Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • es25
  • Հուլիս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հուլիս
  • Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
  • Ենթավերնագրեր
  • 1 հուլիսի, երեքշաբթի
  • 2 հուլիսի, չորեքշաբթի
  • 3 հուլիսի, հինգշաբթի
  • 4 հուլիսի, ուրբաթ
  • 5 հուլիսի, շաբաթ
  • 6 հուլիսի, կիրակի
  • 7 հուլիսի, երկուշաբթի
  • 8 հուլիսի, երեքշաբթի
  • 9 հուլիսի, չորեքշաբթի
  • 10 հուլիսի, հինգշաբթի
  • 11 հուլիսի, ուրբաթ
  • 12 հուլիսի, շաբաթ
  • 13 հուլիսի, կիրակի
  • 14 հուլիսի, երկուշաբթի
  • 15 հուլիսի, երեքշաբթի
  • 16 հուլիսի, չորեքշաբթի
  • 17 հուլիսի, հինգշաբթի
  • 18 հուլիսի, ուրբաթ
  • 19 հուլիսի, շաբաթ
  • 20 հուլիսի, կիրակի
  • 21 հուլիսի, երկուշաբթի
  • 22 հուլիսի, երեքշաբթի
  • 23 հուլիսի, չորեքշաբթի
  • 24 հուլիսի, հինգշաբթի
  • 25 հուլիսի, ուրբաթ
  • 26 հուլիսի, շաբաթ
  • 27 հուլիսի, կիրակի
  • 28 հուլիսի, երկուշաբթի
  • 29 հուլիսի, երեքշաբթի
  • 30 հուլիսի, չորեքշաբթի
  • 31 հուլիսի, հինգշաբթի
Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
es25

Հուլիս

1 հուլիսի, երեքշաբթի

Նա շրջում էր երկրում՝ բարի գործեր անելով և բուժելով (Գործ. 10։38)։

Հիսուսի բոլոր խոսքերի ու գործերի, այդ թվում՝ նրա կատարած հրաշքների մեջ կատարելապես արտացոլված էին նրա Հոր մտածելակերպն ու զգացմունքները (Հովհ. 14։9)։ Հիսուսի կատարած հրաշքներից սովորում ենք, որ նա ու նրա Հայրը մեզ անչափ սիրում են։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, ցույց տվեց, թե որքան շատ է սիրում մարդկանց։ Նա օգտագործում էր հրաշքներ գործելու իր զորությունը նրանց տառապանքը թեթևացնելու համար։ Մի անգամ երկու կույր մարդ օգնություն խնդրեցին նրանից (Մատթ. 20։30-34)։ Հիսուսը «խղճահարվեց» և բուժեց նրանց։ Այստեղ «խղճահարվել» թարգմանված հունարեն բառը ցույց է տալիս, որ Հիսուսը խոր ցավ է ապրել՝ տեսնելով նրանց տառապանքը։ Սիրուց բխող այդ կարեկցանքը նաև մղեց Հիսուսին կերակրել քաղցածներին և բուժել մի բորոտ մարդու (Մատթ. 15։32; Մարկ. 1։41)։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Հիսուսը և նրա Հայրը, ով «խոր կարեկցանքի» Աստված է, մեզ անչափ սիրում են և մեր տառապանքները տեսնելով՝ ցավ են զգում (Ղուկ. 1։78; 1 Պետ. 5։7)։ Նրանք մեծ ցանկություն ունեն վերացնելու այն ամենը, ինչը տառապանք է պատճառում մարդկանց։ w23.04, էջ 3, պրբ. 4-5

2 հուլիսի, չորեքշաբթի

Եհովայի՛ն սիրողներ, ատեք այն, ինչ չար է։ Իրեն նվիրվածների կյանքը նա պահպանում է, անօրենների ձեռքից նրանց ազատում է (Սաղ. 97։10)։

Մենք կարող ենք ամեն ջանք թափել, որ Սատանայի աշխարհում տարածված սխալ գաղափարներն ու մտածելակերպը չապականեն մեր միտքը։ Ավելին՝ կարող ենք մեր միտքը սնել առողջ բաներով՝ կարդալով և ուսումնասիրելով Աստվածաշունչը։ Ժողովի հանդիպումներին հաճախելով և ծառայությանը մասնակցելով՝ նույնպես կարող ենք պաշտպանել մեր միտքը։ Բացի այդ՝ Եհովան խոստանում է, որ թույլ չի տա՝ մեր կարողությունից վեր փորձվենք (1 Կորնթ. 10։12, 13)։ Այս դժվարին վերջին օրերում Եհովային հավատարիմ մնալու համար յուրաքանչյուրս պետք է մեծ կարևորություն տա աղոթքին։ Նա ուզում է, որ «իր առաջ [մեր] սիրտը դատարկենք» (Սաղ. 62։8)։ Փառաբանիր Եհովային և շնորհակալություն հայտնիր նրան իր արածների համար։ Խնդրիր, որ ծառայության ժամանակ քաջ լինես։ Ջերմեռանդորեն աղոթիր նրան, որ օգնի քեզ դիմանալ ցանկացած դժվարության և չտրվել սխալ անելու գայթակղությանը։ Թույլ մի՛ տուր, որ որևէ մեկը կամ որևէ բան քեզ հետ պահի Եհովային կանոնավորաբար աղոթելուց։ w23.05, էջ 7, պրբ. 17-18

3 հուլիսի, հինգշաբթի

Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ.... քաջալերենք միմյանց (Եբր. 10։24, 25)։

Ինչո՞ւ ենք հաճախում ժողովի հանդիպումներին։ Գլխավոր պատճառը Եհովային գովաբանելն է (Սաղ. 26։12; 111։1)։ Պատճառներից մեկն էլ այն է, որ այս դժվար ժամանակներում ցանկանում ենք քաջալերել միմյանց (1 Թեսաղ. 5։11)։ Այս երկու նպատակներին հասնելու համար մենք ձեռք ենք բարձրացնում և մեկնաբանում։ Բայց մեկնաբանություններ տալու հետ կապված գուցե դժվարություններ ունենանք։ Հնարավոր է՝ պատասխանելիս լարվենք կամ մեծ ցանկություն ունենանք պատասխանելու, բայց մեզ չհարցնեն այնքան հաճախ, որքան կուզեինք։ Ինչպե՞ս կարող ենք վարվել նման իրավիճակներում։ Պողոս առաքյալը ասաց, որ պետք է «քաջալերենք միմյանց»։ Երբ մտածում ենք այն մասին, որ ժողովում մյուսները քաջալերվում են մեր հավատն արտահայտող նույնիսկ պարզ պատասխանից, մղվում ենք ավելի հաճախ ձեռք բարձրացնելու։ Իսկ եթե մեզ այդքան էլ հաճախ չեն հարցնում, կարող ենք ուրախանալ այն մտքից, որ ժողովում մյուսներն են պատասխանելու հնարավորություն ունենում (1 Պետ. 3։8)։ w23.04, էջ 20, պրբ. 1-3

4 հուլիսի, ուրբաթ

Թող նրանք գնան ու վերակառուցեն Իսրայելի Աստված Եհովայի.... տունը, որ Երուսաղեմում է (Եզր. 1։3)։

Հրամանագիր արձակվեց։ 70 տարի Բաբելոնում գերեվարված հրեաներին հնարավորություն տրվեց վերադառնալ իրենց հայրենիք՝ Իսրայել (Եզր. 1։2-4)։ Միայն Եհովան կարող էր դա իրականացնել, քանի որ սովորաբար Բաբելոնը իր գերիներին ազատ չէր արձակում (Ես. 14։4, 17)։ Բայց այն կործանվեց, և իշխանության եկած նոր ղեկավարը հրեաներին թույլ տվեց դուրս գալ երկրից։ Յուրաքանչյուր հրեա, հատկապես ընտանիքի գլուխները պետք է կարևոր որոշում կայացնեին. դուրս գալ Բաբելոնից, թե մնալ այնտեղ։ Դա անելը գուցե դժվար լիներ։ Տարիքի պատճառով շատերի համար կարող էր դժվար լինել այդ ճամփորդությունը։ Հրեաներից շատերն էլ, ովքեր Բաբելոնում էին ծնվել, գուցե դժվարանային դուրս գալ այնտեղից, քանի որ Բաբելոնը իրենց հարազատ տունն էր դարձել։ Իսկ Իսրայելը նրանց նախնիների երկիրն էր։ Ոմանք էլ Բաբելոնում մեծ հարստություն էին կուտակել։ Ուստի նրանց համար հեշտ չէր լինի թողնել իրենց հարմարավետ տներն ու աշխատանքը և տեղափոխվել անծանոթ երկիր։ w23.05, էջ 14, պրբ. 1-2

5 հուլիսի, շաբաթ

Պատրաստ եղեք (Մատթ. 24։44)։

Աստծու Խոսքը հորդորում է մեզ, որ շարունակ զարգացնենք դիմացկունություն, կարեկցանք և սեր։ Ղուկաս 21։19-ում ասվում է. «Մինչև վերջ դիմանալով՝ դուք կփրկեք ձեր կյանքը»։ Կողոսացիներ 3։12-ում կարդում ենք. «Հագեք.... կարեկցանքը», իսկ 1 Թեսաղոնիկեցիներ 4։9, 10 համարներում ասվում է. «Աստված ինքն է ձեզ սովորեցնում սիրել միմյանց.... Բայց, եղբայրնե՛ր, հորդորում ենք, որ ավելի շատ սեր դրսևորեք»։ Այս խոսքերն ուղղված էին աշակերտներին, ովքեր արդեն իսկ դրսևորում էին դիմացկունություն, կարեկցանք և սեր, սակայն նրանք պետք է շարունակեին զարգացնել այդ հատկությունները։ Մենք էլ պետք է նույնն անենք։ Դրա համար քննիր, թե առաջին դարի քրիստոնյաները ինչպես են դրսևորել վերոնշյալ հատկությունները, տես նաև, թե ինչպես կարող ես ընդօրինակել նրանց և այդպիսով պատրաստ լինել մեծ նեղությանը։ Եվ երբ սկսվի մեծ նեղությունը, դու արդեն կոփված կլինես այդ հարցում և վճռականորեն կշարունակես դիմանալ։ w23.07, էջ 2, պրբ. 4; էջ 3, պրբ. 8

6 հուլիսի, կիրակի

Այնտեղ մի մեծ ճանապարհ կլինի.... որը Սրբության ճանապարհ կկոչվի (Ես. 35։8)։

Անկախ նրանից՝ օծյալների խմբին ենք պատկանում, թե «ուրիշ ոչխարների»՝ մենք պետք է մնանք «Սրբության ճանապարհին», քանի որ հոգևոր դրախտի միջով այն առաջնորդում է մեզ դեպի Թագավորության ապագա օրհնություններ (Հովհ. 10։16)։ 1919 թ.-ից միլիոնավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ դուրս են եկել Մեծ Բաբելոնից՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից, և սկսել են քայլել այդ այլաբանական ճանապարհով։ Երբ հրեաները դուրս եկան Բաբելոնից, Եհովան հոգ տարավ, որ խոչընդոտները հեռացվեն նրանց ճանապարհից (Ես. 57։14)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մերօրյա «Սրբության ճանապարհի» մասին։ Նախքան 1919 թ. Եհովան աստվածավախ մարդկանց միջոցով դարեր շարունակ հարթել է Մեծ Բաբելոնից դուրս գալու ճանապարհը (համեմատիր Եսայիա 40։3)։ Նրանք կատարել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները՝ հոգևոր ճանապարհաշինությունը, որպեսզի հետագայում ազնվասիրտ մարդիկ կարողանան դուրս գալ Մեծ Բաբելոնից և մտնեն հոգևոր դրախտ, որտեղ մաքուր երկրպագությունը վերականգնված կլիներ։ w23.05, էջ 15-16, պրբ. 8-9

7 հուլիսի, երկուշաբթի

Ծառայեք Եհովային ուրախությամբ, նրա մոտ եկեք ուրախ բացականչությամբ (Սաղ. 100։2)։

Եհովան ուզում է, որ ուրախությամբ և հոժարակամորեն ծառայենք իրեն (2 Կորնթ. 9։7)։ Ուստի հարց է առաջանում, թե արդյոք պետք է շարունակենք ձգտել մեր նպատակին, երբ այդպես վարվելու ցանկություն չունենք։ Նկատի առնենք Պողոս առաքյալի օրինակը։ Նա ասում է. «Ես ճնշում եմ իմ մարմինը և ստիպում, որ ծառայի պես ինձ ենթարկվի» (1 Կորնթ. 9։25-27)։ Պողոսը ինքն իրեն ստիպում էր անել ճիշտը, անգամ երբ հակված էր հակառակն անելու։ Եհովան ընդունեց Պողոսի ծառայությունը և վարձատրեց նրա ջանքերը (2 Տիմոթ. 4։7, 8)։ Եհովան ուրախանում է, երբ տեսնում է, որ շարունակում ենք ջանքեր թափել, անգամ երբ այդպես վարվելու ցանկություն չունենք։ Նա գիտի, որ երբեմն մենք որևէ բան անում ենք ոչ թե տվյալ բանի հանդեպ սիրուց մղված, այլ քանի որ սիրում ենք իրեն։ Եհովան ինչպես Պողոսի ջանքերը օրհնեց, այնպես էլ մեր ջանքերը կօրհնի (Սաղ. 126։5)։ Երբ տեսնենք նրա օրհնությունը, գուցե մեր մեջ մղիչ ուժ առաջանա։ w23.05, էջ 29, պրբ. 9-10

8 հուլիսի, երեքշաբթի

Եհովայի օրը գալու է (1 Թեսաղ. 5։2)։

Պողոս առաքյալը կործանվողներին համեմատեց քնած մարդկանց հետ։ Քնած ժամանակ մարդիկ չեն իմանում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, և չեն զգում, թե ինչպես է անցնում ժամանակը։ Ուստի նրանք չեն կարող իմանալ, թե ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, և չեն կարող արձագանքել դրանց։ Այսօր մարդկանց մեծ մասը հոգևոր առումով քնած է (Հռոմ. 11։8)։ Նրանք անտարբեր են այն իրադարձությունների հանդեպ, որոնք փաստում են, որ ապրում ենք «վերջին օրերում», և որ մեծ նեղությունը շատ մոտ է (2 Պետ. 3։3, 4)։ Բայց մենք հասկանում ենք, որ արթուն մնալու վերաբերյալ աստվածաշնչյան խորհուրդը օրեցօր ավելի կենսական է դառնում (1 Թեսաղ. 5։6)։ Այսօր անհրաժեշտ է, որ մտքի հանգիստ ու կայուն վիճակ ունենանք, որ կարողանանք քաղաքական և սոցիալական հարցերում չեզոք մնալ։ Որքան Եհովայի օրը մոտենա, այս հարցերում ներգրավելու ճնշումն ավելի է մեծանալու։ Բայց մենք չպետք է մտահոգվենք, թե ինչպես կվարվենք այդ ժամանակ։ Աստծու ոգին կարող է օգնել մեզ, որ մտքի հանգիստ ու կայուն վիճակ պահպանենք և իմաստուն որոշումներ կայացնենք (Ղուկ. 12։11, 12)։ w23.06, էջ 9-10, պրբ. 6-7

9 հուլիսի, չորեքշաբթի

Գերիշխա՛ն Տեր Եհովա, հիշիր ինձ, խնդրում եմ, զորացրու ինձ (Դատ. 16։28)։

Ի՞նչ է գալիս միտքդ, երբ լսում ես «Սամսոն» անունը։ Հավանաբար պատկերացնում ես արտասովոր ուժ ունեցող մի մարդու։ Սամսոնը, իրոք, այդպիսին էր։ Բայց նա մի սխալ որոշում կայացրեց, ինչը դառը հետևանքներ ունեցավ։ Սակայն Եհովան կենտրոնացավ այն բանի վրա, որ Սամսոնը, ընդհանուր առմամբ, հավատարիմ էր իրեն, և նրա օրինակը գրել տվեց Աստվածաշնչում, որ օգուտներ քաղենք։ Իր ընտրյալ ժողովրդին՝ Իսրայելին, օգնելու համար Եհովան Սամսոնի միջոցով զարմանահրաշ գործեր արեց, իսկ վերջինիս մահից դարեր անց ներշնչեց Պողոս առաքյալին, որ Սամսոնի անունը ներառի առանձնահատուկ հավատի տեր մարդկանց ցուցակում (Եբր. 11։32-34)։ Մեզ համար Սամսոնի օրինակը շատ քաջալերական կարող է լինել, քանի որ նա ապավինում էր Եհովային անգամ դժվար իրավիճակներում։ Նրա պատմությունը քաջալերական է, և մենք կարող ենք գործնական դասեր սովորել նրանից։ w23.09, էջ 2, պրբ. 1-2

10 հուլիսի, հինգշաբթի

Ձեր խնդրանքները հայտնեք [Աստծուն] (Փիլիպ. 4։6)։

Մենք ավելի դիմացկուն կդառնանք այն դեպքում, եթե հաճախակի ու ջերմեռանդորեն աղոթենք Եհովային ու պատմենք նրան մեր անհանգստությունների մասին (1 Թեսաղ. 5։17)։ Նույնիսկ եթե այս պահին ծանր փորձության միջով չես անցնում, ամեն անգամ, երբ նեղված ես լինում, շփոթված կամ վհատված, աղոթիր Եհովային և խնդրիր, որ օգնի քեզ։ Եթե այսօր իսկ քո առօրյա խնդիրները հաղթահարելու համար դիմես Աստծուն, ապագայում, երբ ավելի մեծ խնդիրների բախվես, չես վարանի այդպես վարվել և համոզված կլինես, որ Եհովան հստակ գիտի, թե երբ և ինչպես օգնի քեզ (Սաղ. 27։1, 3)։ Եթե հավատարմորեն տոկանք ներկայիս դժվարությունների ներքո, ավելի հավանական է, որ կդիմանանք ապագայում սպասվող մեծ նեղությանը (Հռոմ. 5։3)։ Շատ եղբայրներ ու քույրեր ասում են, որ հավատի յուրաքանչյուր փորձություն, որի միջով նրանք անցել են, իրենց պատրաստել է հաջորդ փորձությանը։ Դիմանալու շնորհիվ նրանց հավատն ավելացել է այն հարցում, որ Եհովան կաջակցի իրենց։ Հավատն էլ իր հերթին օգնել է նրանց հաղթահարել հաջորդ դժվարությունը (Հակ. 1։2-4)։ w23.07, էջ 3, պրբ. 7-8

11 հուլիսի, ուրբաթ

Ես կկատարեմ խնդրանքդ (Ծննդ. 19։21)։

Եհովայի խոնարհությունն ու կարեկցանքը մղում են նրան լինելու խոհեմ։ Օրինակ՝ Եհովայի խոնարհությունն ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր կործանել Սոդոմում ապրող չար մարդկանց։ Հրեշտակի միջոցով Եհովան պատվիրեց արդար Ղովտին փախչել լեռները, բայց վերջինս վախեցավ այնտեղ գնալ։ Նա աղաչեց Եհովային, որ ինքն ու իր ընտանիքը ապաստան գտնեն Սեգոր անունով փոքր քաղաքում, որը նույնպես կործանման էր ենթակա։ Եհովան կարող էր պահանջել, որ Ղովտը խստորեն հետևեր իր հրահանգներին, բայց նա կատարեց իր ծառայի խնդրանքը և արդյունքում փոխեց Սեգոր քաղաքը կործանելու իր մտադրությունը (Ծննդ. 19։18-22)։ Դարեր անց Եհովան կարեկցանք դրսևորեց Նինվեի բնակիչների հանդեպ։ Նա ուղարկեց Հովնան մարգարեին, որ հայտնի այդ քաղաքի և դրա չար բնակիչների վերահաս կործանման մասին։ Բայց երբ նինվեցիները զղջացին, Եհովան խղճաց նրանց և չկործանեց (Հովն. 3։1, 10; 4։10, 11)։ w23.07, էջ 21, պրբ. 5

12 հուլիսի, շաբաթ

Հովասին սպանեցին.... բայց [չթաղեցին] թագավորների գերեզմանոցում (2 Տար. 24։25)։

Հովասին կարելի է նմանեցնել մի ծառի, որը խոր արմատներ չուներ և կանգնած էր հենակի շնորհիվ։ Երբ հենակը, այսինքն՝ Հովիադան, այլևս չկար, հավատուրացության քամիները փչեցին, և Հովասը տապալվեց։ Մեր աստվածավախությունը չպետք է կախված լինի միայն մեր հավատակիցների, այդ թվում՝ ընտանիքի անդամների լավ ազդեցությունից։ Հոգևորապես ուժեղ մնալու համար մենք ինքներս պետք է ջանքեր թափենք, որ նվիրված մնանք Եհովային և ակնածալից վախ ունենանք նրա հանդեպ։ Դրա համար կարևոր է կանոնավորաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը, խորհրդածել դրա շուրջ և աղոթել (Երեմ. 17։7, 8; Կող. 2։6, 7)։ Իրականում, Եհովան մեզանից շատ բան չի պահանջում։ Ժողովող 12։13-ում ասվում է. «Վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները։ Դա ամենակարևոր բանն է, որ մարդ պետք է անի իր կյանքում»։ Եթե աստվածավախ լինենք, կհաղթահարենք ապագա փորձությունները և հավատարիմ կմնանք Եհովային։ Այդ դեպքում ոչինչ չի կարող վնասել նրա հետ ունեցած մեր ընկերությունը։ w23.06, էջ 19, պրբ. 17-19

13 հուլիսի, կիրակի

Ահա ես ամեն բան նոր եմ դարձնում (Հայտն. 21։5)։

Աստծու երաշխիքը սկսվում է հետևյալ խոսքերով. «Նա, ով նստած էր գահին, ասաց» (Հայտն. 21։5ա)։ Այս նախաբանին հաջորդող խոսքերը առանձնահատուկ են նրանով, որ դրանք անձամբ Եհովան է ասել. «Հայտնություն» գրքում ընդամենը երեք այդպիսի դեպք է արձանագրված։ Այսինքն՝ խոստման երաշխիքը տալիս է ոչ թե մի հզոր հրեշտակ, ոչ թե հարություն առած Հիսուս Քրիստոսը, այլ անձամբ Եհովան։ Այս հանգամանքը ընդգծում է, որ դրանից հետո ասված խոսքերը արժանահավատ են։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Ուստի մենք համոզված ենք, որ Հայտնություն 21։5, 6 համարների խոսքերը իրականություն կդառնան։ Եհովան իր խոսքը սկսում է «ահա» բառով։ «Ահա» թարգմանված հունարեն բառը հաճախ է հանդիպում «Հայտնություն» գրքում։ Իսկ ի՞նչ է հաջորդում «ահա» բառին։ Եհովան ասում է. «Ես ամեն բան նոր եմ դարձնում»։ Ճիշտ է, խոսքը ապագա իրադարձությունների մասին է, բայց նա այնքան վստահ է դրանց կատարման մեջ, որ խոսում է այնպես, ասես դրանք արդեն կատարվում են (Ես. 46։10)։ w23.11, էջ 3-4 պրբ. 7-8

14 հուլիսի, երկուշաբթի

[Նա] դուրս գնաց ու դառնագին լաց եղավ (Մատթ. 26։75)։

Պետրոս առաքյալը երբեմն թերանում էր։ Ուշադրություն դարձնենք նրա կյանքից մի քանի դրվագի։ Երբ Հիսուսն ասաց, որ մարգարեության համաձայն՝ տառապելու և մահանալու է, Պետրոսը սաստեց նրան (Մարկ. 8։31-33)։ Բացի այդ՝ Պետրոսն ու մյուս առաքյալները շարունակ վիճում էին, թե ով է իրենցից մեծը (Մարկ. 9։33, 34)։ Իսկ Հիսուսի երկրային կյանքի վերջին գիշերը Պետրոսը, պահի ազդեցության տակ, կտրեց ներկաներից մեկի ականջը (Հովհ. 18։10)։ Այդ նույն գիշեր մարդավախությանը տրվելով՝ նա երեք անգամ ուրացավ իր ընկերոջը՝ Հիսուսին, որից հետո դառնագին լաց եղավ (Մարկ. 14։66-72)։ Հիսուսը չլքեց իր վհատված առաքյալին։ Հարություն առնելուց հետո նա Պետրոսին հնարավորություն տվեց փաստելու, որ սիրում է իրեն, և հանձնարարեց, որ խոնարհաբար հոգ տանի իր գառների մասին՝ հովվելով նրանց (Հովհ. 21։15-17)։ Պետրոսը պատրաստակամորեն ընդունեց այդ հանձնարարությունը։ Պենտեկոստեի օրը նա Երուսաղեմում էր, նրանց թվում, ովքեր օծվեցին սուրբ ոգով։ w23.09, էջ 22, պրբ. 6-7

15 հուլիսի, երեքշաբթի

Հովվի՛ր իմ գառնուկներին (Հովհ. 21։16)։

Պետրոսը երեցներին հետևյալ հորդորը տվեց. «Հովվեք Աստծու հոտը» (1 Պետ. 5։1-4)։ Մենք գիտենք, որ որպես երեց՝ դու սիրում ես քո եղբայրներին ու քույրերին և ցանկանում ես «հովվել» նրանց։ Սակայն երբեմն գուցե այնքան զբաղված կամ հոգնած լինես, որ չկարողանաս լիարժեքորեն կատարել այդ հանձնարարությունը։ Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել։ Սրտանց աղոթիր Եհովային քո մտահոգությունների մասին։ Այդ առնչությամբ Պետրոս առաքյալը գրել է. «Ով ծառայում է, թող դա անի՝ ապավինելով Աստծու տված զորությանը» (1 Պետ. 4։11)։ Հնարավոր է, որ հավատակիցներդ բախվում են այնպիսի խնդիրների, որոնք այս աշխարհում լիովին չեն լուծվի։ Սակայն հիշիր, որ մեր «հովվապետը»՝ Հիսուս Քրիստոսը, կարող է օգնել նրանց այն հարցերում, որոնք լուծելը քո ուժերից վեր է։ Նա դա կարող է անել թե՛ հիմա, թե՛ նոր աշխարհում։ Եհովան երեցներից պարզապես ակնկալում է, որ նրանք սիրեն իրենց հավատակիցներին, հովվեն նրանց և «հոտին օրինակ լինեն»։ w23.09, էջ 29-30, պրբ. 13-14

16 հուլիսի, չորեքշաբթի

Եհովան գիտի, որ իմաստուն մարդկանց դատողությունները փուչ են (1 Կորնթ. 3։20)։

Մենք օգնության համար չպետք է դիմենք մարդկային տրամաբանություններին։ Եթե Աստծու օրենքներն արհամարհող մարդկանց տեսանկյունից նայենք հարցերին, գուցե սկսենք անտեսել Եհովային և նրա չափանիշները (1 Կորնթ. 3։19)։ «Այս աշխարհի իմաստությունը» հաճախ մարդկանց մղում է բավարարել իրենց մարմնական ցանկությունները։ Պերգամոնում և Թյուատիրում ապրող որոշ քրիստոնյաներ որդեգրել էին կռապաշտության և անբարոյության վերաբերյալ այդ քաղաքներում տարածված տեսակետները։ Հիսուսը խիստ խորհուրդ տվեց այդ ժողովներին, քանի որ նրանք հանդուրժում էին սեռական անբարոյությունը (Հայտն. 2։14, 20)։ Այսօր մեր շրջապատի մարդիկ ճնշում են մեզ վրա, որ ընդունենք նրանց սխալ տեսակետները։ Մեր ընտանիքի անդամներն ու ծանոթները գուցե փորձեն ազդել մեր զգացմունքների վրա և համոզեն մեզ փոխզիջումների գնալ։ Օրինակ՝ նրանք թերևս պնդեն, որ բարոյապես մաքուր մնալը այդքան էլ կարևոր չէ, և որ Աստվածաշնչի բարոյական չափանիշները հնացած են։ Երբեմն մեզ գուցե թվա, թե Եհովայի տված առաջնորդությունը այնքան էլ հստակ չէ։ Հնարավոր է՝ նույնիսկ գայթակղություն առաջանա «գրվածից այն կողմ անցնելու» (1 Կորնթ. 4։6)։ w23.07, էջ 16, պրբ. 10-11

17 հուլիսի, հինգշաբթի

Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված (Առակ. 17։17)։

Մարիամը՝ Հիսուսի մայրը, զորանալու կարիք ուներ։ Նա դեռ ամուսնացած չէր, բայց պետք է հղիանար։ Նա երեխաներ մեծացնելու փորձ չուներ, բայց պետք է հոգ տաներ մի երեխայի մասին, որը ապագայում դառնալու էր Մեսիան։ Բացի այդ՝ Մարիամի համար դժվար էր լինելու իր նշանածին՝ Հովսեփին, ասել, որ թեև ոչ ոքի հետ սեռական հարաբերություն չի ունեցել, բայց հղի է (Ղուկ. 1։26-33)։ Ինչպե՞ս Մարիամը ուժ գտավ։ Նա դիմեց ուրիշների օգնությանը։ Օրինակ՝ նա խնդրեց Գաբրիել հրեշտակին, որ հավելյալ մանրամասներ հայտնի իր հանձնարարության հետ կապված (Ղուկ. 1։34)։ Դրանից կարճ ժամանակ անց նա ուղևորվեց դեպի Հուդայի «լեռնային շրջաններ»՝ այցելելու իր բարեկամուհուն՝ Եղիսաբեթին։ Եղիսաբեթը գովեց Մարիամին և Եհովայից ներշնչված՝ մի քաջալերական մարգարեություն հայտնեց նրա՝ դեռ չծնված որդու վերաբերյալ (Ղուկ. 1։39-45)։ Մարիամն ասաց, որ Եհովան «գործել է իր զորեղ բազկով» (Ղուկ. 1։46-51)։ Եհովան Գաբրիել հրեշտակի ու Եղիսաբեթի միջոցով զորացրեց Մարիամին։ w23.10, էջ 14-15, պրբ. 10-12

18 հուլիսի, ուրբաթ

[Նա] մեզ թագավորներ ու քահանաներ դարձրեց իր Աստծու և Հոր համար (Հայտն. 1։6)։

Քրիստոսի աշակերտներից միայն սահմանափակ թվով մարդիկ են օծվել սուրբ ոգով, և նրանք հատուկ փոխհարաբերություններ են վայելում Եհովայի հետ։ Այս 144 000 անհատները Հիսուսի հետ երկնքում ծառայելու են որպես քահանաներ (Հայտն. 14։1)։ Խորանի Սրբությունը խորհրդանշում է երկրի վրա որպես Աստծու որդիներ ոգուց ծնված լինելու նրանց կարգավիճակը (Հռոմ. 8։15-17)։ Խորանի Սրբությունների Սրբությունը խորհրդանշում է երկինքը՝ Եհովայի բնակության վայրը։ «Վարագույրը», որը Սրբությունը բաժանում է Սրբությունների Սրբությունից, ներկայացնում է Հիսուսի մարդկային մարմինը։ Այն խոչընդոտ էր հանդիսանում, որ նա մտներ երկինք՝ որպես հոգևոր տաճարի մեծ Քահանայապետ։ Իր մարդկային մարմինը մարդկության համար զոհաբերելով՝ Հիսուսը բոլոր օծյալ քրիստոնյաների համար բացեց երկնային կյանքի ճանապարհը։ Այդ երկնային պարգևը ստանալու համար նրանք նույնպես պետք է թողնեն իրենց ֆիզիկական մարմինները (Եբր. 10։19, 20; 1 Կորնթ. 15։50)։ w23.10, էջ 28, պրբ. 13

19 հուլիսի, շաբաթ

Ժամանակը չի հերիքի, եթե պատմեմ Գեդեոնի.... մասին (Եբր. 11։32)։

Գեդեոնը մեղմությամբ պատասխանեց, երբ եփրեմյանները քննադատեցին իրեն (Դատ. 8։1-3)։ Նա բարկությամբ չարձագանքեց, այլ խոնարհություն դրսևորեց՝ լսելով նրանց անհանգստությունները և նրբանկատորեն հարթելով լարված իրավիճակը։ Քննադատության ենթարկվելիս իմաստուն երեցները կընդօրինակեն Գեդեոնին, եթե ուշադրությամբ լսեն և մեղմությամբ պատասխանեն (Հակ. 3։13)։ Այդպիսով՝ նրանք կնպաստեն ժողովի խաղաղությանը։ Երբ Գեդեոնին գովաբանեցին մադիանացիների դեմ տարած հաղթանակի համար, նա ուշադրությունը Եհովայի վրա հրավիրեց (Դատ. 8։22, 23)։ Նմանապես երեցները, երբ որևէ գործում հաջողության են հասնում, կարող են փառքը Եհովային ուղղել (1 Կորնթ. 4։6, 7)։ Օրինակ, երբ երեցին գովում են իր ուսուցողական հմտությունների համար, նա կարող է ուշադրությունը հրավիրել կրթության աղբյուրի՝ Աստվածաշնչի կամ Եհովայի կազմակերպության տրամադրած ուսուցման վրա։ Լավ կլինի, որ երեցները երբեմն մտածեն, թե արդյոք իրենց ուսուցանելու կերպը անհարկի ուշադրություն չի հրավիրում իրենց վրա։ w23.06, էջ 4, պրբ. 7-8

20 հուլիսի, կիրակի

Ձեր մտքերը իմ մտքերը չեն (Ես. 55։8)։

Եթե մեր աղոթքներն անպատասխան են մնում, կարող ենք մտածել. «Արդյո՞ք ճիշտ բաների համար եմ աղոթում»։ Հաճախ մեզ թվում է՝ գիտենք՝ ինչն է լավագույնը մեզ համար։ Բայց մենք կարող ենք սխալվել։ Գուցե ինչ-որ խնդրի հետ կապված կոնկրետ լուծում ենք խնդրում Եհովայից, բայց պետք է հիշենք, որ նա թերևս այդ խնդիրը լուծելու ավելի լավ տարբերակ ունի։ Բացի այդ՝ հնարավոր է՝ մեր խնդրածը ներդաշնակ չէ Աստծու կամքին (1 Հովհ. 5։14)։ Օրինակ՝ երկու ծնող խնդրում էին, որ Եհովան իրենց երեխային ճշմարտության մեջ պահի։ Առաջին հայացքից այդ խնդրանքը տեղին է թվում։ Սակայն Եհովան ոչ ոքի չի ստիպում ծառայել իրեն։ Նա ուզում է, որ բոլորը, այդ թվում՝ մեր երեխաները, ինքնուրույն որոշեն պաշտել իրեն, թե ոչ (2 Օրենք 10։12, 13; 30։19, 20)։ Փոխարենը ծնողները կարող էին խնդրել, որ Աստված օգնի իրենց հասնել երեխայի սրտին, որպեսզի նա մղվի սիրելու նրան և դառնալու նրա ընկերը (Առակ. 22։6; Եփես. 6։4)։ w23.11, էջ 21, պրբ. 5; էջ 23, պրբ. 12

21 հուլիսի, երկուշաբթի

Շարունակ մխիթարեք միմյանց (1 Թեսաղ. 4։18)։

Ինչո՞ւ ենք ասում, որ ուրիշներին մխիթարելը սեր դրսևորելու կարևոր կերպերից է։ Աստվածաշնչի մասին մի աշխատությունում ասվում է, որ Պողոսի օգտագործած «մխիթարել» բառը նշանակում է «կանգնել մեկի կողքին և քաջալերել նրան, երբ նա ծանր փորձությունների միջով է անցնում»։ Մխիթարելով նեղության մեջ եղող մեր հավատակցին՝ մենք օգնում ենք նրան վեր կենալ և շարունակել քայլել կյանքի ճանապարհով։ Ուստի ամեն անգամ, երբ մխիթարում ենք մեր հավատակցին, ցույց ենք տալիս, որ սիրում ենք նրան (2 Կորնթ. 7։6, 7, 13)։ Կարեկցանք դրսևորելն ու մխիթարելը սերտորեն կապված են։ Կարեկից մարդը մղվում է մխիթարելու ուրիշներին և թեթևացնելու նրանց ցավը։ Հետևաբար նախ՝ մենք կարեկցում ենք մարդկանց, ապա՝ մխիթարում նրանց։ Պողոսը ցույց տվեց, որ Եհովան էլ է այդպես վարվում։ Նա ասաց, որ Եհովան «գթասրտության Հայրն [է] և ամենայն մխիթարության Աստվածը» (2 Կորնթ. 1։3)։ w23.11, էջ 9-10, պրբ. 8-10

22 հուլիսի, երեքշաբթի

Ցնծանք, երբ նեղությունների ենք բախվում (Հռոմ. 5։3)։

Քրիստոսի բոլոր հետևորդներն էլ նեղություններ են ունենում։ Նկատի առնենք Պողոս առաքյալի օրինակը։ Նա թեսաղոնիկեցիներին գրել է. «Երբ ձեզ հետ էինք, նախազգուշացնում էինք, որ պետք է նեղություններ կրենք.... հենց այդպես էլ լինում է» (1 Թեսաղ. 3։4)։ Իսկ կորնթացիներին նա հետևյալն է գրել. «Եղբայրնե՛ր, ուզում ենք՝ տեղյակ լինեք, թե ինչ փորձության բախվեցինք.... նույնիսկ չգիտեինք՝ ողջ կմնանք, թե ոչ» (2 Կորնթ. 1։8; 11։23-27)։ Այսօր էլ քրիստոնյաները պետք է ակնկալեն, որ ինչ-որ տեսակի նեղություն են կրելու (2 Տիմոթ. 3։12)։ Հիսուսին հավատալու և նրա հետևորդը դառնալու համար հնարավոր է՝ ընկերներդ ու հարազատներդ թշնամաբար են վարվել քեզ հետ։ Կամ՝ գուցե ամեն ինչում ազնիվ լինելու քո վճռականության պատճառով խնդիրներ ես ունեցել աշխատավայրում (Եբր. 13։18)։ Թերևս քարոզչական ծառայությանը մասնակցելիս էլ պետական պաշտոնյաների կողմից խոչընդոտների ես հանդիպել։ Պողոսն ասաց, որ անկախ նրանից, թե ինչ դժվարության կբախվենք, պետք է ուրախ լինենք։ w23.12, էջ 10-11, պրբ. 9-10

23 հուլիսի, չորեքշաբթի

Դուք գլխիս մեծ փորձանք բերեցիք (Ծննդ. 34։30)։

Հակոբի կյանքում շատ խնդիրներ եղան։ Նրա երկու որդիները՝ Շմավոնն ու Ղևին, խայտառակեցին իրենց ընտանիքը և անարգանք բերեցին Եհովայի անվանը։ Բացի այդ՝ նրա սիրելի կինը՝ Ռաքելը, երկրորդ որդուն ծննդաբերելիս մահացավ։ Իսկ տարիներ անց սաստիկ սովի պատճառով Հակոբը տարեց հասակում ստիպված եղավ տեղափոխվել Եգիպտոս (Ծննդ. 35։16-19; 37։28; 45։9-11, 28)։ Չնայած այս ամենին՝ Հակոբը երբեք չկորցրեց հավատը Եհովայի և նրա խոստումների հանդեպ։ Եհովան էլ իր հերթին ցույց տվեց, որ Հակոբն ունի իր հավանությունը։ Օրինակ՝ նրա օրհնությամբ Հակոբը նյութապես բարգավաճում էր։ Բացի այդ՝ Եհովան այնպես արեց, որ տարիներ անց նա հանդիպի իր որդուն՝ Հովսեփին, ում երկար ժամանակ մեռած էր համարում։ Կարելի է պատկերացնել, թե որքան երախտապարտ էր Հակոբը Եհովային։ Աստծու հետ մտերիմ լինելու շնորհիվ նա կարողացավ հաղթահարել իր դժվարությունները (Ծննդ. 30։43; 32։9, 10; 46։28-30)։ Մենք նույնպես կարող ենք դիմանալ կյանքի անսպասելի հարվածներին, եթե մտերիմ մնանք Եհովայի հետ։ w23.04, էջ 15, պրբ. 6-7

24 հուլիսի, հինգշաբթի

Եհովան իմ Հովիվն է։ Ես ոչ մի բանի պակաս չեմ ունենա (Սաղ. 23։1)։

23-րդ սաղմոսում Դավիթն արտահայտում է իր համոզվածությունը այն բանում, որ Եհովան սիրում և հոգ է տանում իր մասին։ Նա նկարագրում է իր և իր Հովվի՝ Եհովայի միջև եղած մտերմությունը՝ ջերմ կապվածությունը։ Դավիթն իրեն ապահով ձեռքերում էր զգում և թույլ էր տալիս, որ Եհովան առաջնորդի իրեն։ Նա լիովին ապավինում էր նրան և գիտեր, որ Եհովան կշարունակի սեր դրսևորել իր հանդեպ իր ողջ կյանքում։ Եհովան միշտ ապահովում էր նրան ամեն անհրաժեշտ բանով։ Դավիթը նաև վայելում էր Եհովայի ընկերությունը և ուներ նրա հավանությունը։ Դրա համար էլ համոզված էր, որ անկախ նրանից, թե ինչ կլինի ապագայում, Եհովան կշարունակի հոգալ իր բոլոր կարիքների մասին։ Եհովայի սիրո հանդեպ ունեցած Դավթի վստահությունն այնքան ամուր էր, որ օգնում էր նրան հաղթահարել ցանկացած մտահոգություն և ապրել երջանիկ ու բավարարված կյանքով (Սաղ. 16։11)։ w24.01, էջ 28-29, պրբ. 12-13

25 հուլիսի, ուրբաթ

Ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև այս աշխարհի վախճանի ժամանակները (Մատթ. 28։20)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եհովայի ժողովուրդը շատ երկրներում որոշ չափով խաղաղություն և ազատություն է վայելել, ինչի շնորհիվ կարողացել է առաջ տանել քարոզչական գործը։ Այդպես քարոզչությունը մեծ թափ է առել։ Կառավարիչ մարմնի անդամները շարունակում են հետևել Քրիստոսի առաջնորդությանը։ Նրանք ուզում են, որ ժողովներին ուղարկված առաջնորդությունը արտացոլի Եհովայի և Հիսուսի մտածելակերպը։ Կառավարիչ մարմինը շրջանային վերակացուների և երեցների միջոցով առաջնորդությունը փոխանցում է ժողովներին։ Հիշենք, որ օծյալ երեցները Քրիստոսի «աջ ձեռքում» են (Հայտն. 2։1)։ Բոլոր երեցներն էլ, այդ թվում՝ օծյալ երեցները, անկատար են և սխալներ են թույլ տալիս, ինչպես որ Մովսեսը, Հեսուն և առաքյալները (Թվեր 20։12; Հեսու 9։14, 15; Հռոմ. 3։23)։ Բայց մենք հստակ տեսնում ենք, որ Հիսուսը շարունակ առաջնորդում է հավատարիմ ծառային և սուրբ ոգով նշանակված երեցներին։ Ուստի մենք բոլոր պատճառներն ունենք վստահելու այն առաջնորդությանը, որը տրվում է նրանց միջոցով, ովքեր պատասխանատու են քարոզչական գործի համար։ w24.02, էջ 23, պրբ. 13-14

26 հուլիսի, շաբաթ

Ընդօրինակեք Աստծուն որպես նրա սիրելի զավակներ (Եփես. 5։1)։

Մենք կարող ենք ուրախացնել Եհովային՝ նրա մասին խոսելով ջերմությամբ, գնահատանքով և սիրով։ Ծառայության ժամանակ ձգտում ենք հիշել, որ մեր գլխավոր նպատակն է օգնել մարդկանց, որ մոտենան մեր սիրառատ Հորը և նրա հանդեպ ունենան այն նույն զգացումները, ինչ մենք (Հակ. 4։8)։ Մենք մեծ հաճույք ենք ստանում, երբ մարդկանց ցույց ենք տալիս, թե ինչպես է Աստվածաշունչը նկարագրում Եհովային՝ բացահայտելով նրա սերը, արդարությունը, իմաստությունը, զորությունը և մյուս հրաշալի հատկությունները։ Երբ ձգտում ենք ընդօրինակել Եհովային, գովաբանում ենք նրան և ուրախացնում ենք նրա սիրտը։ Արդյունքում մարդիկ տեսնում են, որ տարբերվում ենք այս չար աշխարհից, և թերևս նրանց հետաքրքրում է, թե ինչու (Մատթ. 5։14-16)։ Առօրյայում մարդկանց հետ առնչվելիս մենք կարող ենք բացատրել դրա պատճառը։ Անկեղծ սիրտ ունեցողները կցանկանան ճանաչել մեր Աստծուն։ Եհովային այդպես գովաբանելով՝ հաճեցնում ենք նրան (1 Տիմոթ. 2։3, 4)։ w24.02, էջ 10, պրբ. 7

27 հուլիսի, կիրակի

Կարողա[ցիր] քաջալերել.... [և] ուղղել (Տիտոս 1։9)։

Հոգևորապես հասունանալու համար պետք է որոշ հմտություններ ձեռք բերես։ Դրանք կօգնեն, որ պատասխանատվություններ ստանձնես ժողովում, քո կամ ընտանիքիդ կարիքները հոգալու համար որևէ աշխատանք կատարես և ուրիշների հետ լավ հարաբերություններ ունենաս։ Օրինակ՝ սովորիր վարժ կարդալ և ճիշտ գրել։ Աստվածաշնչում ասվում է, որ երջանիկ ու հաջողակ մարդը ամեն օր կարդում է Աստծու Խոսքը և խորհրդածում դրա շուրջ (Սաղ. 1։1-3)։ Այդպես նա ծանոթանում է Եհովայի մտածելակերպին, ինչի արդյունքում սովորում է առողջ դատել և տրամաբանել (Առակ. 1։3, 4)։ Մեր եղբայրներն ու քույրերը Աստվածաշնչի վրա հիմնված առաջնորդություն և խորհուրդ ստանալու կարիք ունեն, իսկ այդ հարցում նրանց կարող են օգնել հոգևորապես հասուն եղբայրները։ Լավ գրել-կարդալ իմանալը կօգնի քեզ բովանդակալից և հավատ զորացնող ելույթներ ու մեկնաբանություններ պատրաստել։ Դրա շնորհիվ կկարողանաս նաև իմաստալից գրառումներ անել, որոնք կօգնեն՝ ամրացնես հավատդ և քաջալերես ուրիշներին։ w23.12, էջ 26-27, պրբ. 9-11

28 հուլիսի, երկուշաբթի

Նա, ով միավորված է ձեզ հետ, ավելի մեծ է, քան նա, ով միավորված է աշխարհի հետ (1 Հովհ. 4։4)։

Երբ վախով ես համակվում, մտածիր, թե ինչեր է Եհովան անելու ապագայում, երբ Սատանան այլևս չլինի։ 2014 թ. տարածաշրջանային համաժողովի ծրագրում մի ցուցադրում կար, որում հայրը իր ընտանիքի հետ քննարկում էր 2 Տիմոթեոս 3։1-5 համարները։ Նրանք պատկերացնում էին, թե ինչ ձևակերպում կունենային այդ խոսքերը, եթե դրանք նկարագրեին այն մարդկանց, ովքեր ապրելու են դրախտում. «Նոր աշխարհում ամենաերջանիկ ժամանակներն են լինելու։ Որովհետև մարդիկ կլինեն իրար սիրող, հոգևոր գանձերը սիրող, համեստ, խոնարհ, Աստծուն փառաբանող, ծնողներին հնազանդ, շնորհակալ, հավատարիմ, իրենց ընտանիքների հանդեպ մեծ կապվածություն ունեցող, համաձայնության եկող, ուրիշների մասին միշտ լավը խոսող, ինքնատիրապետում ունեցող, մեղմ, առաքինություն սիրող, վստահելի, զիջող, խոնարհամիտ, աստվածասեր, քան հաճոյասեր, Աստծու հանդեպ իսկական նվիրվածություն ունեցող։ Այսպիսիների հետ մտերիմ եղեք»։ Իսկ դու ընտանիքիդ անդամների կամ հավատակիցներիդ հետ պատկերացրե՞լ ես, թե ինչպիսին կլինի կյանքը նոր աշխարհում։ w24.01, էջ 6, պրբ. 13-14

29 հուլիսի, երեքշաբթի

Դու ունես իմ հավանությունը (Ղուկ. 3։22)։

Աստվածաշունչն ասում է. «Եհովան ուրախանում է իր ժողովրդով» (Սաղ. 149։4)։ Անչափ քաջալերական է իմանալ, որ Եհովայի ժողովուրդը՝ որպես խումբ, ունի նրա հավանությունը։ Բայց ոմանք երբեմն գուցե այնքան վհատվեն, որ մտածեն. «Իսկ անձամբ ես ունե՞մ Եհովայի հավանությունը»։ Աստվածաշնչյան ժամանակներում Եհովայի հավատարիմ ծառաներից շատերն են նման կասկածներ ունեցել (1 Սամ. 1։6-10; Հոբ 29։2, 4; Սաղ. 51։11)։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ չնայած անկատարությանը՝ մենք կարող ենք ձեռք բերել Եհովայի հավանությունը։ Ինչպե՞ս։ Մենք պետք է հավատ դրսևորենք Հիսուս Քրիստոսի հանդեպ և մկրտվենք (Հովհ. 3։16)։ Մկրտվելով՝ հանրորեն ցույց ենք տալիս, որ զղջացել ենք մեր մեղքերի համար և խոստացել ենք Աստծուն նրա կամքը կատարել (Գործ. 2։38; 3։19)։ Երբ այդպես ենք վարվում, փաստում ենք, որ ուզում ենք մտերմանալ Եհովայի հետ, ինչը շատ է ուրախացնում նրան։ Քանի դեռ ապրում ենք մեր նվիրման համաձայն, Եհովան հավանում է մեզ և իր մտերիմ ընկերն է համարում (Սաղ. 25։14)։ w24.03, էջ 26, պրբ. 1-2

30 հուլիսի, չորեքշաբթի

Մենք չենք կարող չխոսել մեր տեսածի ու լսածի մասին (Գործ. 4։20)։

Ընդօրինակելով աշակերտներին՝ մենք կարող ենք շարունակել քարոզել, նույնիսկ երբ իշխանությունները արգելում են դա անել։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան կօգնի մեզ կատարել մեր ծառայությունը։ Ուստի Եհովայից աղոթքով խնդրիր, որ քաջություն և իմաստություն տա, ինչպես նաև օգնի դիմանալ դժվարություններին։ Մեզանից շատերը բախվում են տարբեր դժվարությունների՝ հիվանդություն, էմոցիոնալ խնդիրներ, հարազատի կորուստ, ընտանեկան խնդիրներ, հալածանք և այլն։ Իսկ համավարակն ու պատերազմները այս դժվարությունների դեմ պայքարն ավելի են բարդացնում։ Եթե դու էլ ես նման բաների միջով անցնում, դատարկիր սիրտդ Եհովայի առաջ։ Պատմիր նրան քո իրավիճակի մասին, ինչպես կպատմեիր մտերիմ ընկերոջդ։ Համոզված եղիր, որ Եհովան «հոգ է տանում [քեզ] համար» (1 Պետ. 5։6, 7)։ Աղոթքում հարատևելը կօգնի, որ «դիմակայենք դժվարություններին» (Հռոմ. 12։12)։ Եհովան գիտի, թե իր ծառաները ինչերի միջով են անցնում։ Նա «լսում է նրանց օգնության աղաղակը» (Սաղ. 145։18, 19)։ w23.05, էջ 5-6, պրբ. 12-15

31 հուլիսի, հինգշաբթի

Շարունակ հավաստիացեք, թե ինչն է ընդունելի Տիրոջը (Եփես. 5։10)։

Կարևոր որոշման առաջ կանգնելիս պետք է հասկանանք, թե «որն է Եհովայի կամքը», և վարվենք դրա համաձայն (Եփես. 5։17)։ Երբ Աստվածաշնչում մեր իրավիճակի հետ կապված սկզբունքներ ենք փնտրում, տվյալ հարցի վերաբերյալ Աստծու մտածելակերպն ենք ձեռք բերում։ Իսկ այդ սկզբունքները կիրառելով՝ ավելի հավանական է, որ ճիշտ որոշում կկայացնենք։ «Չարը», այսինքն՝ մեր թշնամին՝ Սատանան, ուզում է, որ միշտ զբաղված լինենք՝ այս աշխարհում որոշակի նպատակների ձգտելով, և ժամանակ չունենանք Աստծուն ծառայելու համար (1 Հովհ. 5։19)։ Եթե տեղի տանք Սատանային, Եհովային ծառայելու կերպեր փնտրելու փոխարեն կսկսենք կենտրոնանալ գումար վաստակելու, բարձրագույն կրթություն ստանալու և այս աշխարհում կարիերա ստեղծելու վրա։ Դա ցույց կտա, որ մեզ վրա սկսել է ազդել այս աշխարհի մտածելակերպը։ Ինչ խոսք, նման բաները ինքնին սխալ չեն, բայց դրանք երբեք չպետք է առաջին տեղում լինեն մեր կյանքում։ w24.03, էջ 24, պրբ. 16-17

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը