Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Romany (Meçkar)
  • այսօր

26 օգոստոսի, երեքշաբթի

Բոլոր շտապողներին աղքատություն է սպասում (Առակ. 21։5)։

Համբերատար լինելը օգնում է, որ լավ հարաբերություններ ունենանք ուրիշների հետ և ուշադրությամբ լսենք նրանց (Հակ. 1։19)։ Այն նաև օգնում է, որ խաղաղություն ունենանք մարդկանց հետ։ Համբերատար լինելով՝ սթրեսային վիճակում չափազանց արագ չենք արձագանքի և չենք ասի մի բան, ինչը գուցե վիրավորի ուրիշներին։ Իսկ երբ ինչ-որ մեկը ցավ պատճառի մեզ, արագ չենք բարկանա։ Ի պատասխան՝ մենք չենք վիրավորի նրան, այլ «կշարունակենք համբերել իրար և մեծահոգաբար ներել» միմյանց (Կող. 3։12, 13)։ Համբերատար լինելը կարող է օգնել նաև, որ ավելի լավ որոշումներ կայացնենք։ Իմպուլսիվ լինելու և հապճեպ որոշումներ կայացնելու փոխարեն մենք ժամանակ կտրամադրենք տվյալ հարցի ուսումնասիրությանը և ծանրութեթև կանենք մեր ունեցած տարբերակները։ Օրինակ՝ եթե աշխատանք ենք փնտրում, գուցե հակված լինենք ընդունելու առաջին իսկ տարբերակը։ Բայց համբերատար մարդը ժամանակ կտրամադրի, որ մտածի, թե այն ինչպես կանդրադառնա ընտանիքի և իր հոգևոր վիճակի վրա։ Համբերատար լինելը կօգնի, որ սխալ որոշում չկայացնենք։ w23.08, էջ 22, պրբ. 8-9

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

27 օգոստոսի, չորեքշաբթի

Իմ մարմնում ուրիշ օրենք կա, որը պատերազմում է իմ միտքը ղեկավարող օրենքի դեմ, և իմ մարմնում գործող այդ մեղքի օրենքը ինձ գերի է վերցնում (Հռոմ. 7։23)։

Եթե մեղավոր հակումների պատճառով վհատվես, Եհովային նվիրվելու քո խոստման շուրջ խորհրդածելը կօգնի քեզ, որ ավելի վճռական լինես պայքարելու գայթակղությունների դեմ։ Ինչպե՞ս։ Եհովային նվիրվել նշանակում է ուրանալ անձը, այսինքն՝ հրաժարվել այնպիսի ցանկություններից ու նպատակներից, որոնք տհաճ են նրան (Մատթ. 16։24)։ Եթե այդպես վարվես, փորձության բախվելիս անտեղի ժամանակ չես վատնի՝ մտածելով, թե ինչ անես։ Քեզ համար միակ ընդունելի տարբերակը կլինի Եհովայի հանդեպ հավատարմությունդ պահելը։ Եհովային հաճեցնելու հարցում դու վճռական կլինես և նույնիսկ ծանր փորձությունների միջով անցնելիս Հոբի պես հաստատակամորեն կասես. «Նվիրված կմնամ Աստծուն» (Հոբ 27։5)։ w24.03, էջ 9, պրբ. 6-7

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

28 օգոստոսի, հինգշաբթի

Եհովան մոտ է բոլոր նրանց, ովքեր իրեն են կանչում, ովքեր անկեղծորեն են իրեն աղոթում (Սաղ. 145։18)։

Եհովան՝ «սիրո.... Աստվածը», մեզ հետ է (2 Կորնթ. 13։11)։ Նա հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով։ Մենք համոզված ենք, որ «պարուրված ենք նրա հավատարիմ սիրով» (Սաղ. 32։10)։ Որքան շատ խորհրդածենք մեր հանդեպ դրսևորած Եհովայի սիրո շուրջ, այնքան Նա ավելի իրական կդառնա մեզ համար, և մենք ավելի կմտերմանանք նրա հետ։ Մենք կարող ենք անկաշկանդ աղոթել նրան և ասել, թե որքան շատ ունենք նրա սիրո կարիքը։ Կարող ենք նաև պատմել նրան մեր բոլոր մտահոգությունները՝ համոզված լինելով, որ նա հասկանում է մեզ և շատ է ուզում օգնել (Սաղ. 145։19)։ Ինչպես որ խարույկն է հաճելի մարդկանց ցուրտ եղանակին, այնպես էլ Եհովայի ջերմ սերն է ձգում մեզ դեպի իրեն։ Այդ սերը ոչ միայն զորեղ է, այլ նաև քնքուշ, ուստի թույլ տուր, որ այն դրսևորվի քո կյանքում։ Եվ թող բոլորս, ի պատասխան Եհովայի սիրուն, բացականչենք. «Ես սիրում եմ Եհովային» (Սաղ. 116։1)։ w24.01, էջ 31, պրբ. 19-20

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը