Սաղմոսներ
Դավթի սաղմոսը։
א [Ա՛լեֆ]
2 Ո՛վ իմ Աստված, քեզ եմ ապավինում+,
Թող որ չամաչեմ ես։
Թող որ թշնամիներս չուրախանան ինձ վրա+։
ג [Գի՛մել]
3 Քեզ հուսացողներից և ոչ մեկը չի ամաչի+։
Կամաչեն նրանք, ովքեր նենգաբար են վարվում, թեև անարդյունք+։
ד [Դա՛լեթ]
5 Քայլեցրո՛ւ ինձ քո ճշմարտության մեջ և սովորեցրո՛ւ ինձ+,
Որովհետև դո՛ւ ես իմ փրկության Աստվածը+։
ו [Վավ]
Ամբողջ օրը հույսս քեզ վրա եմ դնում+։
ז [Զային]
6 Հիշի՛ր քո ողորմությունը+, ո՛վ Եհովա, և քո սիրառատ բարությունը+,
Որովհետև դրանք հավիտենական ժամանակներից են+։
ח [Խեթ]
7 Երիտասարդությանս մեղքերն ու հանցանքները մի՛ հիշիր+։
Հիշիր ինձ քո նվիրված սիրո* համեմատ+
Եվ հանուն քո բարության, ո՛վ Եհովա+։
ט [Տեթ]
10 Եհովայի բոլոր ճանապարհները սիրառատ բարություն և ճշմարտություն են
Իր ուխտը+ և իր հիշեցումները+ պահողների համար։
ל [Լա՛մեդ]
12 Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Եհովայից+։
Նա կսովորեցնի նրան այն ճանապարհը, որն ինքը կընտրի+։
נ [Նուն]
14 Եհովայի հետ մտերմությունը նրանից վախեցողներինն է+,
Նաև իր ուխտը, որպեսզի այն իմացնի նրանց+։
ע [Ային]
22 Ո՛վ Աստված, ազատի՛ր* Իսրայելին իր բոլոր նեղություններից+։