ՄԱՂԱՔԻԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ 1 Եհովայի սերը իր ժողովրդի նկատմամբ (1-5) Քահանաները պիղծ ու արատավոր զոհեր են մատուցում (6-14) Աստծու անունը կմեծարվի ազգերի մեջ (11) 2 Քահանաները թերացել են ժողովրդին Օրենքը սովորեցնելու հարցում (1-9) Քահանան պետք է Աստծու մասին սովորեցնի (7) Ժողովուրդը մեղք է գործում՝ առանց որևէ հիմքի ամուսնալուծվելով (10-17) «Ես ատում եմ ամուսնալուծությունը» (16) 3 Ճշմարիտ Տերը գալիս է՝ տաճարը մաքրելու (1-5) Ուխտի պատգամաբերը (1) Եհովայի մոտ վերադառնալու հորդոր (6-12) Եհովան չի փոխվում (6) «Վերադարձեք ինձ մոտ, և ես կվերադառնամ ձեզ մոտ» (7) Ամբողջ տասանորդը բերեք, և Եհովան առատապես կօրհնի (10) Արդարն ու չարագործը (13-18) Հիշատակի գիրք գրվեց Աստծու առաջ (16) Արդարի ու չարագործի տարբերությունը (18) 4 Նախքան Եհովայի օրվա գալը կգա Եղիան (1-6) «Արդարության արևը կշողա» (2)