Երգերի երգը
2 «Իմ սիրելին աղջիկների մեջ
Ասես շուշան լինի փշերի մեջ»:
3 «Սիրեցյալս տղաների մեջ
Ասես խնձորենի լինի անտառի ծառերի մեջ:
Որքա՜ն եմ փափագում նստել նրա ստվերում,
Որքա՜ն քաղցր է նրա պտուղն ինձ համար:
4 Նա ինձ տարավ խնջույքի տուն*
Եվ իր սիրո դրոշը ծածանեց իմ վերևում:
6 Նա իր ձախ ձեռքը գլխիս տակ է դրել,
Իսկ աջով գրկում է ինձ:+
7 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր,
Երդվեք վիթերով*+ ու դաշտի եղնիկներով,
Որ չեք փորձի իմ մեջ սեր արթնացնել կամ բորբոքել,
Մինչև որ այն ինքը չարթնանա:+
8 Սիրեցյալիս ձա՜յնն եմ լսում:
Ահա նա գալիս է՝
Լեռները մագլցելով, բլուրների վրա ցատկոտելով:
9 Սիրեցյալս ասես վիթ լինի, մատղաշ եղջերու:+
Ահա նա կանգնած է մեր պատի հետևում,
Ներս է նայում պատուհաններից,
Պատուհանների ճաղավանդակներից:
10 Իմ սիրելին ձայն է տալիս ինձ ու ասում.
12 Ծաղիկներն ամենուր բացվել են,+
Խաղողենին էտելու ժամանակը հասել է,+
Մեր երկրում լսվում է տատրակի ձայնը:+
13 Թզենու վրա հասնում են առաջին պտուղները,+
Խաղողենին ծաղկել է, իր բուրմունքն է արձակում:
Վեր կաց, սիրելի՛ս, արի ինձ հետ,
Արի գնանք, ի՜մ գեղեցկուհի:
14 Ո՜վ իմ աղավնյակ, որ ապառաժներում ես պատսպարվում,+
Ժայռերի խոռոչներում ես թաքնվում,
Թույլ տուր՝ տեսնեմ քեզ, լսեմ ձայնդ,+
Քանի որ ձայնդ հաճելի է, և տեսքդ՝ գեղանի»»:+
15 «Բռնեք աղվեսներին,
Խաղողի այգիները փչացնող փոքրիկ աղվեսներին,
Քանի որ մեր այգիները ծաղկել են»:
16 «Սիրեցյալս իմն է, և ես՝ նրանը:+