2 Տիմոթեոս
2 Ուստի դու, զավա՛կս+, շարունակիր զորություն+ ստանալ անզուգական բարության+ միջոցով, որը գալիս է Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ լինելու շնորհիվ։ 2 Այն ամենը, ինչ լսեցիր ինձանից, և որոնք հաստատվեցին շատ վկաների կողմից+, փոխանցիր հավատարիմ մարդկանց, որոնք որակյալ կլինեն ուրիշներին սովորեցնելու համար+։ 3 Որպես Քրիստոս Հիսուսի լավ զինվոր+՝ պատրաստ եղիր չարչարվելու+։ 4 Ոչ մի զինվոր+ իրեն զինվորագրողի բարեհաճությունը ստանալու համար չի զբաղվում շահութաբեր կողմնակի գործերով+։ 5 Եվ նա, ով մասնակցում է մրցումների+, եթե չի մրցում կանոնների համաձայն, պսակ չի ստանում։ 6 Տքնաջան աշխատող հողագործը առաջինը ինքը պիտի համտեսի պտուղը+։ 7 Միշտ մտածիր իմ ասածների մասին։ Տերը խորաթափանցություն+ կտա քեզ ամեն ինչում։
8 Հիշիր, որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ+, և որ նա Դավթի սերնդից էր+՝ այն բարի լուրի համաձայն, որ ես քարոզում եմ+, 9 որի համար էլ չարչարվում եմ, ահա նույնիսկ բանտի կապանքներում+ եմ իբրև չարագործ։ Բայց Աստծու խոսքը կապանքների մեջ չէ+։ 10 Դրա համար էլ ամեն ինչում շարունակում եմ տոկալ հանուն ընտրյալների+, որպեսզի նրանք նույնպես Քրիստոս Հիսուսի միջոցով ստանան փրկությունը՝ հավիտենական փառքի հետ մեկտեղ+։ 11 Արժանահավատ է այս խոսքը+. «Եթե միասին մեռանք, միասին էլ կապրենք+։ 12 Եթե շարունակում ենք տոկալ, միասին կթագավորենք+։ Եթե ուրանում ենք+, նա էլ մեզ կուրանա։ 13 Եթե մենք անհավատարիմ ենք, նա հավատարիմ է մնում+, որովհետև նա չի կարող ուրանալ ինքն իրեն»։
14 Շարունակիր հիշեցնել+ նրանց այս բաները, իբրև վկա+ Աստծու առջև հորդորիր նրանց+, որ բանավեճերի մեջ չընկնեն+, ինչը բացարձակապես անօգուտ է, որովհետև կործանում է լսողների հավատը։ 15 Լավագույնդ արա, որպեսզի քո անձը Աստծու առջև ներկայացնես որպես հավանության արժանացած մեկը+, իբրև մի աշխատող+, որն ամաչելու ոչ մի պատճառ չունի+ և ճշմարտության խոսքը ուղիղ է մատուցում+։ 16 Սակայն հեռու մնա դատարկ զրույցներից, որոնք պղծում են սուրբ բաները+. որովհետև նրանք ավելի ու ավելի առաջ կգնան ամբարշտության մեջ+, 17 և նրանց խոսքը փտախտի նման կտարածվի+։ Նրանց թվում են Հիմենեոսն ու Ֆիլետոսը+, 18 որոնք շեղվեցին ճշմարտությունից+՝ ասելով, թե հարությունն արդեն եղել է+, և նրանք կործանում են ոմանց հավատը+։ 19 Բայց Աստված հաստատուն հիմք դրեց+, որը կանգուն է մնում և իր վրա այս կնիքն ունի. «Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են»+ և «թող ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը+, մերժի անարդարությունը»+։
20 Մեծ տան մեջ ոչ միայն ոսկե և արծաթե անոթներ կան, այլև փայտե ու կավե. կան, որ պատվավոր օգտագործման համար են, և կան ոչ պատվավոր օգտագործման համար+։ 21 Հետևաբար, եթե մեկը իրեն հեռու պահի վերջիններից, նա կլինի մի անոթ պատվավոր օգտագործման համար՝ սրբացված, իր տիրոջը օգտակար, ամեն բարի գործի համար պատրաստված+։ 22 Ուստի փախիր երիտասարդական ցանկություններից+, փոխարենը՝ հետամուտ եղիր արդարության+, հավատի, սիրո և խաղաղության+ նրանց հետ, ովքեր մաքուր սրտով+ են կանչում Տիրոջը։
23 Նաև մերժիր հիմար և անիմաստ բանավեճերը+՝ իմանալով, որ դրանք վիճաբանություններ են առաջ բերում+։ 24 Բայց Տիրոջ ծառան չպետք է վիճի+, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի+, սովորեցնելու համար՝ որակյալ+, չարիքի ենթարկվելիս իրեն զուսպ պահի+, 25 մեղմությամբ սովորեցնի հակառակվողներին+, քանի որ Աստված թերևս թույլ տա, որ նրանք զղջան+, որպեսզի ճշգրտորեն իմանան ճշմարտությունը+ 26 և կարողանան խելքի գալ ու ազատվել Բանսարկուի թակարդից+՝ տեսնելով, որ կենդանի բռնվել են+ նրա կողմից, որ նրա կամքը կատարեն։