Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Երգերի Երգ 2
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Երգերի երգը | Բովանդակություն

    • ՍՈՒՆԱՄԱՑԻ ԱՂՋԻԿԸ՝ ՍՈՂՈՄՈՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ (1:1-3:5)

Երգերի Երգ 2։1

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «քրքում»:

Զուգահեռ հղումներ

  • +Երգ 2։16

Երգերի Երգ 2։4

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «գինետուն»:

Երգերի Երգ 2։5

Ծանոթագրություն

  • *

    Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված չամիչների մասին է:

Զուգահեռ հղումներ

  • +1Սմ 30։11, 12

Երգերի Երգ 2։6

Զուգահեռ հղումներ

  • +Երգ 8։3

Երգերի Երգ 2։7

Ծանոթագրություն

  • *

    Այծեղջերուների տեսակ:

Զուգահեռ հղումներ

  • +2Սմ 2։18
  • +Երգ 3։5; 8։4

Երգերի Երգ 2։9

Զուգահեռ հղումներ

  • +Երգ 2։17; 8։14

Երգերի Երգ 2։11

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «անձրևային սեզոնը»:

Երգերի Երգ 2։12

Զուգահեռ հղումներ

  • +Երգ 6։11
  • +Ես 18։5; Հվ 15։2
  • +Եր 8։7

Երգերի Երգ 2։13

Զուգահեռ հղումներ

  • +Ես 28։4; Նմ 3։12

Երգերի Երգ 2։14

Զուգահեռ հղումներ

  • +Երգ 5։2; Եր 48։28
  • +Երգ 8։13
  • +Երգ 1։5; 6։10

Երգերի Երգ 2։16

Զուգահեռ հղումներ

  • +Երգ 7։10
  • +Երգ 2։1; 6։3
  • +Երգ 1։7

Երգերի Երգ 2։17

Ծանոթագրություն

  • *

    Կամ հնարավոր է՝ «ճեղքված»:

  • *

    Կամ՝ «Բեթերի լեռների»:

Զուգահեռ հղումներ

  • +2Սմ 2։18
  • +Երգ 2։9; 8։14

Ընդհանուր

Երգ 2։1Երգ 2։16
Երգ 2։51Սմ 30։11, 12
Երգ 2։6Երգ 8։3
Երգ 2։72Սմ 2։18
Երգ 2։7Երգ 3։5; 8։4
Երգ 2։9Երգ 2։17; 8։14
Երգ 2։12Երգ 6։11
Երգ 2։12Ես 18։5; Հվ 15։2
Երգ 2։12Եր 8։7
Երգ 2։13Ես 28։4; Նմ 3։12
Երգ 2։14Երգ 5։2; Եր 48։28
Երգ 2։14Երգ 8։13
Երգ 2։14Երգ 1։5; 6։10
Երգ 2։16Երգ 7։10
Երգ 2։16Երգ 2։1; 6։3
Երգ 2։16Երգ 1։7
Երգ 2։172Սմ 2։18
Երգ 2։17Երգ 2։9; 8։14
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Երգերի Երգ 2։1-17

Երգերի երգը

2 «Ես պարզապես ծովափնյա հարթավայրի մի զաֆրան* եմ,

Հովիտներում աճող մի շուշան»:+

 2 «Իմ սիրելին աղջիկների մեջ

Ասես շուշան լինի փշերի մեջ»:

 3 «Սիրեցյալս տղաների մեջ

Ասես խնձորենի լինի անտառի ծառերի մեջ:

Որքա՜ն եմ փափագում նստել նրա ստվերում,

Որքա՜ն քաղցր է նրա պտուղն ինձ համար:

 4 Նա ինձ տարավ խնջույքի տուն*

Եվ իր սիրո դրոշը ծածանեց իմ վերևում:

 5 Չամիչի բլիթներ* տվեք ինձ՝ թարմանամ,+

Խնձորներ, որ ամրանամ,

Որովհետև տանջվում եմ սիրուց:

 6 Նա իր ձախ ձեռքը գլխիս տակ է դրել,

Իսկ աջով գրկում է ինձ:+

 7 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր,

Երդվեք վիթերով*+ ու դաշտի եղնիկներով,

Որ չեք փորձի իմ մեջ սեր արթնացնել կամ բորբոքել,

Մինչև որ այն ինքը չարթնանա:+

 8 Սիրեցյալիս ձա՜յնն եմ լսում:

Ահա նա գալիս է՝

Լեռները մագլցելով, բլուրների վրա ցատկոտելով:

 9 Սիրեցյալս ասես վիթ լինի, մատղաշ եղջերու:+

Ահա նա կանգնած է մեր պատի հետևում,

Ներս է նայում պատուհաններից,

Պատուհանների ճաղավանդակներից:

10 Իմ սիրելին ձայն է տալիս ինձ ու ասում.

«Վեր կաց, սե՛ր իմ,

Արի ինձ հետ, գեղեցկուհի՛ս,

11 Նայիր, ձմեռն* անցել է,

Անձրևները դադարել են:

12 Ծաղիկներն ամենուր բացվել են,+

Խաղողենին էտելու ժամանակը հասել է,+

Մեր երկրում լսվում է տատրակի ձայնը:+

13 Թզենու վրա հասնում են առաջին պտուղները,+

Խաղողենին ծաղկել է, իր բուրմունքն է արձակում:

Վեր կաց, սիրելի՛ս, արի ինձ հետ,

Արի գնանք, ի՜մ գեղեցկուհի:

14 Ո՜վ իմ աղավնյակ, որ ապառաժներում ես պատսպարվում,+

Ժայռերի խոռոչներում ես թաքնվում,

Թույլ տուր՝ տեսնեմ քեզ, լսեմ ձայնդ,+

Քանի որ ձայնդ հաճելի է, և տեսքդ՝ գեղանի»»:+

15 «Բռնեք աղվեսներին,

Խաղողի այգիները փչացնող փոքրիկ աղվեսներին,

Քանի որ մեր այգիները ծաղկել են»:

16 «Սիրեցյալս իմն է, և ես՝ նրանը:+

Նա շուշանների մեջ է+ հովվում հոտը:+

17 Քանի դեռ քամի չի փչել, և ստվերները չեն փախել,

Շուտ վերադարձիր, սիրելի՛ս,

Վազիր մեզ բաժանող* լեռների* վրայով, ինչպես վիթը,+ ինչպես մատղաշ եղջերուն»:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը