2 Սամուել
16 Դավիթը մի փոքր իջել էր գագաթից+, երբ Մեմփիբոսթեի+ ծառա Սիբան+ նրան ընդառաջ եկավ երկու թամբած էշերով+, որոնց վրա բարձել էին երկու հարյուր հաց+, չամիչի հարյուր բլիթ+, ամառային պտղի*+ հարյուր բլիթ և մի մեծ սափոր գինի+։ 2 Թագավորը հարցրեց Սիբային. «Սրանք ինչի՞ համար են»+։ Սիբան պատասխանեց. «Էշերը թագավորի տան համար են, որպեսզի դրանց վրա հեծնեն, հացն ու ամառային պտուղը երիտասարդների համար են+, որ ուտեն, և գինին անապատում+ հոգնած մարդու համար է+, որ խմի»։ 3 Թագավորը հարցրեց. «Իսկ որտե՞ղ է քո տիրոջ որդին»+։ Սիբան պատասխանեց թագավորին. «Նա մնացել է Երուսաղեմում, քանի որ ասաց՝ «այսօր Իսրայելի տունը իմ հոր թագավորական իշխանությունը ինձ կվերադարձնի»»+։ 4 Թագավորն էլ ասաց Սիբային. «Ահա ինչը որ Մեմփիբոսթեին է պատկանում, քոնն է»+։ Սիբան ասաց. «Ես խոնարհվում եմ+ քո առաջ։ Թող որ բարեհաճություն գտնեմ քո աչքում, տե՛ր իմ թագավոր»։
5 Երբ Դավիթ թագավորը հասավ Բահուրիմ+, այնտեղից մի մարդ դուրս եկավ, որ Սավուղի տանը պատկանող ընտանիքից էր։ Նրա անունն էր Սեմեի+՝ Գերայի որդին։ Դուրս գալով՝ նա սկսեց անիծել+ 6 և Դավիթ թագավորի ու նրա բոլոր ծառաների վրա քարեր շպրտել, իսկ բոլոր մարդիկ ու բոլոր զորեղները թագավորի աջ և ձախ կողմում էին։ 7 Սեմեին անիծելով ասում էր. «Հեռացի՛ր այստեղից, հեռացի՛ր, ո՛վ մարդասպան+, անպիտա՛ն մարդ+։ 8 Եհովան քո դեմ դարձրեց Սավուղի տան ամբողջ արյունը, որի փոխարեն դու թագավոր եղար։ Եվ Եհովան թագավորությունը քո որդի Աբիսողոմի ձեռքը տվեց։ Ահա դու չարիքի մեջ ես, որովհետև մարդասպան ես»+։
9 Շարուհեայի որդի Աբեսսան+ ասաց թագավորին. «Ինչո՞ւ է այս սատկած շունը+ անիծում իմ տեր թագավորին+։ Թույլ տուր գնամ ու կտրեմ նրա գլուխը»+։ 10 Սակայն թագավորն ասաց. «Ինձ հետ ի՞նչ գործ ունեք+, Շարուհեայի՛ որդիներ+։ Թող անիծի+, քանի որ Եհովան ինքն է նրան ասել+. «Անիծի՛ր Դավթին»։ Ո՞վ կարող է ասել, թե ինչու ես այդպես անում»+։ 11 Եվ Դավիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Եթե իմ հարազատ որդին, որ ինձանից է դուրս եկել, իմ հոգին է փնտրում+, ապա ի՞նչ կարող եմ ակնկալել Բենիամինյանից+։ Թույլ տվեք նրան, որ անիծի, որովհետև Եհովան է այդպես ասել նրան։ 12 Գուցե Եհովան տեսնի+ իր աչքերով, և Սեմեիի այսօր տված անեծքի փոխարեն՝ Եհովան ինձ բարիքով հատուցի»+։ 13 Դավիթը իր մարդկանց հետ շարունակեց ճանապարհը, իսկ Սեմեին, նրանից հետ չընկնելով, գնում էր լեռան կողքով ու անիծում էր+։ Դավթի կողքով քայլելով՝ նա քարեր էր նետում նրա վրա ու հող էր շաղ տալիս+։
14 Վերջիվերջո, թագավորը և նրա հետ եղող բոլոր մարդիկ տեղ հասան։ Նրանք շատ հոգնած էին, ուստի մնացին այնտեղ, որ հանգստանան+։
15 Այդ ընթացքում Աբիսողոմը և իսրայելացի ողջ ժողովուրդը մտան Երուսաղեմ+։ Նրանց հետ էր նաև Աքիտոփելը+։ 16 Դավթի ընկերը+՝ արաքացի+ Քուսին+, եկավ Աբիսողոմի մոտ ու նրան ասաց. «Կեցցե՛ թագավորը+։ Կեցցե՛ թագավորը»։ 17 Աբիսողոմն ասաց Քուսիին. «Սա՞ է ընկերոջդ հանդեպ քո ունեցած սիրառատ բարությունը։ Ինչո՞ւ չես գնացել ընկերոջդ հետ»+։ 18 Քուսին պատասխանեց Աբիսողոմին. «Ո՛չ, այլ ում որ ընտրել է Եհովան, նաև այս ժողովուրդը և բոլոր իսրայելացիները, նրա հետ կլինեմ ու նրա մոտ կմնամ։ 19 Երկրորդ անգամ եմ ասում. ո՞ւմ պիտի ծառայեմ։ Մի՞թե ոչ նրա որդուն։ Ինչպես քո հորը ծառայեցի, այնպես էլ քեզ կծառայեմ»+։
20 Որոշ ժամանակ անց Աբիսողոմն ասաց Աքիտոփելին. «Խորհո՛ւրդ տուր+, ի՞նչ անենք»։ 21 Աքիտոփելն էլ ասաց Աբիսողոմին. «Պառկի՛ր քո հոր հարճերի հետ+, որոնց նա թողել է, որ տանը հոգ տանեն+։ Ամբողջ Իսրայելը կլսի, որ հորդ+ համար գարշելի+ ես դարձել, և քեզ հետ եղող բոլոր մարդկանց ձեռքերը+ կզորանան»։ 22 Ուստի Աբիսողոմի համար վրան խփեցին տանիքի վրա+, և Աբիսողոմը ամբողջ Իսրայելի աչքի առաջ+ հարաբերություն ունեցավ իր հոր հարճերի հետ+։
23 Աքիտոփելի խորհուրդները, որ նա տալիս էր այդ օրերին, այնպիսին էին, ասես մարդ ճշմարիտ Աստծու խոսքը հարցներ։ Այդպես էր Աքիտոփելի+ ամեն մի խորհուրդը+ ինչպես Դավթի, այնպես էլ Աբիսողոմի համար։