1 Թագավորներ
12 Ռոբովամը+ գնաց Սյուքեմ+, որովհետև ողջ Իսրայելը հավաքվել էր այնտեղ, որպեսզի նրան թագավոր օծեր։ 2 Երբ այդ մասին լսեց Նաբատի որդի Հերոբովամը+, որը դեռ Եգիպտոսում էր (նա Եգիպտոս էր փախել Սողոմոն թագավորի պատճառով և ապրում էր այնտեղ)+, 3 մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ Հերոբովամը և Իսրայելի ամբողջ ժողովը եկան ու խոսեցին Ռոբովամի հետ՝ ասելով+. 4 «Քո հայրը մեր լուծը ծանրացրել է, բայց դու հիմա թեթևացրու+ քո հոր սահմանած խիստ ծառայությունը ու մեզ վրա դրած ծանր լուծը+, և մենք քեզ կծառայենք»+։
5 Նա էլ ասաց նրանց. «Գնացեք և երեք օր հետո ինձ մոտ եկեք»+։ Եվ ժողովուրդը գնաց։ 6 Ռոբովամ թագավորը խորհրդակցեց երեցների+ հետ, որոնք ծառայել էին իր հայր Սողոմոնին նրա կենդանության օրոք, և հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխան տամ այս ժողովրդին»+։ 7 Նրանք էլ ասացին. «Եթե այսօր դու այս ժողովրդի ծառան լինես ու ծառայես նրանց+, բարի խոսքերով նրանց պատասխան տաս+, ապա ընդմիշտ քո ծառաները կդառնան»+։
8 Սակայն նա մերժեց երեցների տված խորհուրդը և խորհուրդ հարցրեց իր հետ մեծացած+ ու իրեն ծառայող երիտասարդներից+։ 9 Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք+, ի՞նչ պատասխան տանք այս ժողովրդին, որը խոսեց ինձ հետ ու ասաց՝ «թեթևացրու այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա»»+։ 10 Նրա հետ մեծացած երիտասարդները պատասխանեցին. «Այն ժողովրդին, որ քեզ հետ խոսեց ու ասաց՝ «քո հայրը մեր լուծը ծանրացրել է, բայց դու հիմա թեթևացրու այն մեր վրայից», այսպես ասա+. «Իմ ճկույթը հորս մեջքից հաստ է+։ 11 Իմ հայրը ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի պիտի ծանրացնեմ+։ Իմ հայրը ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով* պիտի պատժեմ»»+։
12 Երբ Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը պատվիրել էր նրանց, թե՝ «երրորդ օրը վերադարձեք ինձ մոտ»+, 13 թագավորը խստությամբ պատասխանեց+ ժողովրդին՝ մերժելով երեցների տված խորհուրդը+։ 14 Նա խոսեց այնպես, ինչպես երիտասարդներն էին խորհուրդ տվել+, և ասաց. «Իմ հայրը ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի պիտի ծանրացնեմ։ Իմ հայրը ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով պիտի պատժեմ»+։ 15 Թագավորը չլսեց ժողովրդին+, որովհետև այդ բանը Եհովայից էր+, որպեսզի կատարվի այն խոսքը+, որ Եհովան սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր+ Նաբատի որդի Հերոբովամին։
16 Երբ բոլոր իսրայելացիները տեսան, որ թագավորը չլսեց իրենց, պատասխանեցին թագավորին. «Ի՞նչ բաժին ունենք Դավթի մոտ+։ Եվ ժառանգություն էլ չունենք Հեսսեի որդուց։ Վերադարձիր դեպի քո աստվածները+, ո՛վ Իսրայել։ Հիմա դու քո տան մասին հոգա, ո՛վ Դավիթ»+։ Եվ իսրայելացիները գնացին իրենց վրանները։ 17 Իսկ Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի որդիների վրա առաջվա պես Ռոբովամը թագավորեց+։
18 Մի անգամ Ռոբովամ թագավորը հարկադիր աշխատողների վերակացու+ Ադորամին+ հանձնարարությամբ ուղարկեց Իսրայելի որդիների մոտ, բայց բոլոր իսրայելացիները քարկոծելով+ սպանեցին նրան։ Սակայն ինքը՝ Ռոբովամ թագավորը, հասցրեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղեմ։ 19 Այսպես իսրայելացիներն ապստամբեցին+ Դավթի տան դեմ և այդպես մնում են մինչև այսօր+։
20 Հենց որ իսրայելացիները լսեցին, որ Հերոբովամը վերադարձել է, մարդ ուղարկեցին, որ նրան ժողովի կանչի, և նրան թագավոր դրեցին ողջ Իսրայելի վրա+։ Հուդայի ցեղից բացի, ոչ մեկը չէր հետևում Դավթի տանը+։
21 Երբ Ռոբովամը եկավ Երուսաղեմ+, անմիջապես հավաքեց Հուդայի ամբողջ տունը ու Բենիամինի ցեղը+՝ հարյուր ութսուն հազար ընտիր ռազմիկների, որպեսզի Իսրայելի տան դեմ պատերազմեն և թագավորությունը Սողոմոնի որդի Ռոբովամին վերադարձնեն։ 22 Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու խոսքը եղավ Սեմայիային+՝ ճշմարիտ Աստծու մարդուն+. 23 «Խոսիր Հուդայի թագավոր Ռոբովամի՝ Սողոմոնի որդու հետ, նաև Հուդայի ու Բենիամինի ամբողջ տան և մնացած ժողովրդի հետ ու ասա նրանց. 24 «Այսպես է ասում Եհովան. «Մի՛ գնացեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ+։ Բոլորդ հետ դարձեք ձեր տները, որովհետև այս բանը ինձանից եղավ»»»+։ Նրանք հնազանդվեցին Եհովայի խոսքին+ և վերադարձան տուն, ինչպես որ Եհովան նրանց ասաց+։
25 Հերոբովամը Եփրեմի լեռնային շրջանում ամրացրեց Սյուքեմը+ ու բնակվեց այնտեղ։ Հետո այնտեղից գնաց և ամրացրեց Փանուելը+։ 26 Հերոբովամն ասաց իր սրտում+. «Հիմա թագավորությունը հետ կդառնա Դավթի տանը+։ 27 Եթե այս ժողովուրդը շարունակի գնալ Երուսաղեմ+ ու Եհովայի տան մեջ զոհեր մատուցել, այն ժամանակ այս մարդկանց սիրտը դեպի իրենց տերը կդառնա՝ Հուդայի թագավոր Ռոբովամին, և նրանք անշուշտ ինձ կսպանեն+ ու կվերադառնան Հուդայի թագավոր Ռոբովամի մոտ»։ 28 Ուստի թագավորը խորհուրդ արեց+ ու երկու ոսկե հորթ+ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Ձեզ համար դժվար է Երուսաղեմ բարձրանալը։ Ահա՛ քո Աստվածը+, ո՛վ Իսրայել, որը քեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից»+։ 29 Եվ մեկը դրեց Բեթելում+, իսկ մյուսը՝ Դանում+։ 30 Այս բանը մեղքի պատճառ եղավ+, որովհետև ժողովուրդը գնում էր Դան՝ հորթին երկրպագելու։
31 Հերոբովամը բարձունքների+ վրա տուն կառուցեց և ժողովրդից քահանաներ նշանակեց, որոնք Ղևիի որդիներից չէին+։ 32 Ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը Հերոբովամը տոն կատարեց, այն տոնի նման, որը Հուդայում էին անում+, որպեսզի Բեթելում իր շինած զոհասեղանի վրա ընծաներ մատուցեր և իր պատրաստած հորթերին զոհաբերություններ աներ. Բեթելում+ նա նշանակեց իր շինած բարձունքների քահանաներին։ 33 Ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը, այն ամսի, որը նա էր ընտրել+, Հերոբովամը սկսեց Բեթելում պատրաստած զոհասեղանի վրա զոհեր մատուցել։ Նա տոն կատարեց Իսրայելի որդիների համար, զոհասեղանի վրա զոհեր մատուցեց և զոհերի ծուխը վեր հանեց+։