Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 21
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Սաղմոսներ 21։3

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    5/15/2006, էջ 18

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 21։1-13

Սաղմոսներ

Գոհութեան երգ այն բարիքների և յաղթութիւնների համար որ Աստուած տուել է թագաւորին։

Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։

21 Ով Տէր, քո զօրութիւնովն ուրախ է թագաւորը, եւ ո՜րքան ցնծում է նա քո փրկութիւնովը:

2 Դու տուիր նորան իր սրտի ուզածը, եւ նորա շրթունքների խնդրիրքը չ’արգելեցիր նորանից: (Սէլա։)

3 Որովհետեւ դու բարի օրհնութիւններ ես բերում նորա առաջը, եւ մաքուր ոսկի պսակ ես դնում նորա գլխի վերայ:

4 Նա կեանք խնդրեց քեզանից, եւ դու նորան երկար օրեր տուիր յաւիտեանս յաւիտենից:

5 Մեծ է նորա փառքը քո փրկութիւնովը. պատիւ եւ փառք ես դնում նորա վերայ:

6 Որովհետեւ դու նորան օրհնութիւն ես շինում յաւիտեան. դու ուրախացնում ես նորան ուրախութիւնով քո երեսի առաջին:

7 Որովհետեւ թագաւորը Տիրոջն է յուսացած, եւ Բարձրելոյ ողորմութիւնովը չի սասանիլ:

8 Քո ձեռքը կ’գտնէ քո ամեն թշնամիներին. եւ քո աջը կ’գտնէ քեզ ատողներին:

9 Դու վառուած փռան նման կ’անես նորանց՝ երբոր բարկանաս. Տէրը իր բարկութիւնովը կ’կորցնէ նորանց, եւ կրակը կ’ուտէ նորանց:

10 Նորանց պտուղը կ’կորցնես երկրիցը, եւ նորանց սերունդը մարդկանց որդիներիցը:

11 Ինչու որ նորանք չարութիւն պատրաստեցին քեզ դէմ, խորհուրդ հնարեցին եւ ոչինչ չ’կարողացան:

12 Որովհետեւ դու նորանց թիկունքը կ’դարձնես, եւ քո աղեղի լարերը կը քաշես նորանց երեսի վերայ:

13 Ով Տէր, բարձրացիր զօրութիւնովդ. եւ մենք կ’օրհնենք եւ սաղմոս կ’ասենք քո կարողութեանը:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը