Ղուկաս
20 Մի օր, երբ նա տաճարում ուսուցանում էր ժողովրդին և բարի լուրն էր հռչակում, ավագ քահանաներն ու դպիրները երեցների հետ նրա մոտ եկան+ 2 ու ասացին. «Ասա՛ մեզ, ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները, կամ ո՞վ տվեց քեզ այս իշխանությունը»+։ 3 Նա էլ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի հարց տամ, և դուք ինձ պատասխանեք+։ 4 Հովհաննեսի կատարած մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից»+։ 5 Նրանք էլ սկսեցին իրար մեջ խորհել ու ասել. «Եթե ասենք՝ երկնքից, նա կասի. «Ինչո՞ւ չհավատացիք նրան»+։ 6 Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը կքարկոծի մեզ+, որովհետև նրանք համոզված են, որ Հովհաննեսը+ մարգարե էր»+։ 7 Ուստի պատասխանեցին, որ չգիտեն, թե որտեղից էր։ 8 Հիսուսն էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը»+։
9 Ապա նա ժողովրդին հետևյալ առակը պատմեց. «Մի մարդ խաղողի այգի+ տնկեց և այն վարձով տալով մշակներին՝ երկար ժամանակով օտար երկիր գնաց+։ 10 Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների+ մոտ մի ծառա+ ուղարկեց, որ նրան խաղողի այգու բերքից իր բաժինը տան+։ Սակայն մշակները նրան ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին+։ 11 Հետո նա մի ուրիշ ծառա ուղարկեց նրանց մոտ։ Նրան նույնպես ծեծեցին, անարգեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին+։ 12 Ապա նա երրորդին ուղարկեց+. սրան էլ վիրավորեցին ու դուրս շպրտեցին։ 13 Խաղողի այգու տերն ասաց. «Ի՞նչ անեմ։ Իմ սիրելի որդուն+ ուղարկեմ, գուցե հարգեն նրան»։ 14 Երբ մշակները տեսան նրան, խորհուրդ արին՝ ասելով. «Սա է ժառանգը։ Եկեք սպանենք սրան, որ ժառանգությունը մերը լինի»+։ 15 Եվ նրան դուրս շպրտեցին+ խաղողի այգուց ու սպանեցին+։ Ուստի այգու տերը ի՞նչ կանի նրանց+։ 16 Նա կգա ու կսպանի այդ մշակներին, իսկ այգին ուրիշներին կտա»+։
Սա լսելով՝ ժողովուրդն ասաց. «Թող դա երբեք չպատահի»։ 17 Իսկ Հիսուսը նայեց նրանց ու ասաց. «Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այս գրվածը. «Այն քարը, որ շինարարները մերժեցին+, նա՛ դարձավ գլխավոր անկյունաքարը»+։ 18 Ամեն ոք, ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի+։ Իսկ ում վրա այն ընկնի+, կճզմի նրան»+։
19 Դպիրներն ու ավագ քահանաները հասկացան, որ իրենց նկատի ունենալով նա պատմեց այդ առակը։ Ուստի ցանկացան հենց այդ ժամին բռնել նրան, բայց ժողովրդից վախեցան+։ 20 Ապա ուշադիր նրան հետևելով՝ գաղտնաբար մարդիկ վարձեցին և ուղարկեցին նրա մոտ, որ ձևացնեն, թե արդար են, որպեսզի իր իսկ խոսքերով բռնեն+ նրան ու հանձնեն կառավարությանն ու կառավարչի իշխանությանը+։ 21 Նրանք հարցրին նրան. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճիշտ ես խոսում ու սովորեցնում և կողմնապահություն չես անում, այլ Աստծու ճանապարհը ճշմարտության համաձայն ես ուսուցանում+։ 22 Օրենքով թույլատրելի՞ է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»+։ 23 Նկատելով նրանց խորամանկությունը՝ նա ասաց+. 24 «Ինձ մի դինար* ցույց տվեք։ Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է վրան»։ Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»+։ 25 Նա էլ ասաց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք+, իսկ Աստծունը՝ Աստծուն»+։ 26 Եվ նրանք չկարողացան ժողովրդի առաջ այս խոսքով բռնել Հիսուսին ու նրա պատասխանի վրա զարմանալով՝ ոչինչ չասացին+։
27 Սադուկեցիներից ոմանք (սադուկեցիներն ասում էին, թե հարություն չկա) եկան նրա մոտ+ ու հարցրին. 28 «Ուսուցի՛չ, Մովսեսը+ գրեց մեզ. «Եթե ամուսնացած մի մարդ անզավակ մահանա, նրա եղբայրը+ պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի»+։ 29 Եվ այսպես՝ յոթ եղբայրներ կային։ Առաջինը ամուսնացավ ու անզավակ մահացավ+։ 30 Հետո երկրորդը ամուսնացավ այդ կնոջ հետ ու մահացավ։ 31 Նույնը պատահեց երրորդին։ Եվ այսպես, յոթն էլ ամուսնացան նրա հետ և անզավակ մահացան+։ 32 Վերջում կինն էլ մահացավ+։ 33 Ուստի հարության ժամանակ նա սրանցից ո՞ր մեկի կինն է լինելու, քանի որ յոթն էլ նրա հետ ամուսնացան»+։
34 Հիսուսն ասաց նրանց. «Այս աշխարհի* զավակները կին են առնում և մարդու են գնում+, 35 բայց նրանք, ովքեր արժանի են+ կյանք ստանալու գալիք աշխարհում*+ և հարություն առնելու+, ո՛չ կին են առնում, ո՛չ էլ մարդու գնում։ 36 Իրականում նրանք այլևս չեն մահանալու+, քանի որ հրեշտակների պես են լինելու և հարության զավակները լինելով՝ Աստծու զավակներն են լինելու+։ 37 Բայց այն, որ մահացածները հարություն են առնելու, նույնիսկ Մովսեսը իմացրեց այրվող թփի+ պատմության մեջ, երբ Եհովային կոչեց «Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»+։ 38 Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի, որովհետև նրանք բոլորն էլ ողջ են նրա համար»+։ 39 Դպիրներից ոմանք ասացին. «Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր»։ 40 Եվ այլևս չէին համարձակվում մի հարց անգամ տալ նրան։
41 Նա էլ ասաց նրանց. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է+, 42 երբ Դավիթն ինքը «Սաղմոսներ» գրքում ասում է. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմը, 43 մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դնեմ»»+։ 44 Ուրեմն եթե Դավիթը նրան «Տեր» է կոչում, այդ դեպքում էլ ինչպե՞ս է նա նրա որդին»։
45 Երբ ամբողջ ժողովուրդը լսում էր նրան, նա իր աշակերտներին ասաց+. 46 «Զգո՛ւյշ եղեք դպիրներից, որոնք սիրում են պատմուճաններով շրջել, հրապարակներում ողջույններ ընդունել, ժողովարաններում՝ առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ՝ ամենապատվավոր տեղերը+։ 47 Նրանք կուլ են տալիս այրիների տները+ և ցուցադրաբար երկար աղոթքներ անում։ Նրանք ավելի խիստ դատաստան պիտի ստանան»+։