Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Տարեգրություն 4
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Տարեգրություն 4։2

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ, հոդված 82

2 Տարեգրություն 4։3

Ծանոթագրություն

  • *

    4։3 կոճակներ։

  • *

    4։14 տասը։

2 Տարեգրություն 4։4

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    12/1/2005, էջ 19

2 Տարեգրություն 4։5

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    2/1/2008, էջ 15

    12/1/2005, էջ 19

2 Տարեգրություն 4։14

Ծանոթագրություն

  • *

    5։9 սրբութիւնիցը։

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
2 Տարեգրություն 4։1-22

2 Տարեգրություն

Տաճարի այլևայլ մասերը և անօթները։

4 Եւ մի պղնձի սեղան շինեց, երկայնութիւնը քսան կանգուն եւ լայնութիւնը քսան կանգուն եւ բարձրութիւնը տասը կանգուն։

2 Եւ ձուլածոյ ծովը շինեց, նորա մէկ շրթունքից մինչեւ միւս շրթունքը տասը կանգուն էր, բոլորաձեւ էր շուրջանակի, եւ հինգ կանգուն բարձրութիւնը, եւ մի երեսուն կանգունանոց դերձան շրջապատում էր նորան շուրջանակի. 3 Եւ *եզների նմանութիւններ կային նորա տակին, որ շուրջանակի նորան շրջապատում էին, եւ կոճակները տաս՝ մէկ կանգունում պատում էին ծովը շուրջանակի. երկու կարգ եզներ* ձուլուած նորա ձուլուելու ժամանակ։ 4 Նա կանգնած էր տասներկու եզների վերայ՝ երեքը նայում էին հիւսիս, եւ երեքը նայում էին արեւմուտք, երեքը նայում էին հարաւ եւ երեքը նայում էին դեպի արեւելք, եւ ծովը վերեւից նորանց վերայ էր. եւ նորանց ամենի ետեւի կողմերը դէպի ներս էր։ 5 Եւ նորա հաստատութիւնը ձեռքի չափ էր, եւ նորա շրթունքը բաժակի շրթունքի գործ էր իբրեւ շուշան ծաղիկ։ Պարունակութիւնը երեք հազար մար էր տանում։

6 Եւ տասը աւազան շինեց, եւ հինգը դրաւ աջ կողմին եւ հինգը ձախ կողմին նորանց մէջ լուացուելու համար. ողջակէզի բաները նորանցում էին լուանում. իսկ ծովը որ քահանաները լուացուէին նորանում։

7 Եւ տասը ոսկի աշտանակը շինեց իրան գաղափարին համեմատ եւ դրաւ տաճարումը՝ հինգը աջ կողմին եւ հինգը ձախ կողմին։

8 Եւ տասը սեղան շինեց եւ դրաւ տաճարումը՝ հինգը աջ կողմին եւ հինգը ձախ կողմին. եւ հարիւր ոսկի կոնքեր շինեց։

9 Եւ շինեց քահանաների սրահը, մեծ սրահը եւ սրահի դռները. եւ նորանց դռները պատեց պղնձով։ 10 Եւ ծովը աջ կողմին դէպի արեւելք հարաւի կողմումը։

11 Եւ (Քիրամը) շինեց կաթսաները, թիակները եւ կոնքերը։ Եւ Քիրամը վերջացրեց այն բոլոր գործը, որ արաւ Սողոմոն թագաւորի համար Աստուծոյ տանը. 12 Երկու սիւները, եւ գունտ խոյակները այն երկու սիւների գլխներին, եւ երկու ցանցերը այն երկու գունտ խոյակները, որ սիւների գլխներին էին, ծածկելու համար, 13 Եւ չորս հարիւր նռները այն երկու ցանցերի համար՝ երկու կարգ նռներ մէկ ցանցի համար, որ ծածկէ այն երկու գունտ խոյակները, որ սիւների դէմ են. 14 Եւ շինեց մեքենովթները, եւ շինեց* աւազանները մեքենովթների վերայ։ 15 Մէկ ծովը, եւ տասներկու եզները նորա տակին. 16 Եւ կաթսաները, թիակները եւ մսահանները, եւ նորանց բոլոր գործիքները շինեց Քիրամ–Աբին Սողոմոն թագաւորի համար Տիրոջ տան համար փայլուն պղնձից։ 17 Յորդանանի դաշտումը թանձր հողի վերայ նորանց ձուլել տուաւ թագաւորը Սոկքովթի եւ Սարեդայի մէջտեղը։ 18 Եւ Սողոմոնը շինեց այս բոլոր գործիքները խիստ շատ, այնպէս որ չ’որոշուեցաւ պղնձի կշիռը։ 19 Եւ Սողոմոնը շինեց Աստուծոյ տան բոլոր գործիքները, ոսկի սեղանը եւ սեղանները, որոնց վերայ լինում էին առաջաւորութեան հացը. 20 Եւ աշտանակները ու նորանց ճրագները, որ նորանց վառեն ըստ կարգին դաբիրի առաջը՝ մաքուր ոսկիից. 21 Նաեւ ծաղիկները եւ ճրագները եւ ունելիները՝ ոսկիից՝ բոլորովին ոսկիից. 22 Եւ բազմակալները, տաշտերը, տուփերը եւ բուրվառները՝ մաքուր ոսկիից. եւ տան դռները՝ սրբութեանց սրբութիւնի ներսի դռան փեղկերը եւ տաճարի տան դռները՝ ոսկիից։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը