Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Սամուել 5
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Սամուել 5։1

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    5/15/2005, էջ 17

2 Սամուել 5։2

Ծանոթագրություն

  • *

    5։2 երէկ էլ մէկէլ օրն էլ։

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
2 Սամուել 5։1-25

2 Սամուել

Մնացած ցեղերն էլ օծում են Դաւիթին թագաւոր։ Նա առնում է Երուսաղէմը։ Դաւիթի տունը և յաղթութիւնները։

5 Եւ Իսրայէլի բոլոր ցեղերը եկան Քեբրոն Դաւիթի մօտ եւ ասեցին թէ Ահա մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք։ 2 Դեռ սորանից առաջ երբոր* Սաւուղը մեզ վերայ թագաւոր էր, դու էիր Իսայէլի դուրս հանողը եւ ներս բերողը. եւ Տէրը քեզ ասեց. Դու հովուես իմ ժողովուրդ Իսրայէլին, եւ դու լինես իշխան Իսրայէլի վերայ։ 3 Եւ Իսրայէլի բոլոր ծերերը եկան թագաւոր մօտ Քեբրոն, եւ Դաւիթ թագաւորը նորանց հետ դաշինք դրաւ Քեբրոնում Տիրոջ առաջին, եւ նորանք Դաւիթին թագաւոր օծեցին Իսրայէլի վերայ։

4 Դաւիթը երեսուն տարեկան էր՝ երբոր թագաւոր եղաւ եւ թագաւորութիւն արաւ քառասուն տարի։ 5 Քեբրոնումը Յուդայի վերայ թագաւորութիւն արաւ եօթը տարի եւ վեց ամիս, եւ Երուսաղէմումը թագաւորութիւն արաւ բոլոր Իսրայէլի եւ Յուդայի վերայ երեսունեւերեք տարի։

6 Եւ թագաւորը իր մարդիկներովը գնաց Երուսաղէմ՝ այն երկրում բնակող Յեբուսացիների վերայ. եւ Դաւիթի հետ խօսեցին ասելով թէ Այս տեղ չես մտնիլ, այլ հէնց կոյրերն ու կաղերը քեզ կ’հեռացնեն. կարծելով թէ Դաւիթը չի կարենալ այնտեղ մտնել։ 7 Բայց Դաւիթն առաւ Սիօնի բերդը, (որ է Դաւիթի քաղաքը։) 8 Եւ Դաւթին այն օրը ասեց. Ով որ Յեբուսացիներին զարկէ եւ ջրանցքին հասնէ եւ Դաւիթին ատելի եղող կաղերին ու կոյրերին էլ նորա համար ասում են՝ 9 Կոյրն ու կաղը տունը չ’մտնէ։ Եւ Դաւիթը բնակուեց այն բերդում եւ նորան Դաւիթի քաղաք անուանեց. եւ Դաւիթը նորա շուրջը շինեց Մելօնից դէպի ներս։ 10 Եւ Դաւիթը գնալով մեծանում էր, եւ զօրաց Տէր Աստուածը նորա հետ էր։

11 Եւ Տիւրոսիվ Քիրամ թագաւորը դեսպաններ ուղարկեց Դաւիթի մօտ, նաեւ եղեւնափայտեր եւ հիւսներ եւ որմնադիրներ՝ որոնք Դաւիթի համար տուն շինեցին։ 12 Եւ Դաւիթն իմացաւ որ Տէրն իրան թագաւոր հաստատեց Իսրայէլի վերայ, եւ որ բարձրացրեց նորա թագաւորութիւնը իր ժողովուրդ Իսրայէլի համար։ 13 Եւ Դաւիթը Քեբրոնից գալուց յետոյ՝ Երուսաղէմից ուրիշ էլ հարճեր եւ կնիկներ առաւ. եւ Դաւիթին ուրիշ էլ տղերք եւ աղջեկերք ծնուեցան։ 14 Եւ սորանք են Երուսաղէմում նորան ծնուած տղերանց անունները. Սամաա, Սովբաբ, Նաթան, 15 Սողոմոն, Յեբաար, Եղիսուա, Նափեկ, 16 Յափիէ, Եղիսամա, Եղիադա ու Եղիփաղէտ։

17 Եւ Փղշտացիները լսեցին, որ Դաւիթին Իսրայէլի վերայ թագաւոր են օծել, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն. երբոր Դաւիթն այս լսեց՝ իջաւ բերդը։ 18 Եւ Փղշտացիները եկան եւ տարածուեցան Ռափայնոց հովիտումը։ 19 Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Վեր գնա՞մ Փղշտացիների դէմ. նորանց իմ ձեռքը կ’մատնե՞ս։ Եւ Տէրը Դաւիթին ասեց. Գնա. որովհետեւ Փղշտացիներին անպատճառ քո ձեռքը կ’մատնեմ։ 20 Այն ժամանակ Դաւիթը Բաաղփարասին գնաց. եւ Դաւիթը զարկեց նորանց այն տեղում եւ ասեց. Տէրն իմ թշնամիներին իմ ձեռքովը պատառեց, ջրերի պատառուածքի պէս. նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։ 21 Եւ Փղշտացիները այնտեղ ձգեցին իրանց կուռքերը. եւ Դաւիթը եւ իր մարդիկն առան նորանց։

22 Եւ Փղշտացիները դարձեալ վեր ելան, եւ Ռափայնոց հովիտումը տարածուեցան։ 23 Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց, եւ նա ասեց. Վեր չ’գնաս, այլ դէպի նորանց ետեւի կողմը դարձիր, թթենիների կողմից նորանց վերայ գնա։ 24 Եւ երբոր թթենիների գլխին գնացքի ձայն լսես, այն ժամանակ շարժիր. որովհետեւ այն ժամանակ Տէրը քո առաջ պիտի դուրս գայ որ Փղշտացիների բանակը զարկէ։ 25 Եւ Դաւիթն այնպէս արաւ, ինչպէս որ Տէրը հրամայեց իրան. եւ Փղշտացիներին զարկեց՝ Գաբայից մինչեւ Գազեր։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը