Հովել
Մարախների պատիժը օրինակ է Տիրոջ օրուայ։ Գանգատ և խնդրուածք։
1 Տիրոջ խօսքը, որ եղաւ Փաթուելի որդի՝ Յովէլին:
2 Լսեցեք սա, ով ծերեր, եւ ականջ դրէք, ով բոլոր երկրի բնակիչներ, այսպիսի բան եղե՞լ է արդեօք ձեր օրերին: 3 եւ կամ ձեր հայրերի օրերին: Սորա մասին պատմեցէք ձեր որդկանցը, եւ ձեր որդիքն իրանց որդկանցը, եւ նորանց որդիքը ուրիշ սերունդի: 4 Խառնիճից մնացածը մորեխը կերավ, եւ մորեխից մնացածը ջորեակը կերաւ, եւ ջորեակից մնացածը երեւիլը կերաւ:
5 Զարթնեցէք, ով արբածներ, եւ լացէք եւ ողբացէք, ով ամէն գինի խմողներ, քաղցուին համար, կտրվել է ձեր բերանիցը: 6 Որովհետեւ մի ազգ է վեր եկել իմ երկրի վերայ՝ զօրաւոր եւ անթիւ, նորա ատամները առիւծի ատամներ են, մատակ առիւծի ժանիքներ ունի: 7 Նա իմ որթը աւրեց, թզենիս կոտրատեց, բլորովին պլոկեց ու դեն գցեց. նորա ուռերը սպիտակացան:
8 Ողբա կոյսի պէս, որ քուրձով տօտեւորուած է իր երիտասարդութեան տիրոջ վերայ: 9 Հացի ընծան եւ նուէրը կրուել է Տիրոոջ տանիցը, սուգ են անում Տիրոջը ծառա քահանաները: 10 Արտը աւերուել է, երկիրը սուգ է անում, որ աւերուել է ցորենը, չորացել քաղցուն, թոռոմել իւղը:
11 Ամաչեցէք, ով երկրագործներ. Ողբացէք, ով այգեգործներ, ցորենին համար եւ գարիին համար որ փչացել է արտի բերքը: 12 Որթը չորացել է, եւ թզենին թոռոմել, նռնենին, արմաւենին էլ եւ խնձորենին՝ արտի բոլոր ծառերը չորացել են. Որովհետեւ ցամաքել է ուրախութիւնը մարդկանց որդիներիցը:
13 Գօտեւորուեցէք քուրձով եւ սուգ արէք, ով քահանաներ, ողբացէք, ով սեղանի սպասավորներ, եկէք՝ գիշերը քուրձերով անցրէք, ով իմ Աստուծոյ սպսասաւորներ, որ խափանել է ձեր Աստուծոյ տանիցը հացի ընձան եւ նուէրը: 14 Ծոմ սրբուցէք, հանդէս կանչեցէք. Ժողովեցէք ծերերին՝ երկրի բոլոր բնակիչներին ձեր Տէր Աստուծոյ տունը եւ աղաղակեցէք Տիրոջը:
15 Վա՜յ այն օրին, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից: 16 Ահա մեր աչքի առաջին կտրուել է կերակուրը, մեր Աստուծոյ տանիցը՝ ուրախութիւն եւ ցնծութիւնը: 17 Սերմերը փտել են հողի կոշտերի տակին, ամայացել են շտեմարանները, քանդուել՝ ամբարները, որ խորշակահար է եղել ցորենը: 18 Ինչպես են հեծում անասունները, շշկուել են արջառների հօտերը, որովհետեւ արօտ չ’կայ նորանց համար, ոչխաների հօտերն էլ տանջվում են: 19 Դէպի քեզ եմ աղաղակում, ով Տէր, որ կրակը կերել է անապատի արօտները, եւ բոցը այրել է դաշտի բոլոր ծառերը: 20 Դաշտի անասուններն էլ են քեզ մտիկ տալիս, որ չորացել են ջրերի վտակները, եւ կրակը այրել է անապատի արօտները: