Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Betsimisaraka (Northern), Betsimisaraka (Southern), Konkomba, Matses, Mi'kmaq
  • այսօր

15 հոկտեմբերի, չորեքշաբթի

Ես եմ Ալֆան և Օմեգան (Հայտն. 1։8)։

Հունարեն այբուբենը սկսվում է «ալֆա» տառով և վերջանում «օմեգա» տառով։ «Ալֆա և Օմեգա» ասելով՝ Եհովան նկատի ուներ, որ իր սկսած գործը միշտ ավարտին է հասցնում։ Ադամին ու Եվային ստեղծելուց հետո նա նրանց ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տնօրինեք այն» (Ծննդ. 1։28)։ Այդ պահին Եհովան կարծես ասաց՝ «Ալֆա»։ Նրա նպատակը պարզ էր. գալու էր մի ժամանակ, երբ Ադամի ու Եվայի կատարյալ, հնազանդ սերունդները լցնելու էին երկիրը և այն դրախտի էին վերածելու։ Երբ այդ պահը գա, Եհովան կարծես կասի՝ «Օմեգա»։ Իր նպատակի իրականացումը հաստատելու համար Եհովան «երկնքի, երկրի և դրանցում եղող ամեն բանի» արարումից հետո մի երաշխիք տվեց, որ անպայման կիրականացնի երկրի և մարդկության հետ կապված իր նպատակը։ Այն ամբողջությամբ կիրագործվի յոթերորդ օրվա վերջում (Ծննդ. 2։1-3)։ w23.11, էջ 5, պրբ. 13-14

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

16 հոկտեմբերի, հինգշաբթի

Մաքրե՛ք ճանապարհը Եհովայի համար։ Աստծու համար ճանապա՛րհ հարթեք անապատում (Ես. 40։3)։

Բաբելոնից Իսրայել ճամփորդելը հեշտ չէր։ Դա կարող էր մոտ չորս ամիս տևել։ Բայց Եհովան խոստացել էր վերացնել ցանկացած խոչընդոտ, որը գուցե դժվարացներ նրանց վերադարձը։ Հավատարիմ հրեաները գիտեին, որ Իսրայել վերադառնալու օգուտները շատ ավելին էին, քան ցանկացած զոհողություն, որ գուցե անեին։ Մեծագույն օրհնությունը առնչվում էր նրանց երկրպագությանը։ Բաբելոնում Եհովային նվիրված տաճար չկար։ Չկար նաև զոհասեղան, որի վրա իսրայելացիները կարող էին մատուցել Մովսիսական օրենքով պահանջվող զոհերը, ոչ էլ քահանաների կազմակերպված խումբ կար, որը կաներ դա։ Բացի այդ՝ Աստծու ժողովուրդը թվով շատ ավելի քիչ էր, քան հեթանոսները, ովքեր ոչ մի հարգանք չունեին Եհովայի և նրա չափանիշների հանդեպ։ Ուստի տասնյակ հազարավոր աստվածավախ հրեաներ փափագում էին վերադառնալ իրենց հայրենիք և վերականգնել մաքուր երկրպագությունը։ w23.05, էջ 14-15, պրբ. 3-4

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

17 հոկտեմբերի, ուրբաթ

Շարունակեք վարվել լույսի զավակներին վայել ձևով (Եփես. 5։8)։

Որպեսզի շարունակենք վարվել լույսի զավակների պես, մենք Աստծու սուրբ ոգու կարիքն ունենք։ Ինչո՞ւ։ Քանի որ այս բարոյազուրկ աշխարհում մաքուր մնալը հեշտ չէ (1 Թեսաղ. 4։3-5, 7, 8)։ Սուրբ ոգին կարող է օգնել մեզ, որ մերժենք այս աշխարհի մտածելակերպը, այդ թվում՝ տարածված փիլիսոփայական գաղափարներն ու Աստծու մտածելակերպին հակասող տեսակետները։ Այն կարող է նաև օգնել մեզ, որ անենք «այն ամենը, ինչ բարի է [և] արդար» (Եփես. 5։9)։ Սուրբ ոգու օգնությունը ստանալու կերպերից մեկը դրա համար աղոթելն է։ Հիսուսն ասաց, որ Եհովան «սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։ Եհովան տալիս է մեզ իր ոգին նաև այն ժամանակ, երբ միասին հավաքվում ենք, որ գովաբանենք իրեն (Եփես. 5։19, 20)։ Այդ ոգին դրական ազդեցություն է թողնում մեզ վրա և օգնում է, որ ապրենք Աստծուն հաճելի կյանքով։ w24.03, էջ 23-24, պրբ. 13-15

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը