Ծննդոց
Ազգերի ազգաբանութիւնը։
10 Եւ սորանք են Նոյի որդկանց Սէմի, Քամի եւ Յաբէթի ծնունդքը: Եւ ջրհեղեղից յետոյ նորանց որդիներ ծնուեցան: 2 Յաբէթի որդիքը Գոմեր, Մագոգ, Մադայ, Յաւան, Թոբէլ, Մասեք ու Թիրաս: 3 Եւ Գոմերի որդիքը՝ Ասքանաս, Րիփաթ եւ Թորգոմա: 4 Եւ Յաւանի որդիքը՝ Եղիսա, Թարսիս, Կիտացիք եւ Դոդացիք: 5 Սորանցից բաժանուեցան ազգերի կղզիները իրանց երկիրներովը ամեն մէկն իր լեզուովը իրանց ազգերովը իրանց տոհմերումը:
6 Եւ Քամի որդիքը՝ Քուշ, Մեստրեմ, Փուդ եւ Քանան: 7 Եւ Քուշի որդիքը՝ Սաբա եւ Եւիլա եւ Ռիգմա եւ Սեբեթաքա: Եւ Ռիգմայի որդիքը՝ Սաբա եւ Պիթան: 8 Եւ Քուշը ծնեց Նեբրովթին. սա սկսեց երկրի վերայ զօրաւոր լինել: 9 Սա Եհովայի առաջին մի զօրաւոր որսորդ եղաւ. նորա համար ասվում է՝ Նեբրովթի պէս զօրաւոր որսորդ Եհովայի առաջին: 10 Եւ նորա թագաւորութեան սկիզբը Բաբիլոնը եւ Արեքը եւ Աքադը եւ Քաղանէն էր՝ Սէնաար երկրումը: 11 Այն երկրիցը դուրս եկաւ Ասուրը, եւ շինեց Նինուէն եւ Ռոբովթը եւ Քաղան քաղաքը: 12 Եւ Նինուէի ու Քաղանի մէջտեղը Ռէսէնը. սա մեծ քաղաքն է: 13 Եւ Մեստրեմը ծնեց Ղուդացիներին, եւ Անամացիներին եւ Ղաբացիներին եւ Նէփթուքացիներին, 14 Եւ Պաթուրեսացիներին, եւ Քասղուքացիներին (որտեղից որ Փղշտացիք դուրս եկան) եւ Կափթորացիներին: 15 Եւ Քանանը ծնեց իր անդրանիկ Սիդոնին, նաեւ Քետին. 16 Յեբուսացուն, Ամօրհացուն, Գերգեսացուն, 17 Խեւացուն, Արկեցուն, Սենացուն, 18 Արուադացուն, Սեմարացուն եւ Ամաթացուն, եւ յետոյ տարածուեցան Քանանացիների ցեղերը: 19 Եւ Քանանացիների սահմանն էր Սիդոնից Գերարով մինչեւ Գազա, անցնելով Սոդոմը եւ Գոմորը, եւ Ադման ու Սեբոյիմը մինչեւ Ղասան: 20 Սորանք են Քամի որդիքը իրանց տոհմերովը իրանց լեզուներովը, իրանց երկիրներումն ու ազգերումը:
21 Եւ Սէմին էլ որդիներ ծնուեցան, որ Եբերի որդկանց հայրը եւ Յաբէթի մեծ եղբայրն էր: 22 Սէմի որդիքը՝ Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ: 23 Եւ Արամի որդիքը՝ Հուս եւ Հուլ եւ Գաթեր եւ Մաշ: 24 Եւ Արփաքսադը ծնեց Սաղային եւ Սաղան ծնեց Եբերին։ 25 Եւ Եբերին երկու որդիք ծնուեցան. մէկի անունը Փաղէկ. ըստ որում նորա օրերումը բաժնուեցաւ երկիրը. իսկ նորա եղբօր անունը Յեկտան էր:
26 Եւ Յեկտանը ծնեց Եղմովդատին,Սաղափին, Ասարմօթին, Յարաքին, 27 Ադորամին, Ուզալին, Դիկղային, Գեբաղին, 28 Աբիմեէլին, Սաբային, Ոփիրին, Եւիլային եւ Յոբաբին: 29 Սորանք ամենը Յեկտանի որդիքն են: 30 Եւ սորանց բնակութիւնը եղաւ Մեսայից մինչեւ Սոփեր արեւելեան սարը: 31 Սորանք են Սէմի որդիքն իրանց տոհմերովը, իրանց լեզուներովը, իրանց երկիրների մէջ իրանց ազգերովը: 32 Սորանք են Նոյի որդկանց տոհմերն իրանց ծնունդների եւ ազգերի համեմատ: Եւ սորանցից տարածուեցան ազգերը երկրի վերայ ջրհեղեղից յետոյ: