Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Betsimisaraka (Northern), Betsimisaraka (Southern), Konkomba, Matses, Mi'kmaq
  • այսօր

16 հոկտեմբերի, հինգշաբթի

Մաքրե՛ք ճանապարհը Եհովայի համար։ Աստծու համար ճանապա՛րհ հարթեք անապատում (Ես. 40։3)։

Բաբելոնից Իսրայել ճամփորդելը հեշտ չէր։ Դա կարող էր մոտ չորս ամիս տևել։ Բայց Եհովան խոստացել էր վերացնել ցանկացած խոչընդոտ, որը գուցե դժվարացներ նրանց վերադարձը։ Հավատարիմ հրեաները գիտեին, որ Իսրայել վերադառնալու օգուտները շատ ավելին էին, քան ցանկացած զոհողություն, որ գուցե անեին։ Մեծագույն օրհնությունը առնչվում էր նրանց երկրպագությանը։ Բաբելոնում Եհովային նվիրված տաճար չկար։ Չկար նաև զոհասեղան, որի վրա իսրայելացիները կարող էին մատուցել Մովսիսական օրենքով պահանջվող զոհերը, ոչ էլ քահանաների կազմակերպված խումբ կար, որը կաներ դա։ Բացի այդ՝ Աստծու ժողովուրդը թվով շատ ավելի քիչ էր, քան հեթանոսները, ովքեր ոչ մի հարգանք չունեին Եհովայի և նրա չափանիշների հանդեպ։ Ուստի տասնյակ հազարավոր աստվածավախ հրեաներ փափագում էին վերադառնալ իրենց հայրենիք և վերականգնել մաքուր երկրպագությունը։ w23.05, էջ 14-15, պրբ. 3-4

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

17 հոկտեմբերի, ուրբաթ

Շարունակեք վարվել լույսի զավակներին վայել ձևով (Եփես. 5։8)։

Որպեսզի շարունակենք վարվել լույսի զավակների պես, մենք Աստծու սուրբ ոգու կարիքն ունենք։ Ինչո՞ւ։ Քանի որ այս բարոյազուրկ աշխարհում մաքուր մնալը հեշտ չէ (1 Թեսաղ. 4։3-5, 7, 8)։ Սուրբ ոգին կարող է օգնել մեզ, որ մերժենք այս աշխարհի մտածելակերպը, այդ թվում՝ տարածված փիլիսոփայական գաղափարներն ու Աստծու մտածելակերպին հակասող տեսակետները։ Այն կարող է նաև օգնել մեզ, որ անենք «այն ամենը, ինչ բարի է [և] արդար» (Եփես. 5։9)։ Սուրբ ոգու օգնությունը ստանալու կերպերից մեկը դրա համար աղոթելն է։ Հիսուսն ասաց, որ Եհովան «սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։ Եհովան տալիս է մեզ իր ոգին նաև այն ժամանակ, երբ միասին հավաքվում ենք, որ գովաբանենք իրեն (Եփես. 5։19, 20)։ Այդ ոգին դրական ազդեցություն է թողնում մեզ վրա և օգնում է, որ ապրենք Աստծուն հաճելի կյանքով։ w24.03, էջ 23-24, պրբ. 13-15

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

18 հոկտեմբերի, շաբաթ

Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առաջ (Ղուկ. 11։9)։

Ավելի շատ համբերության կարի՞ք ունես։ Եթե այո, ապա խնդրիր Եհովայից։ Համբերատարությունը ոգու պտղի մասերից է (Գաղ. 5։22, 23)։ Ուստի կարող ենք աղոթել Եհովային, որ իր սուրբ ոգին տա մեզ և օգնի զարգացնել դրա պտուղը։ Երբ մեր համբերությունը փորձվում է, մենք «շարունակում ենք խնդրել» Աստծուց իր սուրբ ոգին, որ կարողանանք դիմանալ (Ղուկ. 11։13)։ Կարող ենք նաև Եհովային խնդրել, որ օգնի՝ հարցերին նայենք իր տեսանկյունից։ Դրանից հետո լավ կլինի՝ մեր ձեռքից եկածն անենք, որ ամեն օր համբերություն դրսևորենք։ Եթե շարունակ Եհովայից համբերություն խնդրենք և ձգտենք դրսևորել այդ հատկությունը, այն խոր արմատներ կգցի մեր սրտում և կդառնա մեր անհատականության մի մասը։ Կօգնի նաև աստվածաշնչյան օրինակների շուրջ խորհրդածելը։ Աստծու Խոսքում համբերատար մարդկանց շատ օրինակներ կան։ Խորհրդածելով դրանց շուրջ՝ կսովորենք, թե ինչպես կարելի է համբերություն դրսևորել։ w23.08, էջ 22-23, պրբ. 10-11

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը