Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Betsimisaraka (Northern), Betsimisaraka (Southern), Konkomba, Matses, Mi'kmaq
  • այսօր

14 հոկտեմբերի, երեքշաբթի

Ժողովուրդը մերժեց իր.... Եհովայի տունը (2 Տար. 24։18)։

Հովաս թագավորի թույլ տված սխալից սովորում ենք, որ կարևոր է ընտրել այնպիսի ընկերներ, որոնք լավ ազդեցություն կունենան մեզ վրա, ընկերներ, որոնք սիրում են Եհովային և ուզում են ուրախացնել նրա սիրտը։ Մենք չպետք է սահմանափակվենք միայն մեր հասակակիցների հետ շփվելով։ Հիշիր, որ Հովասը բավականին փոքր էր իր ընկեր Հովիադայից։ Լավ կլինի՝ մտածես հետևյալ հարցերի շուրջ. «Ընկերներս օգնո՞ւմ են, որ ամրացնեմ Եհովայի հանդեպ հավատս։ Քաջալերո՞ւմ են ինձ, որ ապրեմ Աստծու չափանիշներով։ Սովորություն ունե՞ն խոսելու Եհովայի և նրա հայտնած թանկ ճշմարտությունների մասին։ Հարգո՞ւմ են նրա սահմանած չափանիշները։ Ասում են այն, ինչ ուզում եմ լսե՞լ, թե՞ քաջություն ունեն անհրաժեշտության դեպքում շտկելու իմ մտածելակերպը» (Առակ. 27։5, 6, 17)։ Իրականում դու Եհովային չսիրող ընկերների կարիք չունես։ Բայց եթե ընկերներդ սիրում են Եհովային, թանկ համարիր նրանց. նրանք դրական ազդեցություն կունենան քեզ վրա (Առակ. 13։20)։ w23.09, էջ 9, պրբ. 6-7

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

15 հոկտեմբերի, չորեքշաբթի

Ես եմ Ալֆան և Օմեգան (Հայտն. 1։8)։

Հունարեն այբուբենը սկսվում է «ալֆա» տառով և վերջանում «օմեգա» տառով։ «Ալֆա և Օմեգա» ասելով՝ Եհովան նկատի ուներ, որ իր սկսած գործը միշտ ավարտին է հասցնում։ Ադամին ու Եվային ստեղծելուց հետո նա նրանց ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տնօրինեք այն» (Ծննդ. 1։28)։ Այդ պահին Եհովան կարծես ասաց՝ «Ալֆա»։ Նրա նպատակը պարզ էր. գալու էր մի ժամանակ, երբ Ադամի ու Եվայի կատարյալ, հնազանդ սերունդները լցնելու էին երկիրը և այն դրախտի էին վերածելու։ Երբ այդ պահը գա, Եհովան կարծես կասի՝ «Օմեգա»։ Իր նպատակի իրականացումը հաստատելու համար Եհովան «երկնքի, երկրի և դրանցում եղող ամեն բանի» արարումից հետո մի երաշխիք տվեց, որ անպայման կիրականացնի երկրի և մարդկության հետ կապված իր նպատակը։ Այն ամբողջությամբ կիրագործվի յոթերորդ օրվա վերջում (Ծննդ. 2։1-3)։ w23.11, էջ 5, պրբ. 13-14

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

16 հոկտեմբերի, հինգշաբթի

Մաքրե՛ք ճանապարհը Եհովայի համար։ Աստծու համար ճանապա՛րհ հարթեք անապատում (Ես. 40։3)։

Բաբելոնից Իսրայել ճամփորդելը հեշտ չէր։ Դա կարող էր մոտ չորս ամիս տևել։ Բայց Եհովան խոստացել էր վերացնել ցանկացած խոչընդոտ, որը գուցե դժվարացներ նրանց վերադարձը։ Հավատարիմ հրեաները գիտեին, որ Իսրայել վերադառնալու օգուտները շատ ավելին էին, քան ցանկացած զոհողություն, որ գուցե անեին։ Մեծագույն օրհնությունը առնչվում էր նրանց երկրպագությանը։ Բաբելոնում Եհովային նվիրված տաճար չկար։ Չկար նաև զոհասեղան, որի վրա իսրայելացիները կարող էին մատուցել Մովսիսական օրենքով պահանջվող զոհերը, ոչ էլ քահանաների կազմակերպված խումբ կար, որը կաներ դա։ Բացի այդ՝ Աստծու ժողովուրդը թվով շատ ավելի քիչ էր, քան հեթանոսները, ովքեր ոչ մի հարգանք չունեին Եհովայի և նրա չափանիշների հանդեպ։ Ուստի տասնյակ հազարավոր աստվածավախ հրեաներ փափագում էին վերադառնալ իրենց հայրենիք և վերականգնել մաքուր երկրպագությունը։ w23.05, էջ 14-15, պրբ. 3-4

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը