Նեեմիա
11 Ժողովրդի իշխանները+ բնակություն հաստատեցին Երուսաղեմում+, սակայն մնացած ժողովուրդը վիճակ գցեց+, որպեսզի ընտրի տասից մեկին՝ Երուսաղեմում՝ սուրբ քաղաքում+ բնակվելու համար, իսկ մնացած իննին՝ մյուս քաղաքներում։ 2 Ժողովուրդն օրհնեց+ բոլոր նրանց, ովքեր հոժարակամորեն+ ցանկացան բնակվել Երուսաղեմում։
3 Սրանք են գավառի+ գլուխները, ովքեր բնակություն հաստատեցին Երուսաղեմում+, բացի իսրայելացիներից+, քահանաներից+, ղևտացիներից+, նաթանայիմներից+ ու Սողոմոնի ծառաների որդիներից+, ովքեր բնակվեցին Հուդայի քաղաքներում՝ ամեն մեկն իր կալվածքում, իր քաղաքում+։
4 Երուսաղեմում նաև բնակվեցին Հուդայի որդիներից ու Բենիամինի որդիներից ոմանք+։ Հուդայի որդիներից՝ Փարեսի+ որդիներից՝ Մաղաղիելի որդի Սափատիայի որդի Ամարիայի որդի Զաքարիայի որդի Օզիայի որդի Աթայիան, 5 և Շելայանների տոհմից՝ Զաքարիայի որդի Հոարիբի որդի Ադայիայի որդի Ազայիայի որդի Քոլոզեի որդի Բարուքի որդի Մաասիան։ 6 Փարեսի բոլոր որդիները, ովքեր բնակություն հաստատեցին Երուսաղեմում, չորս հարյուր վաթսունութ հոգի էին՝ ընդունակ տղամարդիկ։
7 Սրանք էին Բենիամինի+ որդիները. Հեսայիայի որդի Իթիելի որդի Մաասիայի որդի Կոլայիայի որդի Փադայիայի որդի Հովադի որդի Մեսուլամի+ որդի Սալլուն, 8 նրանից հետո՝ Գեբեին և Սելեին՝ ընդամենը՝ ինը հարյուր քսանութ հոգի, 9 նաև Զեքրիի որդի Հովելը, որը նրանց վերակացուն էր, և Ասանուայի որդի Հուդան, որը քաղաքի երկրորդ մարդն էր։
10 Քահանաներից՝ Հոարիբի+ որդի Հեդայիան, Հաքինը+, 11 ճշմարիտ Աստծու տան գլխավորներից մեկի՝ Աքիտոբի+ որդի Մարիոթի որդի Սադոկի+ որդի Մեսուլամի+ որդի Քեղկիայի որդի Սարայիան, 12 և նրանց եղբայրները՝ տանը աշխատողները+՝ ընդամենը՝ ութ հարյուր քսաներկու հոգի։ Մելքիայի+ որդի Փասուրի+ որդի Զաքարիայի որդի Ամասիի որդի Փալալիայի որդի Հերոամի+ որդի Ադայիան 13 և նրա եղբայրները՝ ազգատոհմերի գլուխները+՝ երկու հարյուր քառասուներկու հոգի։ Նաև Եմմերի որդի Մեսելամոթի որդի Ահզայի որդի Ազարիելի որդի Ամեշան 14 ու նրա եղբայրները՝ զորավոր ու խիզախ տղամարդիկ+՝ ընդամենը՝ հարյուր քսանութ հոգի, և նրանց վերակացու+ Զաբդիելը, որը մեծամեծների տոհմից էր։
15 Ղևտացիներից+՝ Բունիի որդի Ասաբիայի+ որդի Եզրիկամի որդի Ասուբի որդի Սեմայիան 16 և ղևտացիների գլուխներից՝ Սաբեթան+ ու Հոզաբադը+, ովքեր վերահսկում էին ճշմարիտ Աստծու տան դրսի գործերը, 17 Ասափի+ որդի Զաբդիի որդի Միքայի որդի Մաթանիան+, որը ղեկավարում էր փառաբանական երգերի կատարումը+ և աղոթքի ժամանակ գովաբանություն էր անում+, Բակբոկիան, որն իր եղբայրների մեջ երկրորդն էր, նաև Իդիթունի+ որդի Գալալի+ որդի Սամուայի որդի Աբդան։ 18 Սուրբ քաղաքում+ բոլոր ղևտացիները երկու հարյուր ութսունչորս հոգի էին։
19 Դռնապաններն+ էին Ակկուբը, Տելմոնը+ և նրանց եղբայրները, ովքեր պահպանում էին դարպասները+՝ ընդամենը՝ հարյուր յոթանասուներկու հոգի։
20 Մնացած իսրայելացիները, քահանաներն ու ղևտացիները գտնվում էին Հուդայի մյուս բոլոր քաղաքներում՝ ամեն մեկն իր ժառանգական կալվածքում+։ 21 Նաթանայիմները+ բնակվում էին Օֆելում+. Զիհան ու Գիսփան վերակացություն էին անում նաթանայիմների վրա։
22 Երգիչներ+ Ասափի+ որդիներից Միքայի+ որդի Մաթանիայի+ որդի Ասաբիայի որդի Բանիի որդի Օզին Երուսաղեմում ղևտացիների վերակացուն էր+, որը վերահսկում էր ճշմարիտ Աստծու տան աշխատանքները։ 23 Նրանց համար թագավորի կողմից հրաման էր արձակվել+, և ամեն օր հաստատված կարգով բավարարվում էին երգիչների կարիքները+։ 24 Հուդայի որդի Զարայի որդիներից Մասիզեբելի որդի Փեթայիան թագավորի աջ ձեռքն էր ժողովրդին առնչվող բոլոր հարցերում։
25 Սրանք են այն ավաններն+ ու դրանց դաշտերը, որտեղ բնակվում էին Հուդայի որդիներից ոմանք. Կարիաթ-Արբան+ ու դրա կախյալ քաղաքները, Դեբոնն* ու դրա կախյալ քաղաքները, Կաբիսելն+ ու դրա ավանները, 26 Հեսուան, Մոլադան+, Բեթ-Փալեթը+, 27 Ասար-Սուալը+, Բերսաբեեն+ և դրա կախյալ քաղաքները, 28 Սիկելակը+, Մեքոնան և դրա կախյալ քաղաքները, 29 Ենռեմոնը+, Սարաան+, Հերիմութը+, 30 Զանոան+, Ոդողոմն+ ու դրանց ավանները, Լաքիսն+ ու դրա դաշտերը, Ազեկան+ ու դրա կախյալ քաղաքները։ Նրանք բնակություն հաստատեցին Բերսաբեեից մինչև Հիննոմի հովիտը+։
31 Բենիամինի որդիներն ապրում էին Գեբայում+, Մաքմասում+, Այիայում+, Բեթելում+ և դրա կախյալ քաղաքներում, 32 Անաթոթում+, Նոբում+, Անանիայում, 33 Հասորում, Ռամայում+, Գեթթայիմում+, 34 Ադիդում, Սեբոիմում, Նեբալատում, 35 Լոդում+, Օնոյում+ և արհեստավորների հովտում։ 36 Հուդայում բնակվող ղևտացիների ստորաբաժանումներից մի քանիսը բնակություն հաստատեցին Բենիամինում։