Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Romany (Meçkar)
  • այսօր

25 օգոստոսի, երկուշաբթի

Թեև դուք երբեք չեք տեսել նրան, սակայն սիրում եք (1 Պետ. 1։8)։

Հիսուսը պետք է դիմակայեր Սատանայի կողմից եկող փորձություններին և նվիրված մնար Աստծուն, երբ Սատանան բացահայտ դրդում էր նրան անհավատարմության (Մատթ. 4։1-11)։ Սատանան ամեն բան անում էր, որ Հիսուսը մեղք գործեր և չկարողանար վճարել փրկագինը։ Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուսը այլ փորձությունների միջով էլ անցավ։ Նրան հալածում էին և փորձում սպանել (Ղուկ. 4։28, 29; 13։31)։ Նա նաև բախվում էր իր հետևորդների անկատարության դրսևորումներին (Մարկ. 9։33, 34)։ Հիսուսի թշնամիները նրան մահվան դատապարտեցին, ինչից հետո կտտանքների ու ծաղրուծանակի ենթարկեցին։ Հետո դաժան ու նվաստացուցիչ ձևով իրականացրին նրա մահապատիժը (Եբր. 12։1-3)։ Այդ ծանր պահը Հիսուսը պետք է ինքնուրույն հաղթահարեր՝ առանց Եհովայի պաշտպանության (Մատթ. 27։46)։ Իրոք որ, փրկագինը վճարելու համար Հիսուսը շատ տառապեց։ Մի՞թե նրա հանդեպ մեր սերը չի խորանում, երբ մտածում ենք այն մասին, թե ինչ պատրաստակամությամբ նա իր կյանքը զոհեց մեզ համար։ w24.01, էջ 10-11, պրբ. 7-9

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

26 օգոստոսի, երեքշաբթի

Բոլոր շտապողներին աղքատություն է սպասում (Առակ. 21։5)։

Համբերատար լինելը օգնում է, որ լավ հարաբերություններ ունենանք ուրիշների հետ և ուշադրությամբ լսենք նրանց (Հակ. 1։19)։ Այն նաև օգնում է, որ խաղաղություն ունենանք մարդկանց հետ։ Համբերատար լինելով՝ սթրեսային վիճակում չափազանց արագ չենք արձագանքի և չենք ասի մի բան, ինչը գուցե վիրավորի ուրիշներին։ Իսկ երբ ինչ-որ մեկը ցավ պատճառի մեզ, արագ չենք բարկանա։ Ի պատասխան՝ մենք չենք վիրավորի նրան, այլ «կշարունակենք համբերել իրար և մեծահոգաբար ներել» միմյանց (Կող. 3։12, 13)։ Համբերատար լինելը կարող է օգնել նաև, որ ավելի լավ որոշումներ կայացնենք։ Իմպուլսիվ լինելու և հապճեպ որոշումներ կայացնելու փոխարեն մենք ժամանակ կտրամադրենք տվյալ հարցի ուսումնասիրությանը և ծանրութեթև կանենք մեր ունեցած տարբերակները։ Օրինակ՝ եթե աշխատանք ենք փնտրում, գուցե հակված լինենք ընդունելու առաջին իսկ տարբերակը։ Բայց համբերատար մարդը ժամանակ կտրամադրի, որ մտածի, թե այն ինչպես կանդրադառնա ընտանիքի և իր հոգևոր վիճակի վրա։ Համբերատար լինելը կօգնի, որ սխալ որոշում չկայացնենք։ w23.08, էջ 22, պրբ. 8-9

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

27 օգոստոսի, չորեքշաբթի

Իմ մարմնում ուրիշ օրենք կա, որը պատերազմում է իմ միտքը ղեկավարող օրենքի դեմ, և իմ մարմնում գործող այդ մեղքի օրենքը ինձ գերի է վերցնում (Հռոմ. 7։23)։

Եթե մեղավոր հակումների պատճառով վհատվես, Եհովային նվիրվելու քո խոստման շուրջ խորհրդածելը կօգնի քեզ, որ ավելի վճռական լինես պայքարելու գայթակղությունների դեմ։ Ինչպե՞ս։ Եհովային նվիրվել նշանակում է ուրանալ անձը, այսինքն՝ հրաժարվել այնպիսի ցանկություններից ու նպատակներից, որոնք տհաճ են նրան (Մատթ. 16։24)։ Եթե այդպես վարվես, փորձության բախվելիս անտեղի ժամանակ չես վատնի՝ մտածելով, թե ինչ անես։ Քեզ համար միակ ընդունելի տարբերակը կլինի Եհովայի հանդեպ հավատարմությունդ պահելը։ Եհովային հաճեցնելու հարցում դու վճռական կլինես և նույնիսկ ծանր փորձությունների միջով անցնելիս Հոբի պես հաստատակամորեն կասես. «Նվիրված կմնամ Աստծուն» (Հոբ 27։5)։ w24.03, էջ 9, պրբ. 6-7

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը