Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • այսօր

15 օգոստոսի, ուրբաթ

Նա.... առանձնացավ նրանցից՝ վախենալով թլփատված մարդկանց կարծիքից (Գաղ. 2։12)։

Պետրոս առաքյալը անգամ օծվելուց հետո ստիպված էր պայքարել իր թուլությունների դեմ։ 36 թ.-ին նա ականատես եղավ, թե ինչպես Աստված սուրբ ոգով օծեց Կոռնելիոսին, ով հրեա չէր։ Դա հստակ ցույց տվեց, որ «Աստված կողմնակալ չէ», և որ այլազգիները կարող են քրիստոնեական ժողովի մի մասը լինել (Գործ. 10։34, 44, 45)։ Այդուհետ Պետրոսը սկսեց ուտել այլազգիների հետ, ինչը նախկինում երբեք չէր անի։ Բայց որոշ հրեա քրիստոնյաներ կարծում էին, որ հրեաներն ու այլազգիները չեն կարող միասին ուտել։ Եվ երբ այդպիսի տեսակետ ունեցող որոշ եղբայրներ եկան Անտիոք, Պետրոսը այլևս այլազգիների հետ չէր ուտում, քանի որ վախենում էր վիրավորել հրեա քրիստոնյաներին։ Պողոս առաքյալը, տեսնելով այդ կեղծավորությունը, հանրորեն հանդիմանեց նրան (Գաղ. 2։13, 14)։ Չնայած այդ սխալին՝ Պետրոսը չհուսահատվեց։ w23.09, էջ 22, պրբ. 8

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

16 օգոստոսի, շաբաթ

Նա.... հաստատուն կդարձնի [ձեզ] (1 Պետ. 5։10)։

Անկեղծ ինքնաքննություն անելու արդյունքում թերևս նկատես, որ բարելավումներ անելու կարիք ունես։ Բայց մի՛ վհատվիր։ «Տիրոջ բարությունը» կօգնի քեզ շտկվել (1 Պետ. 2։3)։ Պետրոս առաքյալի հետևյալ խոսքերը հավաստիացնում են մեզ դրանում. «Աստված.... ավարտին կհասցնի ձեր ուսուցումը։ Նա կզորացնի ձեզ»։ Մի առիթով Պետրոսը այնպիսի զգացում ուներ, որ արժանի չէ լինելու Աստծու Որդու կողքին (Ղուկ. 5։8)։ Բայց Եհովայի և Հիսուսի հոգատարության շնորհիվ Պետրոսը կարողացավ շարունակել հավատարմորեն հետևել Քրիստոսին։ Արդյունքում Եհովան թույլ տվեց նրան մտնել «մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական Թագավորությունը» (2 Պետ. 1։11)։ Ի՜նչ հրաշալի վարձատրություն։ Եթե դու էլ Պետրոսի պես՝ չհանձնվես և թույլ տաս, որ Եհովան կրթի քեզ, դու նույնպես կվարձատրվես հավիտենական կյանքով։ Դու «կգնաս դեպի [քո] հավատի վերջնագիծը՝ դեպի փրկություն» (1 Պետ. 1։9)։ w23.09, էջ 31, պրբ. 16-17

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

17 օգոստոսի, կիրակի

Երկրպագե՛ք նրան, ով ստեղծել է երկինքը [և] երկիրը (Հայտն. 14։7)։

Խորանը մեկ գավիթ ուներ, որը ցանկապատով առանձնացված բացօթյա ընդարձակ տարածք էր, որտեղ քահանաները իրենց պարտականություններն էին կատարում։ Ողջակեզի մեծ զոհասեղանը, որը պղնձից էր, գտնվում էր գավիթում։ Այնտեղ էր նաև պղնձե ավազանը, որի մեջ լցված ջրով քահանաները լվացվում էին նախքան իրենց սուրբ ծառայությունը կատարելը (Ելք 30։17-20; 40։6-8)։ Այսօր օծյալ մնացորդը երկրի վրա հավատարմորեն ծառայում է հոգևոր տաճարի ներսի գավիթում։ Ջրով լի մեծ ավազանը նրանց համար կարևոր հիշեցում է, որ բոլոր քրիստոնյաները պետք է բարոյապես ու հոգևորապես մաքուր լինեն։ Իսկ որտե՞ղ է երկրպագություն մատուցում «մեծ բազմությունը»։ Հովհաննես առաքյալը տեսավ, որ նրանք, «կանգնած են գահի.... առջև» և «օր ու գիշեր [Աստծու] տաճարում սուրբ ծառայություն են մատուցում»։ Մեծ բազմությունը այսօր դա անում է երկրի վրա՝ հոգևոր տաճարի դրսի գավիթում (Հայտն. 7։9, 13-15)։ Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային, որ մեզ հնարավորություն է տվել մաքուր երկրպագություն մատուցելու իրեն իր մեծ հոգևոր տաճարում։ w23.10, էջ 28, պրբ. 15-16

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը