Գաղատացիներ
5 Հենց այսպիսի ազատության համար Քրիստոսը մեզ ազատեց+։ Ուստի հաստա՛տ եղեք+ և դարձյալ մի՛ մտեք ծառայության լծի տակ+։
2 Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք+, ապա Քրիստոսը ոչ մի բանով օգտակար չի լինի ձեզ։ 3 Դարձյալ վկայում եմ ամեն մի թլփատվող մարդու, որ նա պարտավորված է ամբողջ Օրենքը կատարել+։ 4 Ով էլ որ լինեք, եթե փորձում եք օրենքի միջոցով արդար հայտարարվել+, զատված եք Քրիստոսից. դուք հեռացել եք նրա անզուգական բարությունից+։ 5 Իսկ մենք փափագով սպասում ենք, որ Աստծու աչքին արդար դառնանք, ինչը միայն հնարավոր է սուրբ ոգու և մեր հավատի շնորհիվ+։ 6 Քրիստոս Հիսուսի հետ միավորվելուց հետո ո՛չ թլփատությունը արժեք ունի, ո՛չ էլ անթլփատությունը+, այլ հավատը+, որը դրսևորվում է սիրո միջոցով+։
7 Լավ էիք վազում+։ Ո՞վ խանգարեց ձեզ, որ չհնազանդվեք ճշմարտությանը+։ 8 Այսպիսի համոզումը Նրանից չէ, ով կանչեց ձեզ+։ 9 Մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը+։ 10 Ես վստահ եմ+ ձեզ՝ Տիրոջ հետ միաբանվածներիդ+ վրա, որ դուք այլ կերպ չեք մտածի, բայց նա, ով խանգարում է ձեզ+, ով էլ որ լինի, կստանա իր դատաստանը+։ 11 Իսկ ես, եղբայրնե՛ր, եթե դեռ թլփատություն եմ քարոզում, ապա ինչո՞ւ եմ մինչև հիմա հալածվում։ Ուրեմն տանջանքի ցիցն+ այլևս գայթակղության քար+ չէ+։ 12 Իսկ այն մարդիկ, որոնք փորձում են կործանել ձեր հավատը+, կուզեի, որ նույնիսկ ամորձատվեն+։
13 Դուք, եղբայրնե՛ր, ազատության համար եք կանչվել+, միայն թե այս ազատությունը մի՛ օգտագործեք որպես պատրվակ մարմնի համար+, այլ սիրով ծառայեք միմյանց+, 14 որովհետև ամբողջ Օրենքը կատարվում է+ մեկ խոսքով. «Մերձավորիդ սիրիր քո անձի պես»+։ 15 Սակայն եթե շարունակ իրար կծեք ու հոշոտեք+, զգույշ եղեք, որ իրար չոչնչացնեք+։
16 Ասում եմ ձեզ. շարունակեք ընթանալ ոգով+ և մարմնական ոչ մի ցանկություն չեք անի+։ 17 Մարմինն իր ցանկություններով դեմ է ոգուն+, ոգին էլ դեմ է մարմնին։ Եվ քանի որ սրանք հակառակվում են իրար, այն ամենը, ինչ կուզենայիք անել, չեք անում+։ 18 Իսկ եթե ոգով եք առաջնորդվում+, ապա օրենքի տակ չեք+։
19 Մարմնի գործերն ակնհայտ են+. դրանք են՝ պոռնկություն+, անմաքրություն, անառակ վարք+, 20 կռապաշտություն, ոգեհարցություն*+, թշնամություններ, պառակտումներ, խանդ, զայրույթի պոռթկումներ, վեճեր, բաժանումներ, աղանդավորություն, 21 նախանձ, հարբեցողություններ+, խրախճանքներ և նման բաներ։ Սրանց մասին զգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախազգուշացրել էի, որ այսպիսի բաներ անողները+ Աստծու թագավորությունը չեն ժառանգի+։
22 Սակայն ոգու պտուղն է+՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն*+, հավատ, 23 մեղմություն*, ինքնատիրապետում+։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա+։ 24 Ովքեր Քրիստոս Հիսուսին են պատկանում, մարմինն իր կրքերով ու ցանկություններով հանդերձ ցցին են գամել+։
25 Եթե ոգով ենք ապրում, եկեք շարունակենք ոգով էլ պատշաճորեն վարվել+։ 26 Եկեք չլինենք սնապարծ՝ իրար մրցակցության չհրահրենք+ և իրար չնախանձենք+։