Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • այսօր

22 օգոստոսի, ուրբաթ

Հասունանանք՝ դառնալով Քրիստոսի պես լիովին հասուն (Եփես. 4։13)։

Եղբայրը պետք է սովորի լավ հաղորդակցվել, այսինքն՝ ուշադիր լսի իր զրուցակցին և հասկանա նրա մտքերն ու զգացմունքները (Առակ. 20։5)։ Նա կարող է նույնիսկ սովորել հասկանալ դիմացինին՝ նրա ձայնի տոնից, դեմքի արտահայտությունից և ժեստերից։ Այս հմտությունը հնարավոր չէ զարգացնել՝ առանց մարդկանց հետ ժամանակ անցկացնելու։ Օրինակ, եթե մարդկանց հետ հաղորդակցվես միայն էլեկտրոնային նամակների կամ տեքստային հաղորդագրությունների միջոցով, ապա երես առ երես շփվելը դժվար կլինի քեզ համար։ Ուստի մարդկանց հետ ֆիզիկապես շփվելու առիթներ ստեղծիր (2 Հովհ. 12)։ Հասուն եղբայրը պետք է նաև կարողանա հոգալ իր և իր ընտանիքի կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Լավ կլինի՝ ինչ-որ հմտություն ձեռք բերես, որ հետագայում կարողանաս աշխատանք գտնել (Գործ. 18։2, 3; 20։34; Եփես. 4։28)։ Այնպիսի մարդու համբավ ունեցիր, ով ջանասեր է և իր գործը միշտ ավարտին է հասցնում։ Եթե այդպես վարվես, աշխատանք գտնելու և այն չկորցնելու հավանականությունը ավելի մեծ կլինի։ w23.12, էջ 27, պրբ. 12-13

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

23 օգոստոսի, շաբաթ

Եհովայի օրը գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով (1 Թեսաղ. 5։2)։

Աստվածաշնչում «Եհովայի օրը» արտահայտությունը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Եհովան դատաստան է տեսնում իր թշնամիների նկատմամբ և փրկում է իր ժողովրդին։ Անցյալում եղել են դեպքեր, երբ Եհովան դատաստան է տեսել որոշ ազգերի նկատմամբ (Ես. 13։1, 6; Եզեկ. 13։5; Սոփ. 1։8)։ Մեր ժամանակներում «Եհովայի օրը» կսկսվի Մեծ Բաբելոնի վրա հարձակումով և կավարտվի Արմագեդոն պատերազմով։ Այդ «օրը» փրկվելու համար մենք պետք է այսօրվանից պատրաստվենք։ Հիսուսը հորդորեց «պատրաստ լինել» «մեծ նեղությանը», ինչը ցույց է տալիս, որ դա շարունակական պրոցես է (Մատթ. 24։21; Ղուկ. 12։40)։ «1 Թեսաղոնիկեցիներ» նամակում Պողոսը մի շարք օրինակներ օգտագործեց, որ օգնի քրիստոնյաներին պատրաստ լինել Եհովայի դատաստանի մեծ օրվան։ Առաքյալը գիտեր, որ Եհովայի օրը չէր գալու այդ ժամանակ (2 Թեսաղ. 2։1-3)։ Չնայած դրան՝ նա հորդորեց իր հավատակիցներին պատրաստ լինել այդ օրվան, ասես այն գալու էր վաղը։ Մենք նույնպես կարող ենք հետևել նրա տված հորդորին։ w23.06, էջ 8, պրբ. 1-2

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

24 օգոստոսի, կիրակի

Իմ սիրելի՛ եղբայրներ, եղեք հաստատուն, անսասան (1 Կորնթ. 15։58)։

1970-ականների վերջերին Ճապոնիայի Տոկիո քաղաքում աստիճանաբար վեր խոյացավ 60 հարկանի մի երկնաքեր։ Մարդիկ անհանգստանում էին, թե ինչպես է այն դիմանալու այդ քաղաքում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերին։ Սակայն ինժեներները այնպես էին նախագծել այդ շենքը, որ այն լիներ ամուր, բայց միևնույն ժամանակ բավականին առաձգական, որ դիմանար սեյսմիկ ցնցումներին։ Քրիստոնյաները նման են այդ երկնաքերին։ Ի՞նչ առումով։ Նա պետք է լինի հաստատուն, բայց միևնույն ժամանակ ճկուն։ Կարևոր է, որ նա կարողանա հավասարակշռություն պահպանել այս հարցում։ Օրինակ, երբ խոսքը վերաբերում է Եհովայի օրենքներին ու չափանիշներին, քրիստոնյան ամուր է և անսասան։ Նա հնազանդվելու պատրաստ է և փոխզիջումների չի գնում։ Մյուս կողմից‵ նա պետք է լինի «խոհեմ», կամ՝ ճկուն, երբ հանգամանքները թույլ են տալիս կամ պահանջում են այդպես վարվել (Հակ. 3։17)։ Այն քրիստոնյան, ով սովորել է հավասարակշռված լինել այս հարցում, ծայրահեղությունների մեջ չի ընկնի՝ չի լինի չափազանց անթեք կամ թույլատու։ w23.07, էջ 14, պրբ. 1-2

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը