոտելու,+

Բայց կա ընկեր, որ եղբորից էլ նվիրված է:+

19 Ավելի լավ է աղքատ, բայց անարատ լինել,+

Քան հիմար ու ստախոս:+

 2 Լավ չէ, երբ մարդը գիտելիքներ չունի,+

Եվ նա, ով անմտածված* է վարվում, մեղք է գործում:

 3 Մարդն իր հիմարության պատճառով է սխալ ճանապարհով գնում,

Բայց իր սրտում նա Եհովայի վրա է զայրանում:

 4 Հարստությունն ավելացնում է ընկերների թիվը,

Բայց աղքատին նույնիսկ իր միակ ընկերն է լքում:+

 5 Անազնիվ վկան անպատիժ չի մնա,+

Եվ սուտ խոսելով ման եկողը չի փրկվի:+

 6 Շատերը ցանկանում են անվանի մարդու հավանությունն ունենալ,

Եվ բոլորը ընկեր են նվերներ տվողին:

 7 Աղքատի բոլոր եղբայրները ատում են նրան,+

Էլ ուր մնաց նրա ընկերները չխուսափեն նրանից.+

Նա խնդրանքներով շարունակ դիմում է նրանց, բայց ոչ ոք չի արձագանքում:

 8 Ով ողջամտություն* է ձեռք բերում, սիրում է ինքն իրեն,+

Եվ ով գնահատում է խորաթափանցությունը, հաջողություն կունենա:+

 9 Անազնիվ վկան անպատիժ չի մնա,

Եվ սուտ խոսելով ման եկողը կկործանվի:+

10 Հիմարին վայել չէ ճոխության մեջ ապրելը,

Առավել ևս ծառային՝ իշխաններին ղեկավարելը:+

11 Խորաթափանց մարդը զսպում է իր բարկությունը,+

Եվ նրա գեղեցկությունը վիրավորանքն անտեսելն է:*+

12 Թագավորի ցասումը առյուծի մռնչոցի պես է,+

Բայց նրա բարեհաճությունը՝ խոտի վրա եղող ցողի:

13 Հիմար որդին իր հոր դժբախտությունն է,+

Եվ կռվարար* կինը անդադար կաթող տանիքի է նման:+

14 Տունն ու հարստությունը հորից ստացած ժառանգություն են,

Բայց խոհեմ կինը պարգև է Եհովայից:+

15 Ծուլությունը խոր քուն է բերում,

Եվ ալարկոտ մարդը քաղցած է մնում:+

16 Պատվիրանը պահողը իր կյանքն է պահպանում,+

Եվ ով չի մտածում իր բռնած ուղու մասին, կմահանա:+

17 Նա, ով խեղճին բարություն է անում, Եհովային պարտք է տալիս,+

Եվ Նա կվարձատրի* նրան դրա համար:+

18 Խրատիր որդուդ, քանի դեռ հույս կա,+

Եվ նրա մահվան համար պատասխանատու մի՛ եղիր:*+

19 Տաքարյուն մարդը պատիժ կկրի,

Բայց եթե փորձես ազատել նրան, դա պետք է նորից ու նորից անես:+

20 Խորհուրդ լսիր և խրատ ընդունիր,+

Որպեսզի ապագայում իմաստուն լինես:+

21 Մարդու մտքում շատ ծրագրեր կան,

Բայց Եհովայի նպատակն է իրագործվելու:+

22 Մարդու մեջ նրա հավատարիմ սերն է գրավիչ,+

Եվ ավելի լավ է լինել աղքատ, քան ստախոս:

23 Եհովայի հանդեպ վախը կյանքի է առաջնորդում:+

Այն ունեցողը գլուխը հանգիստ բարձին կդնի, և նրան չարիք չի սպառնա:+

24 Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է մտցնում,

Բայց ալարում է անգամ իր բերանը տանել այն:+

25 Ծաղրողին հարվածիր,+ որպեսզի անփորձը խորագետ դառնա,+

Եվ հասկացողին ուղղիր, որպեսզի ավելի շատ գիտելիք ձեռք բերի:+

26 Նա, ով վատ է վերաբերվում իր հորը և վռնդում է մորը,

Ամոթ ու խայտառակություն բերող որդի է:+

27 Որդի՛ս, եթե դադարես խրատ լսելուց,

Կշեղվես իմաստության ճանապարհից:

28 Անպիտան վկան ծաղրում է արդարադատությունը,+

Եվ չար մարդիկ ագահորեն չարություն են կուլ տալիս:+

29 Ծաղրողների համար պատիժ է պահված,+

Եվ հիմարների մեջքի համար՝ հարվածներ:+

20 Գինին ծաղրող է,+ ոգելից խմիչքը՝ անկառավարելի:+

Ով դրանց պատճառով շեղվում է ճանապարհից, իմաստուն չէ:+

 2 Թագավորը վախ է ներշնչում, ինչպես առյուծի մռնչոցը:+

Ով որ արթնացնում է նրա ցասումը, իր կյանքը վտանգի է ենթարկում:+

 3 Վեճից հեռու մնալը պատիվ է բերում մարդուն,+

Բայց հիմարը դրա մեջ է ներքաշվում:+

 4 Ծույլը ցուրտ եղանակին* չի հերկում,

Ուստի հնձի ժամանակ նա կմուրա, քանի որ ոչինչ չի ունենա:*+

 5 Մարդու սրտում եղածը* խոր ջրերի պես է,

Բայց խորաթափանց մարդը դուրս է հանում այն:

 6 Շատ մարդիկ հայտարարում են իրենց հավատարիմ սիրո մասին,

Բայց ո՞վ կարող է հավատարիմ մարդ գտնել:

 7 Արդար մարդը անարատ վարք ունի:+

Երջանիկ են նրանից հետո եկող նրա զավակները:*+

 8 Երբ թագավորը նստում է գահին, որ դատի,+

Իր աչքերով զատորոշում* է ամեն տեսակ չարություն:+

 9 Ո՞վ կարող է ասել. «Ես մաքրել եմ սիրտս,+

Մաքրվել եմ մեղքից»:+

10 Ոչ ճշգրիտ կշռաքարերը և անազնիվ չափումը*

Գարշելի են Եհովայի համար:+

11 Նույնիսկ երեխային կարելի է ճանաչել ըստ իր արարքների՝

Արդյոք նրա վարքը ճիշտ ու մաքուր է, թե ոչ:+

12 Լսող ականջ և տեսնող աչք.

Երկուսն էլ Եհովան է ստեղծել:+

13 Մի՛ սիրիր քունը, թե չէ կաղքատանաս:+

Բաց պահիր աչքերդ և կուշտ կլինես:+

14 «Վա՛տն է, վա՛տն է»,– ասում է գնորդը,

Բայց հետո հեռանում է և պարծենում իր առածով:+

15 Կա ոսկի, և կան շատ մարջաններ,*

Բայց իմաստախոս* շուրթերը ավելի թանկարժեք են:+

16 Վերցրու այն մարդու հագուստը, ով օտարի համար երաշխավոր է եղել,+

Եվ գրավ վերցրու նրանից, եթե նա երաշխավոր է եղել օտար կնոջ* համար:+

17 Խաբեությամբ ձեռք բերված հացը համեղ է մարդու համար,

Բայց դրանից հետո նրա բերանը մանրախճով* կլցվի:+

18 Խորհրդակցելու արդյունքում ծրագրերը հաջողվում են:+

Քո պատերազմը իմաստուն* առաջնորդությամբ մղիր:+

19 Զրպարտողը, գաղտնի զրույցները հայտնելով, ման է գալիս:+

Մի՛ շփվիր նրա հետ, ով սիրում է բամբասել:*

20 Իր հորն ու մորը անիծողի ճրագը կհանգչի,

Երբ խավարը վրա հասնի:+

21 Այն ժառանգությունը, որն ի սկզբանե ագահությամբ է ձեռք բերվել,

Այդպես էլ օրհնություն չի դառնա:+

22 Մի՛ ասա. «Չարով կհատուցեմ»:+

Հույսդ Եհովայի վրա դիր,+ և նա կփրկի քեզ:+

23 Ոչ ճշգրիտ կշռաքարերը գարշելի են Եհովայի համար,

Եվ խարդախ կշեռքը վատ է:

24 Եհովան է առաջնորդում մարդու քայլերը.+

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, թե ուր գնա:

25 Ծուղակ է մարդու համար, երբ նա հապճեպորեն բացականչում է՝ սո՛ւրբ է,+

Եվ միայն հետո է ծանրութեթև անում իր տված երդումը:+

26 Իմաստուն թագավորը մաղելով առանձնացնում է չարագործներին+

Եվ նրանց վրայով կալսիչ անիվ է անցկացնում:+

27 Մարդու շունչը Եհովայի ճրագն է.

Այն բացահայտում է, թե ինչ կա իր սրտի խորքում:

28 Սերն* ու հավատարմությունը պահպանում են թագավորին.+

Նրա գահը հաստատուն է շնորհիվ նրա հավատարիմ սիրո:+

29 Երիտասարդների փառքը իրենց ուժն է,+

Իսկ ծերերի շքեղությունը՝ իրենց ալեհերությունը:+

30 Կապտուկներն ու վերքերը մաքրում են չարությունից,+

Եվ հարվածները մաքուր են դարձնում մարդու սրտի խորքը:

21 Թագավորի սիրտը Եհովայի ձեռքում ջրի հոսքի պես է.+

Ուր որ ուզում է, այնտեղ էլ ուղղում է այն:+

 2 Մարդու աչքին իր բոլոր ճանապարհները ճիշտ են,+

Բայց Եհովան քննում է սրտերը:*+

 3 Ճիշտ ու արդար գործերը զոհերից հաճելի են Եհովային:+

 4 Գոռոզ աչքերը և մեծամիտ սիրտը

Չարագործներին առաջնորդող ճրագ են: Այդ ամենը մեղք է:+

 5 Ջանասեր մարդու ծրագրերը հաջողությամբ են պսակվում,+

Բայց բոլոր շտապողներին աղքատություն է սպասում:+

 6 Խաբեությամբ ձեռք բերված գանձերը

Նման են անհետացող մշուշի, մահացու որոգայթի:*+

 7 Չարագործների բռնությունը կկործանի իրենց,+

Քանի որ չեն ցանկանում արդար վարվել:

 8 Մեղավոր մարդու ճանապարհը ծուռ է,

Բայց մաքուր մարդու գործերն արդար են:+

 9 Ավելի լավ է տանիքի վրա մի անկյունում ապրել,

Քան կռվարար* կնոջ հետ մի տան մեջ:+

10 Չարագործը չարիք է տենչում:+

Նա կարեկցանք չունի իր դրացու հանդեպ:+

11 Երբ ծաղրողը պատժվում է, անփորձը ավելի իմաստուն է դառնում,

Եվ երբ իմաստունը խորությամբ քննում է հարցերը, հասկանում է, թե ինչպես վարվել:*+

12 Արդարը* ուշադիր նայում է չարագործի տանը.

Նա կործանման է մատնում նրան:+

13 Ով որ փակում է ականջը, որ չլսի խեղճի աղերսանքը,

Ինքն էլ կկանչի և պատասխան չի ստանա:+

14 Գաղտնի տրված նվերը հանդարտեցնում է բարկությունը,+

Եվ թաքուն տրված կաշառքը՝ կատաղի ցասումը:

15 Արդարի համար արդար վարվելը ուրախություն է,+

Բայց չարագործների համար դա անելը անտանելի է:

16 Այն մարդը, ով մոլորվում է խոհեմության ճանապարհից,

Անզոր մեռելների կողքին կհանգչի:+

17 Զվարճություն* սիրողը կաղքատանա,+

Գինի և յուղ սիրող մարդը չի հարստանա:

18 Չարագործը փրկագին է արդարի համար,

Եվ անհավատարիմը կվերցվի ուղղամիտի փոխարեն:+

19 Ավելի լավ է անապատում ապրել,

Քան կռվարար ու դյուրագրգիռ կնոջ հետ:+

20 Թանկարժեք գանձն ու յուղը իմաստունի տանն են,+

Բայց հիմարը վատնում է իր ունեցածը:+

21 Արդարության ու հավատարիմ սիրո հետամուտ լինողը

Կյանք, արդարություն և փառք կգտնի:+

22 Իմաստունը կարող է գրավել զորեղ մարդկանց քաղաքը

Եվ նրանց զրկել զորությունից, որի վրա հույս են դնում:+

23 Նա, ով զսպում է իր լեզուն ու բերանը,

Իրեն հեռու է պահում խնդիրներից:+

24 Հանդուգն և մեծամիտ գլուխգովան են կոչում այն մարդուն,

Ով անշրջահայաց է ու անպատկառ:+

25 Ծույլի փափագը նրան մահվան կտանի,

Քանի որ նա չի ցանկանում մատը մատին տալ:+

26 Ողջ օրը նա ագահորեն ինչ-որ բան է փափագում,

Իսկ արդարը տալիս է և ոչինչ չի խնայում:+

27 Չարագործի զոհը գարշելի է,+

Հատկապես, երբ նա չար մտադրությամբ* է այն մատուցում:

28 Ստախոս վկան կկործանվի,+

Բայց ով իր լսածի մասին է վկայում, հաջողություն կունենա:

29 Չարագործն իրեն ինքնավստահ է պահում,+

Բայց ուղղամիտներն են հաստատուն ճանապարհով գնում:+

30 Ընդդեմ Եհովայի չկա ո՛չ իմաստություն, ո՛չ խորաթափանցություն, ո՛չ էլ խորհուրդ:+

31 Ձիուն պատրաստում են ճակատամարտի համար,+

Բայց փրկությունը Եհովայից է:+

22 Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է,+

Եվ հարգված լինելը՝ արծաթից ու ոսկուց:

 2 Ի՞նչ ընդհանուր բան ունեն հարուստն ու աղքատը.

Երկուսին էլ Եհովան է արարել:+

 3 Խորագետը տեսնում է վտանգը և զգուշանում,*

Բայց միամիտները* առաջ են գնում և տուժում:*

 4 Խոնարհությունն ու Եհովայի հանդեպ վախը

Հարստություն, փառք և կյանք են շնորհում:+

 5 Անազնիվ մարդու ճանապարհին փշեր ու թակարդներ կան,

Բայց ով արժևորում է իր կյանքը, հեռու է մնում դրանցից:+

 6 Սովորեցրու երեխային, թե ինչ ճանապարհով պետք է գնա.+

Նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից:+

 7 Հարուստը իշխում է աղքատների վրա,

Եվ պարտք վերցնողը պարտք տվողի ստրուկն է:+

 8 Անարդարություն ցանողը աղետ կհնձի,+

Եվ նրա դաժան իշխանությանը* վերջ կդրվի:+

 9 Առատաձեռն մարդը* կօրհնվի,

Որովհետև կիսում է իր հացը աղքատի հետ:+

10 Վռնդիր ծաղրողին, ու կռիվը կհանդարտվի,

Վեճերը* կդադարեն, և վիրավորանքներ չեն լինի:

11 Ում սիրտը մաքուր է, և խոսքերը՝ հաճելի,

Նրա ընկերը թագավորը կլինի:+

12 Եհովայի աչքերը պահպանում են ճշմարտությունը,*

Բայց նենգավորի խոսքերը նա անհաջողության է մատնում:+

13 Ծույլն ասում է. «Դրսում առյո՜ւծ կա.

Կսպանի ինձ հրապարակի մեջտեղում»:+

14 Անառակ* կանանց բերանը խոր փոս է:+

Ում Եհովան դատապարտի, նա դրա մեջ կընկնի:

15 Հիմարությունը երեխայի սրտում է,+

Բայց պատիժը այն կհեռացնի նրանից:+

16 Ով խաբում է աղքատին, որ ավելի հարստանա,+

Կամ ով հարուստին նվերներ է տալիս,

Ի վերջո կաղքատանա:

17 Ուշադիր լսիր իմաստունների խոսքերը,+

Որպեսզի ամբողջ սրտով ընդունես իմ սովորեցրածները:+

18 Եթե պահես դրանք քո սրտում, երջանիկ կլինես,+

Եվ դրանք միշտ քո շուրթերին կլինեն:+

19 Ես այսօր գիտելիք եմ տալիս քեզ,

Որպեսզի վստահես Եհովային:

20 Մի՞թե չեմ գրել քեզ՝

Տալով խորհուրդներ ու գիտելիք,

21 Որ սովորեցնեմ այն ամենը, ինչը ճիշտ է ու վստահարժան,

Եվ որ քեզ ուղարկողի մոտ ստույգ պատասխանով վերադառնաս:

22 Մի՛ կողոպտիր աղքատին, քանի որ աղքատ է,+

Եվ խեղճին մի՛ կեղեքիր քաղաքի դարպասների մոտ,+

23 Որովհետև Եհովան ինքը կպաշտպանի նրանց դատական գործում+

Եվ նրանց կողոպտողներին կյանքից կզրկի:

24 Բարկացկոտ մարդու հետ մի՛ ընկերակցիր

Եվ դյուրագրգիռ մարդու հետ մի՛ շփվիր,

25 Որ նրան չընդօրինակես

Եվ թակարդը չընկնես:+

26 Մի՛ եղիր ձեռք սեղմողներից մեկը,*

Ովքեր երաշխավոր են լինում ուրիշների պարտքերի համար:+

27 Եթե ոչինչ չունենաս վճարելու,

Քո մահճակալը հենց քո տակից կվերցնեն:

28 Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները,

Որոնք քո նախահայրերն են դրել:+

29 Տեսե՞լ ես իր գործում հմուտ մարդու.

Նա թագավորների առաջ կկանգնի,+

Հասարակ մարդկանց առաջ նա չի կանգնի:

23 Երբ թագավորի հետ նստես հաց ուտելու,

Ուշադրություն դարձրու վարքիդ:

 2 Կոկորդիդ դանակ դիր,*

Եթե ախորժակդ մեծ է:

 3 Թող նրա նրբահամ ուտեստները չգայթակղեն քեզ,

Որովհետև դրանք խաբուսիկ են:

 4 Հարստանալու համար կաշվիցդ դուրս մի արի:+

Կանգ առ և հասկացողություն դրսևորիր:*

 5 Կնայես հարստությանը, և այն չկա,+

Քանի որ թևեր կառնի և արծվի պես դեպի երկինք կթռչի:+

 6 Ժլատ մարդու հացը մի՛ կեր,

Մի՛ գայթակղվիր նրա նրբահամ ուտեստներով,

 7 Որովհետև նա հաշվում է կերածդ:

Քեզ ասում է՝ «Կե՛ր, խմի՛ր», բայց սրտանց չի ասում:*

 8 Կերածդ պատառը կփսխես

Եվ գովեստի խոսքերդ զուր ասած կլինես:

 9 Հիմարին ոչինչ մի՛ սովորեցրու,+

Որովհետև նա կարհամարհի քո իմաստուն խոսքերը:+

10 Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները+

Եվ որբերի արտը մի՛ խլիր,

11 Որովհետև նրանց Պաշտպանը* զորեղ է.

Նա կպաշտպանի նրանց քո դեմ հարուցված գործում:+

12 Ողջ սրտովդ ընդունիր խրատը

Եվ ուշադիր լսիր իմաստուն խոսքերը:

13 Երեխային առանց խրատի մի՛ թող:+

Եթե պատժես* նրան, չի մեռնի:

14 Պատժիր նրան,

Որ փրկես գերեզմանից:*

15 Որդի՛ս, եթե սիրտդ իմաստուն դառնա,

Իմ սիրտը կուրախանա:+

16 Սրտիս խորքում կցնծամ,*

Երբ շուրթերդ խոսեն այն, ինչը ճիշտ է:

17 Թող քո սիրտը չնախանձի մեղավորներին,+

Այլ ամեն օր վախեցիր Եհովայից:+

18 Այդ դեպքում լավ ապագա կունենաս,+

Եվ հույսդ չի մարի:

19 Որդի՛ս, լսիր ու իմաստուն դարձիր

Եվ սիրտդ դեպի ճիշտ ճանապարհը ուղղիր:

20 Մի՛ եղիր չափից շատ գինի խմողների+

Եվ ագահությամբ միս ուտողների մեջ,+

21 Որովհետև հարբեցողն ու որկրամոլը կաղքատանան,+

Եվ քնկոտությունը մարդուն ցնցոտիներ կհագցնի:

22 Լսի՛ր քո հորը, ով կյանք է տվել քեզ,

Եվ մի՛ արհամարհիր քո մորն այն պատճառով, որ ծերացել է:+

23 Ճշմարտությունը գնիր* և երբեք մի՛ վաճառիր,+

Գնիր նաև իմաստություն, խրատ և հասկացողություն:+

24 Արդարի հայրը անշուշտ կցնծա,

Եվ իմաստունի հայրը նրանով կուրախանա:

25 Քո հայրն ու մայրը կուրախանան,

Եվ քեզ ծնունդ տվողը կցնծա:

26 Որդի՛ս, ուշադիր լսիր ինձ,*

Եվ իմ ճանապարհներով քայլելը թող քեզ համար հաճելի լինի:+

27 Մարմնավաճառը խոր փոս է,

Եվ անբարո* կինը՝ նեղ ջրհոր:+

28 Նա ավազակի նման դարանամուտ է լինում+

Եվ մեծացնում է դավաճան տղամարդկանց թիվը:

29 Ո՞ւմն է վայը: Ո՞ւմն է անհանգստությունը:

Ո՞ւմն են վեճերը: Ո՞ւմն են բողոքները:

Ո՞ւմն են առանց պատճառի ստացված վերքերը:

Ո՞ւմն են խամրած աչքերը:

30 Նրանցն են, ովքեր ժամերով նստում, գինի են խմում,+

Ովքեր թունդ գինի են փնտրում:*

31 Մի՛ հմայվիր գինու կարմիր գույնով,

Նրանով, թե այն ինչպես է գավաթի մեջ պսպղում

Եվ թե որքան փափուկ է խմվում:

32 Վերջում այն օձի պես կխայթի

Եվ իժի պես թույն կարձակի:

33 Աչքերդ տարօրինակ բաներ կտեսնեն,

Եվ սիրտդ ապականված բաներ կխոսի:+

34 Դու ծովի մեջտեղում պառկողի* պես կլինես,

Կայմի* վերևում պառկողի պես:

35 Դու կասես. «Ինձ խփել են, բայց ցավ չեմ զգացել,

Ծեծել են, բայց չեմ հիշում դա:

Ե՞րբ եմ զարթնելու:+

Էլի խմել եմ ուզում»:*

24 Չար մարդկանց մի՛ նախանձիր

Եվ մի՛ փափագիր շփվել նրանց հետ,+

 2 Որովհետև նրանց սիրտը բռնության մասին է խորհում,

Եվ նրանց շուրթերը վնաս պատճառելու մասին են խոսում:

 3 Տունը* իմաստությամբ է կառուցվում+

Եվ խորաթափանցությամբ է հաստատվում:

 4 Գիտելիքների շնորհիվ տան սենյակները կլցվեն ցանկալի գանձերով

Եվ ամեն տեսակ թանկարժեք իրերով:+

 5 Իմաստուն մարդը զորավոր է.+

Գիտելիքը ավելի զորավոր է դարձնում մարդուն:

 6 Իմաստուն* առաջնորդությամբ մղիր քո պատերազմը:+

Երբ խորհրդատուները շատ են, հաղթանակ* է լինում:+

 7 Հիմարի համար իսկական իմաստությունը անհասանելի է,+

Քաղաքի դարպասի մոտ նա ոչինչ չունի ասելու:

 8 Ով որ չարիք է ծրագրում,

Խարդավանքի վարպետ կկոչվի:+

 9 Հիմարի մտադրությունները մեղքի են տանում,

Եվ մարդիկ ատում են ծաղրողին:+

10 Եթե դժվար պահին* վհատվես,

Ուժդ խղճուկ կլինի:

11 Ազատիր նրանց, ովքեր դեպի մահ են տարվում,

Եվ օգնության հասիր նրանց, ովքեր ուր որ է սպանվելու են:+

12 Եթե ասես՝ «Բայց մենք այդ մասին չգիտեինք»,

Մի՞թե սրտեր* քննողը չի տեսնի քո մտքերը:+

Այո՛, քեզ դիտողը կտեսնի դրանք

Եվ ամեն մեկին կհատուցի՝ ըստ իր գործերի:+

13 Որդի՛ս, մեղր կեր, որովհետև այն օգտակար է,

Մեղրախորիսխը քաղցրահամ է:

14 Իմացիր, որ նույն ձևով էլ իմաստությունն է օգտակար* քեզ համար:+

Եթե գտնես այն, լավ ապագա կունենաս,

Եվ հույսդ չի մարի:+

15 Չարագործի պես դարանամուտ մի՛ եղիր արդարի տան մոտ,

Մի՛ ավերիր նրա հանգրվանը:

16 Որովհետև արդարը, եթե յոթ անգամ էլ ընկնի, վեր կկենա,+

Բայց մեղսագործը փորձանքի պատճառով կընկնի ու վեր չի կենա:+

17 Երբ թշնամիդ ընկնում է, մի՛ ուրախացիր,

Եվ սիրտդ թող չցնծա, երբ նա սայթաքում է:+

18 Այլապես Եհովան կտեսնի, ու դա նրան դուր չի գա,

Եվ նա կդադարի նրա վրա բարկանալուց:+

19 Մի՛ նեղսրտիր* չարագործների պատճառով

Եվ մի՛ նախանձիր չար մարդկանց,

20 Որովհետև չար մարդիկ ապագա չունեն.+

Նրանց ճրագը կհանգչի:+

21 Որդի՛ս, վախեցիր Եհովայից ու թագավորից+

Եվ մի՛ շփվիր խռովարարների հետ,*+

22 Որովհետև նրանց վրա հանկարծակի աղետ կգա.+

Ո՞վ գիտի, թե նրանք* ինչ պատուհաս կբերեն նրանց վրա:+

23 Այս խոսքերը ևս իմաստուններինն են.

«Դատավարության ժամանակ կողմնապահություն անելը լավ չէ»:+

24 Ով չարագործին ասի՝ «Դու արդար ես»,+

Նրան ժողովուրդները կանիծեն, և ազգերը կդատապարտեն:

25 Բայց ով խրատի նրան, հաջողություն կունենա,+

Եվ օրհնություններ կթափվեն նրա վրա:+

26 Մարդիկ կհամբուրեն ազնիվ պատասխան տվողի շուրթերը:*+

27 Դրսի գործերդ արա և դաշտի աշխատանքներդ ավարտին հասցրու,

Դրանից հետո նոր կառուցիր տունդ:*

28 Դրացուդ դեմ անհիմն վկայություն մի՛ տուր,+

Եվ թող շուրթերդ ուրիշներին չխաբեն:+

29 Մի՛ ասա. «Ինչպես որ նա վարվեց ինձ հետ, այնպես էլ ես եմ վարվելու նրա հետ,

Նրան հատուցելու եմ իր արածի համար»:+

30 Ես անցնում էի ծույլի դաշտի մոտով,+

Անխոհեմ* մարդու խաղողի այգու կողքով:

31 Տեսա, որ ամենուր մոլախոտ էր աճել,

Դաշտը ծածկվել էր եղինջով,

Իսկ քարե պարիսպը քանդվել էր:+

32 Ես նայեցի ու սկսեցի խորհել այդ մասին,

Տեսա և դաս քաղեցի.*

33 Մի քիչ քնես, մի քիչ ննջես,

Մի քիչ ձեռքերդ ծալած նստես,

34 Չքավորությունը վրա կհասնի ավազակի պես,

Եվ կարիքը՝ զինված մարդու պես:+

25 Սրանք նույնպես Սողոմոնի առակներն են,+ որոնք արտագրել* են Հուդայի թագավոր Եզեկիայի+ մարդիկ.

 2 Աստծուն փառք է բերում այն, որ նա որևէ հարց գաղտնի է պահում,+

Իսկ թագավորներին այն, որ քննում են հարցերը:

 3 Ինչպես երկինքն է բարձր, և երկիրը՝ խոր,

Այնպես էլ թագավորների սիրտն է անըմբռնելի:

 4 Հեռացրու խարամը* արծաթից,

Եվ այն ամբողջովին զտված կլինի:+

 5 Չարագործին հեռացրու թագավորից,

Եվ նրա գահը արդարությամբ կամրապնդվի:+

 6 Մի՛ պատվիր քեզ թագավորի առաջ+

Եվ մեծամեծների շարքում տեղ մի՛ զբաղեցրու,+

 7 Որովհետև ավելի լավ է, որ նա ասի՝ «Արի նստիր այստեղ»,

Քան նվաստացնի քեզ անվանի մարդու աչքի առաջ:+

 8 Մի՛ շտապիր դատական գործ սկսել,

Այլապես ի՞նչ ես անելու, եթե դրացիդ արդյունքում խայտառակի քեզ:+

 9 Գործդ հարթիր դրացուդ հետ,+

Բայց գաղտնի զրույցում ասվածը* մի՛ հայտնիր,+

10 Հակառակ դեպքում քեզ լսողը կամաչեցնի քեզ,

Եվ քո տարածած վատ տեղեկությունը* հնարավոր չի լինի հետ հավաքել:

11 Ճիշտ ժամանակին ասված խոսքը

Նման է փորագրված արծաթե անոթի* մեջ դրված ոսկե խնձորների:+

12 Ընկալունակ ականջի համար իմաստուն մարդու դիտողությունը+

Նման է ոսկյա ականջօղի և ընտիր ոսկուց պատրաստված զարդարանքի:

13 Ինչպես ձյան* սառնությունն է բերքահավաքի օրը,

Այնպես էլ հավատարիմ պատգամաբերն է իրեն ուղարկողների համար,

Քանի որ նա թարմություն է բերում իր տիրոջը:+

14 Այն մարդը, ով պարծենում է, թե նվեր կտա, բայց չի տալիս,*+

Նման է անանձրև ամպերի ու քամու:

15 Համբերությամբ ղեկավարին կարելի է տարհամոզել,

Եվ մեղմ լեզուն կարող է ոսկոր կոտրել:+

16 Եթե մեղր գտնես, կեր այնքան, ինչքան քեզ պետք է,

Քանի որ եթե չափից շատ ուտես, գուցե փսխես այն:+

17 Դրացուդ տուն հաճախ մի՛ գնա,

Որ նա չհոգնի քեզնից ու չատի քեզ:

18 Իր դրացու դեմ սուտ վկայություն տվող մարդը+

Նման է մահակի, սրի ու սուր նետի:

19 Նեղության ժամանակ անհուսալի* մարդուն վստահելը

Նույնն է, ինչ կոտրված ատամով ծամելն ու կաղացող ոտքով քայլելը:

20 Տխուր սրտին երգեր երգողը+

Նման է ցուրտ օրով հագուստը հանողի

Եվ սոդայի վրա լցված քացախի:

21 Եթե թշնամիդ քաղցած է, հաց տուր նրան,

Եթե ծարավ է, ջուր տուր, որ խմի,+

22 Որովհետև այդպես դու նրա գլխին շիկացած ածուխներ կդիզես,*+

Ու Եհովան կվարձատրի քեզ:

23 Հյուսիսային քամին տեղատարափ անձրև է բերում,

Իսկ բամբասող լեզուն բարկություն է բորբոքում:+

24 Ավելի լավ է տանիքի վրա մի անկյունում ապրել,

Քան կռվարար* կնոջ հետ մի տան մեջ:+

25 Հեռավոր երկրից ստացված լավ լուրը+

Ասես սառը ջուր լինի ծարավ հոգու համար:

26 Պղտորված աղբյուրի ու քանդված ջրհորի պես է այն արդար մարդը,

Որը տեղի է տալիս* չարագործին:

27 Չափից շատ մեղր ուտելը լավ չէ,+

Եվ փառք փնտրելը փառք չի բերում:+

28 Ինքնատիրապետում չունեցող մարդը+

Նման է քանդված պարիսպներով քաղաքի:

26 Ինչպես ձյունը տեղին չէ ամռանը, և անձրևը՝ բերքահավաքի ժամանակ,

Այնպես էլ պատիվը սազական չէ հիմարին:+

 2 Ինչպես թռչունը առանց պատճառի չի փախչում, և ծիծեռնակը՝ թռչում,

Այնպես էլ անեծքը առանց հիմնավոր պատճառի չի գալիս:*

 3 Մտրակը ձիու համար է, և սանձը՝ էշի,+

Իսկ գավազանը հիմար մարդկանց մեջքի համար է:+

 4 Հիմարին մի՛ պատասխանիր նրա հիմարության համաձայն,

Որ նրան չհավասարվես:

 5 Հիմարին նրա հիմարության համաձայն պատասխանիր,

Որ չկարծի, թե իմաստուն է:+

 6 Գործը հիմարի ձեռքը հանձնողը նման է նրան,

Ով խեղում է իր ոտքերը և վնասում ինքն իրեն:

 7 Ինչպես կաղ մարդու տկար ոտքերն են,

Այնպես էլ առակն է հիմարների բերանում:+

 8 Հիմարին փառք տալը նույնն է,+

Ինչ քարը պարսատիկին կապելը:

 9 Ինչպես փշոտ ճյուղն է հարբեցողի ձեռքում,

Այնպես էլ առակն է հիմարների բերանում:

10 Նա, ով վարձում է հիմարի կամ պատահական անցորդի,

Նման է մի աղեղնավորի, ով նետեր է արձակում ուր պատահի:*

11 Ինչպես շունն է վերադառնում իր փսխածին,

Այնպես էլ հիմարն է կրկնում իր հիմարությունը:+

12 Տեսե՞լ ես մի մարդու, ով կարծում է, թե իմաստուն է:+

Հիմարից ավելի շատ հույս կա, քան նրանից:

13 Ծույլն ասում է. «Ճանապարհին առյո՜ւծ կա,

Առյո՜ւծ կա հրապարակում»:+

14 Դուռը ճոճվում է ծխնիների վրա,

Իսկ ծույլը շուռումուռ է գալիս իր անկողնում:+

15 Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է մտցնում,

Բայց այնքան հոգնած է, որ չի կարողանում այն իր բերանը տանել:+

16 Հիմարին թվում է, թե ինքն ավելի իմաստուն է,

Քան այն յոթ հոգին, որ խելացի պատասխան են տալիս:

17 Այն անցորդը, որը խիստ զայրանում է իրեն չվերաբերող վեճի պատճառով,*+

Նման է շան ականջներից բռնած մարդու:

18 Ինչպես որ խելագարն է կրակոտ տեգեր* ու մահացու նետեր արձակում,

19 Այնպես էլ այն մարդն է, ով իր դրացու գլխին խաղ է խաղում* ու ասում՝ կատակ էի անում:+

20 Փայտ չլինելիս կրակը հանգչում է,

Եվ եթե զրպարտող չկա, կռիվը դադարում է:+

21 Ինչպես փայտածուխն է թեժացնում խարույկը, և փայտը՝ կրակը,

Այնպես էլ կռվարար մարդն է վեճեր բորբոքում:+

22 Զրպարտողի խոսքերը նման են համեղ պատառների,

Որոնք մարդիկ ագահորեն կուլ են տալիս, և դրանք ստամոքսն են իջնում:+

23 Ինչպես արծաթապատումն է կավե անոթի բեկորի վրա,

Այնպես էլ քաղցր խոսքերն են,* որ բխում են չար սրտից:+

24 Ուրիշներին ատողը խոսքերով թաքցնում է իր ատելությունը,

Բայց իր սրտում նենգ մտադրություն ունի:

25 Թեև նա սիրալիր է խոսում, մի՛ վստահիր նրան,

Որովհետև նրա սրտում յոթ գարշելի բան կա:*

26 Թեպետ նա խաբեությամբ քողարկում է իր ատելությունը,

Բայց նրա չարությունը կբացահայտվի բոլորի առաջ:

27 Փոս փորողը իր փորած փոսը կընկնի,

Եվ նա, ով քար է գլորում, այն հենց իրեն էլ կճխլի:+

28 Ստախոս լեզուն ատում է նրանց, ում ցավ է պատճառել,

Եվ շողոքորթող բերանը վնաս է հասցնում:+

27 Մի՛ պարծեցիր վաղվա օրով,

Որովհետև չգիտես, թե այն ինչ կբերի:+

 2 Թող քեզ ուրիշը* գովի, ոչ թե քո լեզուն,

Ուրիշները,* ոչ թե քո շուրթերը:+

 3 Քարը ծանր է, ավազը՝ նույնպես,

Բայց հիմարի պատճառով առաջացած վրդովմունքը երկուսից էլ ծանր է:+

 4 Ցասումը դաժան է, և բարկությունը՝ հեղեղի նման,

Բայց նախանձի* առաջ ո՞վ կարող է կանգնել:+

 5 Բացահայտ դիտողությունն ավելի լավ է,

Քան գաղտնի սերը:+

 6 Ընկերոջ հասցրած վերքերը հավատարմությունից են բխում,+

Բայց թշնամու համբույրները առատ* են:

 7 Կուշտ մարդը հրաժարվում* է մեղրախորսխից,

Բայց քաղցած մարդու համար նույնիսկ դառը բանն է քաղցրահամ:

 8 Իր տնից հեռացած մարդը

Նման է իր բույնը լքած* թռչնի:

 9 Յուղն ու խունկը ուրախացնում են սիրտը,

Նմանապես ուրախացնում է այն ընկերը, ով անկեղծ խորհուրդներ է տալիս:+

10 Մի՛ լքիր քո ընկերոջը կամ քո հոր ընկերոջը

Եվ մի՛ գնա եղբորդ տուն, երբ նեղության մեջ ես.

Ավելի լավ է մոտ գտնվող հարևանը, քան հեռվում գտնվող եղբայրը:+

11 Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու,+

Որ կարողանամ պատասխան տալ նրան, ով վիրավորում* է ինձ:+

12 Խորագետը տեսնում է վտանգը և զգուշանում,*+

Բայց միամիտները* առաջ են գնում և տուժում:*

13 Վերցրու այն մարդու հագուստը, ով օտարի համար երաշխավոր է եղել,

Եվ գրավ վերցրու նրանից, եթե նա երաշխավոր է եղել օտար կնոջ* համար:+

14 Եթե մեկն իր դրացուն վաղ առավոտյան բարձրաձայն օրհնի,

Դա անեծք կհամարվի:

15 Կռվարար* կինը նման է անձրևոտ օրը անդադար կաթող տանիքի:+

16 Ով կարողանում է զսպել նրան, կարողանում է քամի զսպել

Եվ իր աջ ձեռքում յուղ պահել:

17 Ինչպես երկաթը երկաթով է սրվում,

Այնպես էլ մարդը սրում է իր ընկերոջը:*+

18 Թզենին խնամողը դրա պտղից կուտի,+

Եվ իր տիրոջը հոգ տանողը պատվի կարժանանա:+

19 Ինչպես ջրում արտացոլվում է մարդու երեսը,

Այնպես էլ մարդու սրտում արտացոլվում է ուրիշի սիրտը:

20 Գերեզմանն* ու փտության վայրը* երբեք չեն կշտանում,+

Ոչ էլ մարդու աչքն է երբևէ կշտանում:

21 Ինչպես զտման անոթն է արծաթի համար, և հնոցը՝ ոսկու,+

Այնպես էլ գովեստի խոսքերն են ստուգում մարդուն:

22 Նույնիսկ եթե հիմարին սանդակոթով ծեծես,

Ինչպես հացահատիկն են ծեծում սանդի* մեջ,

Նրա հիմարությունը չի հեռանա նրանից:

23 Դու պետք է լավ իմանաս քո հոտի վիճակը:

Լավ հոգ տար* ոչխարներիդ համար,+

24 Որովհետև հարստությունը հավիտենական չէ,+

Ոչ էլ թագն է հավերժ փոխանցվում սերնդեսերունդ:

25 Կանաչ խոտն անհետանում է, ու նորն է հայտնվում,

Եվ սարերում խոտը հավաքում են անասունների համար:

26 Մատղաշ խոյերը* հագուստի համար են,

Ու նոխազները՝* դաշտ գնելու:

27 Դու բավականաչափ այծի կաթ կունենաս:

Այն որպես սնունդ կլինի քեզ, տնեցիներիդ, ինչպես նաև աղախիններիդ համար:

28 Չարագործները փախչում են, թեև նրանց հետապնդող չկա,

Իսկ արդարները առյուծի* պես քաջ են:+

 2 Երկրում օրինազանցության* պատճառով իշխաններն անընդհատ կհաջորդեն իրար,+

Բայց խորաթափանցություն և գիտելիք ունեցող մարդու օգնությամբ իշխանը երկար կղեկավարի:+

 3 Խեղճերին խաբող չունևոր մարդը+ նման է անձրևի,

Որը սրբում-տանում է ողջ բերքը:

 4 Ովքեր խախտում են օրենքը, գովաբանում են չարագործներին,

Իսկ ովքեր պահում են օրենքը, վրդովվում են նրանց դեմ:+

 5 Չար մարդիկ չեն կարող հասկանալ արդարությունը,

Բայց ովքեր իրենց հայացքը Եհովային են ուղղում,* կարող են հասկանալ ամեն ինչ:+

 6 Ավելի լավ է լինել աղքատ, բայց անարատ,

Քան հարուստ, բայց ապականված:+

 7 Հասկացող որդին պահում է օրենքը,

Բայց որկրամոլների հետ ընկերակցողը խայտառակ է անում իր հորը:+

 8 Նա, ով մեծացնում է իր հարստությունը տոկոսով փող տալու+ և վաշխառություն անելու միջոցով,

Այն կուտակում է նրա համար, ով բարություն է ցուցաբերում աղքատների հանդեպ:+

 9 Ով չի ցանկանում հնազանդվել օրենքին,

Նրա աղոթքն անգամ գարշելի է:+

10 Նա, ով շեղում է ուղղամիտներին ու սխալ ուղու վրա կանգնեցնում, իր փորած փոսը կընկնի,+

Բայց անարատ մարդիկ բարիք կժառանգեն:+

11 Հարուստը իմաստուն է իր աչքին,+

Բայց խորաթափանց աղքատը տեսնում է, թե ով է նա իրականում:+

12 Երբ արդարները հաղթանակում են, մեծ ուրախություն է տիրում,

Բայց երբ չարագործներն են իշխանության գալիս, մարդիկ թաքնվում են:+

13 Իր մեղքերը թաքցնողը հաջողություն չի ունենա,+

Բայց ով խոստովանում է դրանք ու այլևս չի կրկնում,

Նրա հանդեպ գթասրտություն կցուցաբերվի:+

14 Երջանիկ է այն մարդը, ով միշտ զգույշ է, որ սխալ բան չանի,*

Բայց համառ սիրտ ունեցողը փորձանքի մեջ կընկնի:+

15 Անօգնական ժողովրդի վրա իշխող չար ղեկավարը

Նման է մռնչացող առյուծի և հարձակվող արջի:+

16 Խորաթափանցություն չունեցող առաջնորդը չարաշահում է իր իշխանությունը,+

Բայց նա, ով ատում է անազնիվ ճանապարհով ձեռք բերված եկամուտը, կերկարացնի իր կյանքը:+

17 Արյունապարտ մարդը մինչև մահ փախուստի մեջ կլինի:+

Թող ոչ ոք նրան չաջակցի:

18 Անարատ վարք ունեցողը կփրկվի,+

Բայց ով անազնիվ է, հանկարծակի կընկնի:+

19 Իր հողը մշակողը առատ հաց կունենա,

Բայց փուչ բաների հետևից ընկնողը աղքատությամբ կկշտանա:+

20 Հավատարիմ մարդը շատ օրհնություններ կունենա,+

Բայց նա, ով շտապում է հարստանալ, անմեղ չի մնա:+

21 Կողմնապահություն անելը լավ չէ,+

Բայց հնարավոր է՝ մարդ մի կտոր հացի համար սխալ վարվի:

22 Նախանձ* մարդը հարստության հետևից է ընկնում,

Բայց չգիտի, որ իրեն աղքատություն է սպասում:

23 Խրատողին+ ի վերջո ավելի շատ շնորհակալ կլինեն,+

Քան նրան, ով շողոքորթում է:

24 Նա, ով կողոպտում է իր հորն ու մորը և հետո ասում՝ «Մեղք չեմ գործել»,+

Կործանարար մարդուց ոչնչով չի տարբերվում:+

25 Ագահ* մարդը վեճ է հրահրում,

Բայց ով ապավինում է Եհովային, հաջողություն կունենա:*+

26 Իր սրտին վստահողը հիմար է,+

Բայց իմաստությամբ վարվողը ապահով կլինի:+

27 Նա, ով տալիս է աղքատներին, ոչ մի բանի կարիք չի ունենա,+

Բայց ով իր աչքերը փակում է, որ չնկատի նրանց, շատ անեծքներ կտեղան նրա վրա:

28 Երբ չարագործները իշխանության են գալիս, մարդիկ թաքնվում են,

Բայց երբ նրանք կործանվում են, արդարները շատանում են:+

29 Այն մարդը, ով շատ անգամ խորհուրդ ստանալուց հետո համառ է մնում,*+

Հանկարծ անդառնալիորեն կկործանվի:+

 2 Երբ արդարները շատ են, մարդիկ ուրախանում են,

Բայց երբ չարագործն է իշխում, նրանք հառաչում են:+

 3 Իմաստություն սիրող մարդը ուրախացնում է իր հորը,+

Բայց ով մարմնավաճառների հետ է ընկերակցում, վատնում է իր հարստությունը:+

 4 Արդարադատությամբ թագավորը կայունություն է հաստատում երկրում,+

Բայց կաշառակեր մարդը քանդում է այն:

 5 Իր դրացուն շողոքորթողը

Նրա ոտքերի առաջ ցանց է գցում:+

 6 Վատ մարդն ընկնում է իր մեղքի թակարդը,+

Բայց արդարը ուրախությամբ բացականչում է և ցնծում:+

 7 Արդարը մտահոգվում է աղքատների իրավունքների մասին,+

Իսկ չար մարդուն դա չի էլ հետաքրքրում:+

 8 Պարծենկոտ մարդիկ կրակ են գցում քաղաքում,+

Բայց իմաստունները հանգցնում են բարկությունը:+

 9 Երբ իմաստուն մարդը վեճի է բռնվում հիմարի հետ,

Դրանից օգուտ չի լինում. միայն բորբոքված խոսքեր և ծաղրանք:+

10 Արյան ծարավ մարդիկ ատում են անմեղներին+

Եվ փորձում են խլել ուղղամիտների կյանքը:*

11 Հիմարը տեղի է տալիս իր զգացմունքներին,+

Բայց իմաստունը կառավարում է դրանք ու հանդարտ է մնում:+

12 Եթե ղեկավարը ականջ դնի ստին,

Նրա բոլոր ծառաները չար կլինեն:+

13 Ի՞նչ ընդհանուր բան ունեն աղքատն ու կեղեքող մարդը.

Եհովան երկուսի աչքերին էլ լույս է տալիս:*

14 Եթե թագավորը աղքատներին արդարությամբ դատի,+

Նրա գահը միշտ հաստատուն կլինի:+

15 Պատիժն* ու խրատը իմաստություն են տալիս,+

Բայց ինքնահոսի թողնված երեխան ամաչեցնում է իր մորը:

16 Երբ չարագործները շատանում են, անօրենությունն էլ է շատանում,

Բայց արդարները կտեսնեն նրանց անկումը:+

17 Խրատիր որդուդ, և նա քեզ հանգստություն կբերի

Ու մեծ ուրախություն կպարգևի:+

18 Երբ տեսիլք* չի լինում, ժողովուրդն անում է այն, ինչ ուզում է,+

Բայց ովքեր պահում են օրենքը, երջանիկ են:+

19 Միայն խոսքերով ծառան չի ուղղվի,

Քանի որ նա թեև հասկանում է դրանք, բայց չի հնազանդվում:+

20 Տեսե՞լ ես մարդու, ով խոսում է առանց մտածելու.+

Հիմարից ավելի շատ հույս կա, քան նրանից:+

21 Եթե ծառային երիտասարդ տարիքից երես տաս,

Հետագայում նա անշնորհակալ կդառնա:

22 Դյուրաբորբոք մարդը կռիվ է հրահրում,+

Եվ բարկացկոտ մարդը շատ մեղքեր է գործում:+

23 Մարդու գոռոզությունը կխոնարհեցնի իրեն,+

Բայց ով խոնարհ է, փառքի կարժանանա:+

24 Գողի հանցակիցը ինքն իր թշնամին է:

Նա լսում է վկայություն տալու կոչը,* բայց ոչինչ չի հայտնում:+

25 Մարդկանց հանդեպ վախը ծուղակն է գցում,*+

Բայց Եհովային ապավինողը պաշտպանված կլինի:+

26 Շատերը ցանկանում են ղեկավարի մոտ մտնել,*

Բայց արդարադատությունը Եհովայից է:+

27 Անարդար մարդը գարշելի է արդարների համար,+

Իսկ նա, ով ճիշտ է վարվում, գարշելի է չարագործի համար:+

30 Հակեայի որդի Ագուրի ծանրակշիռ խոսքերը, որոնք նա ասաց Իթիելին և Ուքալին:

 2 Ես բոլոր մարդկանցից անգետ եմ+

Եվ չունեմ այն հասկացողությունը, որ մարդ պետք է ունենա:

 3 Իմաստություն չեմ սովորել

Եվ չունեմ այն գիտելիքները, որոնք Ամենասուրբն ունի:

 4 Ո՞վ է բարձրացել երկինք և ապա ցած իջել:+

Ո՞վ է քամին հավաքել իր բռերի մեջ:

Ո՞վ է ջրերը հագուստի մեջ փաթաթել:+

Ո՞վ է հաստատել երկրի բոլոր սահմանները:+

Ի՞նչ է նրա անունը և նրա որդու անունը: Ասա, եթե գիտես:

 5 Աստծու ամեն մի խոսքը զտված է:+

Նա վահան է նրանց համար, ովքեր իր մոտ են ապաստանում:+

 6 Նրա խոսքերին ոչինչ մի՛ ավելացրու,+

Այլապես նա քեզ կնախատի,

Եվ դու ստախոս դուրս կգաս:

 7 Ո՛վ Աստված, երկու բան եմ խնդրում քեզնից:

Մի՛ մերժիր ինձ, քանի դեռ ողջ եմ.

 8 Օգնիր՝ հեռու մնամ սուտ խոսելուց ու խաբեությունից,+

Ինձ ո՛չ աղքատություն տուր, ո՛չ էլ հարստություն,

Այլ տուր այնքան ուտելիք, որքան անհրաժեշտ է,+

 9 Որ չլինի թե կշտանամ ու քեզ ուրանամ և ասեմ՝ «Ո՞վ է Եհովան»,+

Ոչ էլ թույլ տուր՝ աղքատանամ ու գողանամ

Եվ անարգանք բերեմ քո անվանը, ի՛մ Աստված:

10 Ծառային իր տիրոջ մոտ մի՛ զրպարտիր,

Այլապես նա քեզ կանիծի, և դու մեղավոր կհամարվես:+

11 Կան մարդիկ,* որ անիծում են իրենց հորը

Եվ չեն հարգում* իրենց մորը:+

12 Կան մարդիկ, որ կարծում են, թե մաքուր են,+

Բայց իրենց կեղտից* չեն մաքրվել:

13 Կան մարդիկ, որոնց աչքերն անչափ գոռոզ են,

Եվ որոնք վերևից են նայում ուրիշներին:+

14 Կան մարդիկ, որոնց ատամները սրեր են,

Ծնոտները՝ մեծ դանակներ:

Նրանք խժռում են երկրի չքավորներին

Ու մարդկանց միջի աղքատներին:+

15 Տզրուկները երկու աղջիկ ունեն, որոնք բղավում են. «Տո՛ւր, տո՛ւր»:

Երեք բաներ կան, որ չեն կշտանում,

Եվ չորսը, որ երբեք չեն ասում՝ բավական է.

16 Գերեզմանն*+ ու ամուլ արգանդը,

Ջրազուրկ հողը

Եվ կրակը, որը երբեք չի ասում՝ բավական է:

17 Հորը ծաղրողի և մորն արհամարհողի աչքը+

Գետահովտի ագռավները կհանեն,

Ու երիտասարդ արծիվները կուտեն:+

18 Երեք բան կա, որ իմ հասկացողությունից վեր է,*

Եվ չորսը, որոնք չեմ հասկանում.

19 Արծվի ճանապարհը երկնքում,

Օձի ճանապարհը ժայռի վրա,

Նավի ճանապարհը բաց ծովում

Եվ տղամարդու ճանապարհը երիտասարդ աղջկա մոտ:

20 Ահա այսպես է վարվում անհավատարիմ կինը.

Նա ուտում է, սրբում իր բերանն

Ու ասում. «Ոչ մի սխալ բան չեմ արել»:+

21 Երեք բաներ կան, որոնց պատճառով երկիրը ցնցվում է,

Եվ չորս բան, որոնց չի կարողանում դիմանալ.

22 Երբ ծառան թագավոր է դառնում,+

Երբ անմիտը կուշտից էլ կուշտ է լինում,

23 Երբ ատված* կնոջ են կնության առնում,

Ու երբ աղախինը իր տիրուհու տեղն է գրավում:*+

24 Երկրի վրա չորս արարածներ կան, որոնք ամենափոքրերից են,

Բայց բնազդային իմաստություն ունեն.*+

25 Մրջյունները, որոնք թեև ուժեղ արարածներ* չեն,

Բայց ամռանը իրենց համար ուտելիք են ամբարում,+

26 Ժայռային դամանները,*+ որոնք թեև զորեղ չեն,

Բայց ապառաժներում են տուն դնում,+

27 Մորեխները,+ որոնք թեև թագավոր չունեն,

Բայց բոլորը կարգով շարված* են առաջ գնում,+

28 Եվ գեկկոն մողեսը,+ որն իր թաթերով կպչում է ամեն տեղ

Ու թագավորի պալատ է մտնում:

29 Երեքն են, որ վսեմ քայլվածք ունեն,

Եվ չորսն են, որոնց քայլքը տպավորիչ է.

30 Առյուծը, որը գազանների մեջ ամենազորավորն է

Եվ ոչ ոքի առաջ չի նահանջում,+

31 Որսկան շունն ու արու այծը,

Ինչպես նաև թագավորը, որի զորքն իր հետ է:

32 Եթե հիմարաբար մեծարել ես ինքդ քեզ+

Կամ եթե մտադրվել ես այդպես վարվել,

Ձեռքդ բերանիդ դիր:+

33 Ինչպես կաթը հարելուց կարագ է ստացվում,

Եվ քիթը ճմլելուց արյուն է գալիս,

Այնպես էլ բարկություն բորբոքելուց վեճ է բռնկվում:+

31 Լեմուել թագավորի խոսքերը՝ այն ծանրակշիռ պատգամը, որով նրա մայրը կրթել է նրան:+

 2 Ի՞նչ ասեմ, որդի՛ս,

Ի՞նչ ասեմ, արգանդիցս դուրս եկած որդի՛,

Ո՛վ երդումներիս որդի:+

 3 Ուժերդ մի՛ վատնիր կանանց վրա,*+

Ոչ էլ թագավորներին կործանող ուղին բռնիր:+

 4 Թագավորներին վայել չէ, ո՛վ Լեմուել,

Թագավորներին վայել չէ գինի խմելը,

Եվ կառավարչին վայել չէ ասելը, թե՝ «Որտե՞ղ է խմիչքս»,+

 5 Որ չխմեն ու մոռանան օրենքը

Եվ խեղաթյուրեն խեղճերի իրավունքները:

 6 Ոգելից խմիչքը տվեք նրանց, ովքեր կործանման եզրին են,+

Եվ գինին՝ նրանց, ում հոգին դառնացած է:+

 7 Թող նրանք խմեն ու մոռանան իրենց աղքատությունը

Եվ այլևս չհիշեն իրենց սրտի ցավը:

 8 Խոսիր ի պաշտպանություն նրանց, ովքեր չեն կարողանում իրենց պաշտպանել,

Պաշտպանիր բոլոր նրանց իրավունքները, ովքեր կործանման եզրին են:+

 9 Խոսիր և արդարությամբ դատիր,

Պաշտպանիր խեղճի ու աղքատի իրավունքները:+

א [Ալեֆ]

10 Առաքինի* կին ո՞վ կարող է գտնել:+

Նրա արժեքը մարջանների* արժեքից շատ ավելին է:

ב [Բեթ]

11 Նրա ամուսինը ողջ սրտով վստահում է նրան,

Եվ ոչ մի արժեքավոր բանի պակաս չունի:

ג [Գիմել]

12 Իր կյանքի բոլոր օրերում

Նա բարիքով է հատուցում ամուսնուն, ոչ թե չարիքով:

ד [Դալեթ]

13 Նա բուրդ ու կտավ է ձեռք բերում

Եվ հաճույք է ստանում իր ձեռքերով աշխատելուց:+

ה [Հե]

14 Վաճառականի նավերի նման+

Նա ուտելիքը հեռվից է բերում:

ו [Վավ]

15 Նա վեր է կենում, երբ դեռ գիշեր է,

Ու հոգ է տանում տնեցիներին կերակուր տալու

Եվ իր աղախիններին իրենց բաժինը հատկացնելու մասին:+

ז [Զային]

16 Նա որոշում է արտ ձեռք բերել և գնում է այն:

Իր քրտինքով վաստակած միջոցներով նա խաղողի այգի է տնկում:

ח [Խեթ]

17 Նա ծանր աշխատանք է հանձն առնում*+

Եվ իր ձեռքերով ջանադրաբար աշխատում է:

ט [Տեթ]

18 Նա տեսնում է, որ իր առևտուրը եկամուտ է բերում:

Նրա ճրագը գիշերը չի հանգչում:

י [Յոդ]

19 Նա մեկնում է իր ձեռքը ճախարակին

Եվ իլիկն* ափի մեջ առնում:+

כ [Քաֆ]

20 Նա օգնության ձեռք է մեկնում կարիքավորին

Ու առատաձեռնորեն տալիս է աղքատին:+

ל [Լամեդ]

21 Ձյան ժամանակ նա չի անհանգստանում իր տնեցիների համար,

Որովհետև իր բոլոր տնեցիները տաք* հագուստներ են հագած:

מ [Մեմ]

22 Նա ինքն է իրենց անկողնու ծածկոցները պատրաստում:

Նրա հագուստը վուշից ու մանուշակագույն բրդից է:

נ [Նուն]

23 Նրա ամուսինը ճանաչված է քաղաքի դարպասների մոտ,+

Որտեղ նստում է այդ շրջանի երեցների հետ:

ס [Սամեխ]

24 Նա վուշե հագուստներ* է կարում ու վաճառում

Եվ գոտիներ է վաճառքի տալիս առևտրականներին:

ע [Ային]

25 Ուժն ու պատիվը նրա զգեստն են,

Եվ նա վստահությամբ է նայում ապագային:

פ [Փե]

26 Նա իմաստությամբ է խոսում,+

Եվ բարության օրենքը* նրա լեզվի վրա է:

צ [Ցադե]

27 Նա հետևում է իր տան գործերին

Ու երբեք ձեռքերը ծալած չի նստում:+

ק [Կոֆ]

28 Նրա որդիները վեր են կենում և գովում նրան,

Նրա ամուսինը վեր է կենում ու նրան գովեստի խոսքեր ասում:

ר [Ռեշ]

29 Առաքինի շատ կանայք կան,

Բայց դու գերազանցում ես նրանց բոլորին:

ש [Շին]

30 Հմայքը կարող է խաբուսիկ լինել, և գեղեցկությունը՝ անցողիկ,*+

Բայց այն կինը, որը վախենում է Եհովայից, գովասանքի կարժանանա:+

ת [Թավ]

31 Վարձահատույց եղեք նրան իր արածների համար,+

Եվ թող քաղաքի դարպասների մոտ գովաբանեն նրան իր գործերի համար:+

Կամ՝ «արդարամիտ»:

Կամ՝ «անկողմնակալ»:

Կամ՝ «Անփորձներին»:

Կամ՝ «ընդունում»:

Կամ՝ «ակնածանքը»: Բառարանում տես «Աստվածավախություն»:

Կամ՝ «օրենքը»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «մեկ ընդհանուր քսակ կունենանք»:

Բռց.՝ «նրանք»: Նույնը՝ 29-31-րդ համարներում:

Կամ՝ «չար ծրագրերի»:

Կամ՝ «կուտակես»:

Բառարանում տես «Հոգի»:

Բռց.՝ «օտար»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:

Բռց.՝ «Օտարական»:

Կամ՝ «խորամանկ»:

Բառարանում տես «Ուխտ»:

Բռց.՝ «մահացածների մոտ»:

Բռց.՝ «Նրա մոտ գնացողներից»:

Կամ՝ «իմ օրենքը»:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Կամ՝ «ճշմարտությունը»:

Բռց.՝ «սրտիդ տախտակին»:

Բռց.՝ «պորտը»:

Կամ՝ «եկամտիդ»:

Կամ՝ «լավագույնով»:

Բառարանում տես «Մարջան»:

Ակներևաբար, խոսքը Աստծու այն հատկությունների մասին է, որոնք նշված են նախորդ համարներում:

Կամ՝ «ում այն պատկանում է», «ում պետք է անել»:

Կամ՝ «օրենքը»:

Կամ՝ «Որովհետև կյանքդ դրանից է կախված»:

Կամ հնարավոր է՝ «Ուշադիր քննիր»:

Կամ՝ «գիտելիք պահպանեն»:

Բռց.՝ «Օտար»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «ուրիշներին չտաս»:

Կամ՝ «զորությունը»:

Բռց.՝ «ժողովի և ժողովրդի մեջ»:

Կամ՝ «հոսող»:

Բռց.՝ «լեռնայծի»:

Այծեղջերուների տեսակ:

Կամ՝ «նրա հոգու»:

Կամ՝ «օրենքը»:

Բռց.՝ «Օտարական»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:

Բառարանում տես «Շնություն»:

Բռց.՝ «սիրտ չունի»:

Կամ՝ «փրկագին»:

Կամ՝ «կուտակիր»:

Կամ՝ «օրենքը»:

Բռց.՝ «սրտիդ տախտակին»:

Բռց.՝ «օտար»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:

Բռց.՝ «Օտարական»:

Կամ՝ «խորամանկ»:

Կամ՝ «անփորձ»:

Թանկարժեք, անուշաբույր խեժ:

Անուշաբույր բուսանյութ, որն, ըստ ամենայնի, ստանում էին Aquilaria ընտանիքին պատկանող ծառատեսակից (սա դեղաբույս հալվեն չէ):

Կամ՝ «կապանքների»: Բառարանում տես «Կոճղ»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «սենյակները»:

Կամ՝ «անփորձներ»:

Բառարանում տես «Մարջան»:

Կամ՝ «Ժառանգաբար փոխանցվող արժեքները»:

Կամ՝ «ծնվեցի ասես երկունքի ցավերով»:

Բռց.՝ «շրջանը»:

Բռց.՝ «ամուր էր դարձնում»:

Կամ՝ «տաշեց»:

Կամ՝ «անփորձ»:

Բռց.՝ «սիրտ չունեցողին»:

Կամ՝ «Թողեք միամիտներին»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «պատվիրանները»:

Բռց.՝ «սիրտ չունեցող»:

Կամ՝ «կուտակում»:

Կամ հնարավոր է՝ «կյանքի տանող ճանապարհին է»:

Այսինքն՝ մտքերը, գաղափարները:

Կամ՝ «առաջնորդում»:

Կամ՝ «դժվարություն», «վիշտ»:

Կամ՝ «իրեն ուղարկողին»:

Կամ՝ «հույսը»:

Կամ՝ «ամբողջական»:

Կամ՝ «Թանկարժեք իրերը»:

Կամ՝ «Աստվածամերժ մարդը»:

Բառարանում տես «Բարեսիրություն»:

Բռց.՝ «Սիրտ չունեցող»:

Կամ՝ «հմուտ»:

Կամ՝ «փրկություն է լինում»:

Բռց.՝ «ատում է»:

Կամ՝ «Հավատարիմ սեր ունեցող»:

Կամ՝ «անպատվություն»:

Բռց.՝ «ով հոգիներ է շահում»: Բառարանում տես «Հոգի»:

Կամ՝ «անմիտ»:

Կամ՝ «Շնորհալի»:

Բռց.՝ «սիրտ չունի»:

Կամ՝ «նույն օրը»:

Բռց.՝ «ծածկում»:

Բռց.՝ «արդարություն»:

Բռց.՝ «ուրախանում է»:

Կամ՝ «իրար հետ խորհրդակցողները»:

Կամ՝ «Անազնվությամբ»:

Բռց.՝ «ձեռքով»:

Կամ՝ «հույսը»:

Կամ՝ «օրենքը»:

Կամ՝ «գործ ունեցողը»:

Կամ՝ «նա»:

Կամ՝ «չի դաստիարակում»: Բռց.՝ «հետ է պահում գավազանը»:

Կամ հնարավոր է՝ «անմիջապես»:

Կամ հնարավոր է՝ «խաբում է ուրիշներին»:

Կամ՝ «չի ցանկանում շտկել իրավիճակը»:

Կամ՝ «Անփորձը»:

Կամ՝ «կատաղած»:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Կամ՝ «առողջություն»:

Կամ՝ «խանդը»:

Կամ՝ «Նուրբ»:

Կամ՝ «ցավեցնող»:

Կամ՝ «Բուժիչ»:

Բռց.՝ «փշրում են ոգին»:

Կամ՝ «բերքը»:

Կամ՝ «խիստ»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «աբադոնը»: Եբր. բառը նշանակում է «կործանում»: Բառարանում տես «Աբադոն»:

Կամ՝ «հիմարության է հետամուտ լինում»:

Կամ՝ «փշե ցանկապատ է»:

Բռց.՝ «սիրտ չունեցողին»:

Կամ՝ «մտերմիկ, անկեղծ զրույցի»:

Կամ՝ «անպատվություն»:

Բռց.՝ «Պայծառ աչքերը»:

Բռց.՝ «սիրտ»:

Բռց.՝ «մաքուր»:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Կամ՝ «մեծ եկամուտ»:

Կամ՝ «Աստծու ներշնչմամբ»:

Կամ՝ «խույս է տալիս դրանից»:

Բռց.՝ «բարիք»:

Բառարանում տես «Հոգի»:

Կամ՝ «փառքի»:

Բռց.՝ «իր ոգին կառավարողը»:

Բառարանում տես «Վիճակ»:

Բռց.՝ «զոհեր»:

Կամ՝ «ծնողները»:

Կամ՝ «երեխաների»:

Կամ՝ «Ազնիվ»:

Կամ՝ «հավանություն բերող»:

Բռց.՝ «ծածկում»:

Կամ՝ «Եթե նա անխոհեմ է»: Բռց.՝ «սիրտ չունի»:

Կամ՝ «բուժիչ»:

Կամ՝ «չորացնում է ոսկորները»:

Կամ՝ «երկրի ծայրերում»:

Կամ՝ «Գիտելիք ունեցող»:

Բռց.՝ «վեր է բարձրանում»: Այսինքն՝ անհասանելի է դառնում և ապահով լինում:

Կամ՝ «Բայց եթե մարդը հուսալքված է, կարո՞ղ է դիմանալ»:

Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:

Կամ՝ «շտապելով»:

Բռց.՝ «սիրտ»:

Կամ՝ «մեղքը ներելն է»:

Կամ՝ «փնթփնթան»:

Կամ՝ «կվճարի»:

Կամ՝ «նրա մահը մի՛ ցանկացիր»:

Բռց.՝ «ձմռանը»:

Կամ հնարավոր է՝ «Հնձի ժամանակ նա կփնտրի, բայց ոչինչ չի գտնի»:

Կամ՝ «մտքերը», «մտադրությունները»:

Բռց.՝ «որդիները»:

Կամ՝ «մաղում»:

Կամ՝ «Երկու տարբեր կշռաքարերն ու երկու տարբեր չափման տարաները»:

Բառարանում տես «Մարջան»:

Կամ՝ «գիտելիք ունեցող»:

Կամ՝ «օտարազգիի»:

Խոշոր հատերով ավազ:

Կամ՝ «հմուտ»:

Կամ՝ «ով հրապուրում է իր շուրթերով»:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Կամ՝ «մղումները»:

Կամ հնարավոր է՝ «մահ փնտրողների համար»:

Կամ՝ «փնթփնթան»:

Կամ՝ «գիտելիք է ձեռք բերում»:

Այսինքն՝ Աստված:

Կամ՝ «Հաճույքներ»:

Կամ՝ «ամոթալի վարք դրսևորելով»:

Կամ՝ «թաքնվում»:

Կամ՝ «անփորձները»:

Կամ՝ «պատժվում»:

Բռց.՝ «ցասման գավազանին»:

Բռց.՝ «Բարի աչք ունեցողը»:

Կամ՝ «Դատական գործերը»:

Բռց.՝ «գիտելիքը»:

Բռց.՝ «Օտար»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:

Կամ՝ «ձեռք սեղմողների մեջ»:

Կամ՝ «Զսպիր քեզ»:

Կամ հնարավոր է՝ «Դադարիր քո հասկացողության համաձայն վարվելուց»:

Բռց.՝ «նրա սիրտը քեզ հետ չէ»:

Բռց.՝ «Ազատագրողը»:

Բռց.՝ «գավազանով հարվածես»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «Երիկամներս կցնծան»:

Կամ՝ «ձեռք բեր»:

Բռց.՝ «սիրտդ ինձ տուր»:

Բռց.՝ «օտարական»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:

Կամ՝ «Ովքեր հավաքվում են, որ թունդ գինի համտեսեն»:

Հավանաբար, խոսքը խեղդվող մարդու մասին է:

Նավի վրա բարձր սյուն՝ առագաստների համար:

Կամ՝ «Նորից եմ փնտրելու այն»:

Կամ՝ «Ընտանիքը»:

Կամ՝ «Հմուտ»:

Կամ՝ «հաջողություն», «փրկություն»:

Կամ՝ «ժամանակներում»:

Կամ՝ «մղումներ»:

Կամ՝ «քաղցր»:

Կամ՝ «բարկացիր»:

Կամ՝ «նրանց հետ, ովքեր փոփոխությունների կողմնակից են»:

Այսինքն՝ Եհովան և թագավորը:

Կամ հնարավոր է՝ «Անկեղծ պատասխանը համբույրի պես է»:

Կամ՝ «ընտանիք կազմիր»:

Բռց.՝ «Սիրտ չունեցող»:

Բռց.՝ «ընդունեցի խրատը»:

Կամ՝ «կրկնօրինակել ու համախմբել»:

Մետաղների մշակման արդյունքում առաջացած թափոն:

Կամ՝ «ուրիշների գաղտնիքները»:

Կամ՝ «չարամիտ բամբասանքը»:

Կամ՝ «շրջանակի»:

Հավանաբար, խոսքը սարերից բերված ձյան մասին է:

Կամ՝ «թե նվեր է տվել, բայց չի տվել»:

Կամ հնարավոր է՝ «դավաճան»:

Խոսքը մարդու կարծրացած սիրտը փափկացնելու մասին է:

Կամ՝ «փնթփնթան»:

Կամ՝ «զիջումների է գնում»:

Կամ հնարավոր է՝ «Ինչպես թռչունն է փախչում, և ծիծեռնակը՝ թռչում, այնպես էլ անտեղի ասված անեծքն է կողքով անցնում»:

Կամ՝ «վիրավորում է բոլորին»:

Կամ հնարավոր է՝ «որը ներքաշվում է ուրիշի կռվի մեջ»:

Կարճ նիզակ:

Կամ՝ «խաբում է»:

Բռց.՝ «կրակոտ շուրթերն են»:

Կամ՝ «նրա սիրտն ամբողջովին գարշելի է»:

Բռց.՝ «օտարը»:

Բռց.՝ «Օտարականը»:

Կամ՝ «խանդի»:

Կամ հնարավոր է՝ «կեղծավոր», «ստիպված»:

Բռց.՝ «տրորում»:

Կամ՝ «բնից փախած»:

Կամ՝ «չարախոսում»:

Կամ՝ «թաքնվում»:

Կամ՝ «անփորձները»:

Կամ՝ «պատժվում»:

Կամ՝ «օտարազգիի»:

Կամ՝ «Փնթփնթան»:

Բռց.՝ «ընկերոջ երեսը»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «աբադոնում»: Եբր. բառը նշանակում է «կործանում»: Բառարանում տես «Աբադոն»:

Քարից, փայտից կամ մետաղից անոթ, որի մեջ հատուկ թակիչով մանրում են հացահատիկ կամ այլ բաներ:

Կամ՝ «Սիրտդ դիր»:

Այսինքն՝ արու ոչխարները:

Այսինքն՝ արու այծերը:

Կամ՝ «երիտասարդ առյուծի»:

Կամ՝ «ապստամբության»:

Բռց.՝ «ովքեր փնտրում են Եհովային»:

Կամ՝ «ով աստվածավախ է»:

Կամ՝ «Ագահ»:

Կամ հնարավոր է՝ «Գոռոզ»:

Բռց.՝ «կգիրանա»:

Բռց.՝ «իր պարանոցը պնդացնում է»:

Կամ հնարավոր է՝ «Բայց ուղղամիտները փորձում են պաշտպանել նրանց կյանքը»:

Այսինքն՝ երկուսին էլ կյանք է տալիս:

Բռց.՝ «Գավազանը»:

Կամ՝ «Աստծուց առաջնորդություն»:

Կամ՝ «անեծք ներառող երդումը»:

Կամ՝ «ծուղակ է լարում»:

Կամ հնարավոր է՝ «հաճությունը փնտրել»: Բռց.՝ «երեսը փնտրել»:

Բռց.՝ «Կա սերունդ»: Նույնը՝ 12-14-րդ համարներում:

Բռց.՝ «օրհնում»:

Բռց.՝ «արտաթորանքից»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «զարմանահրաշ է ինձ համար»:

Կամ՝ «չսիրված»:

Կամ՝ «տիրուհուն վռնդում է»:

Կամ՝ «չափազանց իմաստուն են»:

Բռց.՝ «ժողովուրդ»:

Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ տեղերում:

Կամ՝ «խումբ-խումբ»:

Բռց.՝ «կանանց մի՛ տուր»:

Կամ՝ «Շնորհալի», «Հրաշալի»:

Բառարանում տես «Մարջան»:

Բռց.՝ «ազդրերը ուժով է գոտևորում»:

Ճախարակն ու իլիկը թել մանելու գործիքներ են:

Բռց.՝ «կրկնակի»:

Կամ՝ «ներքնազգեստներ»:

Կամ՝ «սիրառատ խրատը», «հավատարիմ սիրո օրենքը»:

Կամ՝ «դատարկ»:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը